Չուկ ջան, ես միշտ լավատես եմ, ու մի բան գիտեմ, որ եթե մենք երազում ենք Մսիս սարի, Էրգրի, Արաքսի ափից այն կողմի մասին, ու խոսւմ ենք Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման, ինչ-որ թաղված պայմանագրերի մասին, այդ ամենը մենք կկարողանանք շահարկել միայն Արաքսի ափից այն կողմ կանգնած զորք ունենալուց հետո, այլ ճանապարհ չկա, Թուրքիան կամավոր երբեք մեզ ոչ մի թիզ հող չի տա, սահմանները որոշվում են մեր թրի երկարությամբ, հուսով եմ դու գիտես, թե ում խոսքերն են, ես չգիտեմ, գիտեմ, որ իմաստուն խոսքեր են, այլ բան է և փաստ, որ այսօր մեր թուրը շատ կարճ է… Բայց օրը գալու է, որ մեր տանկերը մտնեն Թուրքիա, ներողություն` Էրգիր, ես էլ նստած լինեմ դրանցից մեկի Ն. Օ.-ի տեղում, բայց հաստատ հրամանատարի տեղում Կարապետիչը չի լինի, նա ԱԼՄ_ի իր ստուդիայից կմեկնաբանի դեպքերը կամ նախընտրական գործերով զբաղված կլինի կամ պոեզիայի նոր գիրք հրատարակելով:
Էջանիշներ