Քոչարյանը «Հրապարակ» օրաթերթից 6 մլն դրամ է պահանջում
Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ` պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Սրա համար, իբր, հիմք է հանդիսացել «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հրապարակումը: Մարտի 28-ին դատարանի որոշմամբ կալանք է դրվել նաեւ «Հրապարակ» օրաթերթի գույքի եւ բանկային հաշիվների վրա: Մանրամասներին կանդրադառնանք հաջորդիվ:
http://www.hraparak.am/2011/04/04/qo...ec9aad2237%2C0
Jarre (08.04.2011), Mephistopheles (04.04.2011), Ապե Ջան (12.04.2011)
Ցանկալի ա որ էս վերջին պարբերությունը կարդացվի սկզբից«Հետեւանքները պատճառներից վատ կարող են լինել»
18:04 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու-Յորքի մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը Մանկավարժական համալսարանում դասախոսություն կարդաց մահմեդական աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող արյունալի հեղափոխությունների մասին եւ անդրադարձավ դրանց ազդեցությանը հետխորհրդային երկրների վրա: Մինչ այդ, սակայն, համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նրան շնորհեց ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտորի կոչում, եւ Միհրանյանը դասախոսությունը կարդաց դոկտորի թիկնոցն ուսերին:
Միհրանյանի գնահատմամբ, արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա, քանի որ ամեն առանձին վերցրած երկրում հեղափոխության բռնկման շարժառիթները շատ տարբեր են: Բայց նա ընդգծեց, որ բոլոր այդ երկրներում կար մեկ ընդհանրացնող բան, իշխանության ղեկին գտնվող անձը ղեկավարում էր երկիրը 20,30, անգամ 40 տարի եւ այդ ընթացքում մաքրում էր իր շրջապատը, հետեւաբար ցիրկուլյացիայի հնարավորություն չէր մնում:
«Մեր երկրում նման բան չկա»,-նկատեց Միհրանյանն ու ավելացրեց, որ մյուս վտանգավոր գործոնն էլ մեր երկրում բացակայում է` միջկրոնական, միջազգային բախումները. «Նաեւ մարդկային ավելցուկային ռեսուրսը, որ այնտեղ կայծի դեր խաղաց, մեզ մոտ ավելին, այսօր դեմոգրաֆիական առումով ծանր վիճակ է, ազգը չի վերարտադրվում, սոցիալական լուրջ խնդիրներ կան, բայց դրանց լուծումը պետք է տրվի շատ հանգիստ»:
Նա գտնում է, որ իշխանափոխություն մեր երկրում հնարավոր չէ, քանի որ իշխանական էլիտան միասնական է, իսկ հեղափոխական իրավիճակներ ստեղծվում են միայն այն ժամանակ, երբ իշխանության ներսում համախմբում չկա, եւ դրան էլ գումարվում է փողոցի գործոնը: Նա ընդհանրապես կարծում է, որ ամենավտանգավոր եւ անթույլատրելի բանը փողոցի միջոցով իշխանափոխություն իրականացնելն է, քանի որ փողոցը ոչ մի լավ բանի չի բերում, որովհետեւի հիմնականում առաջին շարքերում «փողոց խուժանն է, որի համար ոչ կարգ կա, ոչ օրենք, ոչ բարոյականություն, դրա համար էմոցիաներն ու անասնական բնազդներն են գերակշռում»:
«Այսպես առաջին հերթին դու ես խախտում դեմոկրատիայի հիմքերը, իշխանափոխությունը պետք էիրականացնել ընտրությունների միջոցով»,-ասաց Անդրանիկ Միհրանյանը: Բայց 43 տարի ՀՀ-ում չբնակվող քաղաքագետը չպարզաբանեց` ինչ անել այն դեպքերում, երբ ընտրությունները պերմանենտ կեղծվում են:
Հեղափոխությունների թեման Անդրանիկ Միհրանյանն ավարտեց 19-րդ դարի մի ասացվածքով, որ բռնություններով արված իշխանափոխության արդյունքները շատ ավելի վատն են լինում, քան իշխանափոխության առիթ դարձած պատճառները: Միհրանյանը հավելեց, որ Հայաստանում չկան հեղափոխության հիմքեր, բայց կա մեծ վտանգ` սառը եւ տաք պատերազմի վտանգը. «Մենք տաք պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ եւ սառը պատերազմի մեջ` Թուրքիայի, իսկ ներքին անկայությունը շատ վտանգավոր կարող է լինել երկրի համար»:
Նա նաեւ կարծում է, որ ՀՀ բոլոր երեք իշխանությունների մեջ Սարգսյան-Նալբանդյան զույգը տարել է ամենակատարյալ արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում ՀՀ վարկը համաշխարհային ասպարեզում բարձրացել է` սկսած հայ-թուրքական հարաբերություններով, վերջացրած Արցախի հարցով. «Համենայն դեպս ինձ Նյու-Յորքից ու Մոսկվայից այդպես է պատկերվում իրավիճակը»,-եզրափակեց իր խոսքը մի քանի օր Երեւանում գտնվող Անդրանիկ Միհրանյանը:
Ա1+
Անտաղանդ ԿԳԲ-շնիկ ա՝ բլթցնելուց նենց պիտի բլթցնես, որ գոնե միքիչ ճշմարտանման լինի:
ԿԳԲ-շնիկի ծախվածը ո՞րն ա, Մեֆ. էդ իրա «աշխատանքն» ա
Jarre (08.04.2011), Mephistopheles (07.04.2011)
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Ազատության հրապարակում (վիդեո)
Սիրելի հայրենակիցներ,
http://neonews.am/home/item/5493
Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների մի իրավիճակային ծրագիր։ Մարտի 17 ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք անհրաժեշտ են իշխանության հետ ֆորմալ երկխոսություն սկսելու եւ հասարակության կողմից առաջ քաշված մյուս խնդիրները լուծելու համար։
ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ապրիլի 8-ին հայտարարել է, որ ելնելով երկրում առկա ծանր վիճակից կուսակցությունը ցանկանում է մասնակցել 2012 թվականի խորհրդարանի ընտրությանն ու դրա համար սկսել է քաղաքացիների դրամահավաք:
Հայրիկյանը հայտարարել է, որ քաղաքացիները պետք է ֆինանսավորեն կուսակցությունների գործունեությունը: Հայրիկյանը նշել է, որ ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ են համարում հավաքել 50 միլիոն դրամ: Իսկ ակնկալում են, որ կհավաքեն 10 միլիոն դրամ: Առայժմ հավաքել են ընդամենը 1 միլիոն:
Լրագիր.am
մնաց 49 միլիոն
Աղբյուր՝ a1plus.amԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
2011 Թ. ԱՊՐԻԼԻ 8-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր։
Mephistopheles (09.04.2011)
Տոշնի էլ ասումաԿարապետիչը անսկզբունքայնության մեջ է մեղադրում Լ.Տեր-Պետրոսյանին
ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադարձավ ՀԱԿ վերջին հանրահավաքին և նշեց, որ իր կարծիքը կատարվածի վերաբերյալ բացասական է` պարզաբանելով. «Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանությունների մասին խոսելիս նրանց թաթար-մոնղոլներ էր անվանում, հիմա թաթար-մոնղոլների հետ բանակցություններ է սկսել, ինչը ցույց է տալիս, որ այստեղ ոչ թե ժողովրդի, այլ անձնական շահն է գերիշխում, հետևաբար որտեղ չկա ժողովրդի շահը, ես բացասաբար եմ վերաբերվում այդ ամենին»:
Տիգրան Կարապետյանի խոսքերով. ինքը չի տեսնում նախկին սկզբունքայնությունը Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ և չի ընդունում նրա ներկայիս դիրքորոշումը:
Կյանքում չէի մտածի, որ Կարապետիչի նյութը կքցեմ ակումբ, ու ընդ որում ոչ քաղաքական հումոր բաժնում![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Տրիբուն (12.04.2011)
Միայն մեկ հավելում. բանակցություններ կարող են լինել միայն ու միայն արտահերթ ընտրությունների կազմակերպման շուրջ: Իսկ մնացածի մասով... կարելի է միայն ուշադիր լինել ու նկատել, որ բոլոր խամաճիկները, այդ թվում Կարապետիչը, լրիվ նույն նախադասությունն են կրկնում: Տեսնե՞ս ինչի՜![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ու քեզ թվումա դրանից բանա փոխվում?Թե սկսել ենք ազատ անկախ ընտրություններին հավատալ
Կայացած առուվաճառքի պայմանագրի ևս մեկ ապացույց Գալուստ Սահակյանի հայտարարությունը. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պահանջները իրականանալի են օրենքի շրջանակներում:
Իրականում շատ ուրախ եմ, որ ընդիմությունը ներկայացված կլինի խորհրդարանում, հերթականով լինի, թե արտահերով: Չնայած վերահսկիչ փաթեթը պարզից էլ պարզա, որ իշխանության ձեռքումա կենտրոնանալու:
Այլ հարցա, թե որքանովա ետ տեղավորվում այն շարժման ոգու ու տրամաբանության մեջ, որի մասնակից էինք մի քանի տարի առաջ: ՀԱԿ-ը շուտվանից արդեն դարձելա հասարակ քաղաքական կուսակցություն, որը ներկայումս ամբողջ ուժերը կենտրոնացրելա մյուս ընդիմադիր ուժերի դեմ պայքարում:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Տրիբուն (12.04.2011)
Հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Տեր-Պետրոսյանին
17:58 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 12-ին ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, ապրիլի 28-ի հանրահավաքի հետ կապված ընդդիմության անելիքները, արտահերթ ընտրությունների հարցը, ինչպես նաև երկրում տիրող համատարած կոռուպցիայի հաղթահարման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության Հայաստանի գրասենյակի ղեկավար Ստեֆեն Ֆիցջերալդը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը:
Հայտնում են ՀԱԿ կենտրոնական գրասենյակից:
Ա1+
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ