Կարելի ա, իհարկե, մեկնաբանել, քննարկել, էջերով գրել... Բայց սենց կասեմ. բ*զի տղեք են եղել անողները :
Կարելի ա, իհարկե, մեկնաբանել, քննարկել, էջերով գրել... Բայց սենց կասեմ. բ*զի տղեք են եղել անողները :
DIXIcarpe noctem
Գնացել էին ստուգելու` պատվերը տեղը տեղին կատարվել ա, թե չէ:Դեպքի վայր էին ժամանել նաեւ Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ պատմության մեջ դարձավ շախմատի աշխարհի օլիմպիական չեմպիոն:
http://www.eutyun.am
(ԵՐԵՎԱԿՈՒՄ ...) Շատ հետաքրքիր հոդված է կարդացեք
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Լիբերալ կուսակցության նախագահի քրոջն են սպանել:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
բայց ինչու են սպանել?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ՍՊԱՆԵԼ ԵՆ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ
[19:22] 01 Դեկտեմբերի, 2008
Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.25-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նալբանդյան փողոցի 110 շենք 54 բնակարանում սպանություն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը սուր-կտրող-ծակող գործիքով 3 անգամ հարվածել է նույն տան բնակչուհի, 1948 թ. ծնված Թամարա Հովհաննիսյանի պարանոցին, սպանել նրան, ննջասենյակից հափշտակել 370000 դրամ, 570 ԱՄՆ դոլար, 2540 եվրո եւ դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը ճշտելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:
Թամարա Հովհաննիսյանը Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի քույրն է:
Ա1+
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
լավ չիիիիիի. էս Վենդետտա է, թե ..?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Սոցիալական բունտի առաջին ծաղիկներն են…Այսօր առավոտյան 500-ից ավելի անհատ տաքսիստներ իրենց ավտոմեքենաներով Արցախի փողոցից ի նշան բողոքի՝ ազդանշանները միացրած շարժվում էին դեպի Հանրապետության հրապարակ: Հիշեցնենք, որ տաքսիստները բողոքում են ՀՀ կառավարության այն որոշման դեմ, ըստ որի՝ արգելվում է շահագործել 10 տարվա վաղեմություն ունեցող ավտոմեքենաները: Բացի այդ՝ նրանք բողոքում էին հարկային տուրքերից, ավտոմեքենաներում հաշվիչների, դեղին համարանիշների տեղադրումից եւ պահանջում էին հնարավորություն տալ միայն ամսեկան վճարել հաստատագրված 10 հազար դրամ:…
Ա1+
Si vis pacem, para bellum
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՀԱՅ Է ԵՂԵԼ
Աթենքում եւ հունական առնվազն եւս 7 ավաններում շարունակվում են բախումները երիտասարդական խմբերի եւ ոստիկանների միջեւ: Հիշեցնենք, որ անկարգությունների պատճառը մի երիտասարդի սպանությունն էր: Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է, որ սպանված պատանին՝ Ալեքսանդրոս Անդրեաս Գրիգորոպուլոսը ծագումով հայ է, նրա մայրը՝ Ջինա Չալիկյանն է, որը շատ հայտնի ոսկերիչ է, հայտնի բարերար, միշտ մասնակցել է Հայաստանին եւ Արցախին նվիրված բարեգործական միջոցառումներին, դեսպանատան կազմակերպած ձեռնարկներին: Դեսպանի խոսքերով, ողբերգության ստույգ հանգամանքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում: Կա մի քանի վարկած. առաջինի համաձայն, տղան իր ընկերների հետ եղել է սրճարանում, որտեղ նետվել է «մոլոտով-կոկտեյլը» (դյուրավառ հեղուկով շիշը), երկրորդ վարկածի համաձայն, ոստիկանը գնդակ է արձակել հենց պատանու վրա: Ըստ երրորդ վարկածի, գնդակն արձակվել է առաստաղին եւ անդրադարձ հարվածով է դիպել տղային: Տղայի հուղարկավորության օրը բախումներն Աթենքում շարունակվել են. այս անգամ իսկական մարտի դաշտի էր վերածվել Հունաստանի խորհրդարանին հարող հրապարակը: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ցուցարարները հրապարակ են բերել մեծ աղբամաններ եւ հրկիզել դրանք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ