Ambrosine (29.09.2009), Kuk (29.09.2009), Mephistopheles (29.09.2009), Ձայնալար (29.09.2009)
Ուրեմն կդառնամ
Նալբանդյանը МГИМО-ն է ավարտել /МГИМО-ն կատակ բան չի/, ռուսական դիվանագիտության <<շրջանակներում>> է աշխատել, իսկ անկախանալուց հետո երևի թե միակն է եղել մոտ 40 հայ դիվանագետներից, որ ռուսական բլոկից անցել է հայկական, երբ մեր իշխանությունները հրավիրել են նրանց՝ ծառայելու արդեն անկախացած հայրենիքին:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ministr (29.09.2009)
Դիպլոմ ունենալ Հայաստանում, չի նշանակում -գետ լինել
Անորակը չգիտեմ, բայց որ եկավ ծառայելու Հայաստանին, դա գիտեմ: Դե թող <<որակովները>> գային: Ի դեպ, ինքը հենց Եգիպտոսում Ռուսաստանի դիվ ներկայացուցչության աշխատակից էր, կարծեմ՝ հավատարմատարՀետո արդեն Հայաստանի ներկայացուցչությունում սկսեց աշխատել՝ դառնալով նաև արտակարգ և լիազոր դեսպան:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Րաֆֆի Հովհաննիսյանը հետ վերցրեց հրաժարականը
14:54 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ.
«Հարգելի իմ համերկրացինե՜ր,
Համեստորեն ու տեւապես աշխատած լինելով ի շահ Հայոց Ցեղասպանության միջազգային վերահաստատման, Արցախյան հանրապետության ճանաչման եւ առանց որեւէ նախապայմանի մեր հարեւանների հետ հարաբերությունների բնականոնեցման' սույն տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողությունների պատճառով ես ինձ դավաճանված զգացի, ուստիեւ որոշեցի որպես բողոքի արտահայտություն վայր դնել պատգամավորական իմ մանդատը:
Սակայն այդ պահից ի վեր թե՜ Հայաստանի իմ համաքաղաքացիները, թե՜ բովանդակ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ինձ հորդորել են ստանձնել մարտակոչը եւ' ի հեճուկս ուժերի անհավասարության, օգտագործել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ասպարեզը' գործելու համար հանուն ճշմարտության ու արդարության:
Հետեւաբար' ի հարգանս զորակցության ու հրատապության այս օրերի ուժգին դրսեւորմանը, ես հետ եմ վերցնում հրաժարականի իմ դիմումը' կենսակոչելու համար օրախնդիր այն հանձնառությունը, որով վերջին երկու տարիների ընթացքում ՙԺառանգություն՚ խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների ու բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպեսեւ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին»,-ասված է հայտարարության մեջ:
Այսօր լրանում էր այն ժամկետը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ կարող էր հետ վերցնել իր հրաժարականը:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Kuk (30.09.2009)
Արմ, ինչի՞ ինձնից առաջ ընկար, ուզում էի «Քաղաքական հումորում» դնել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (30.09.2009), Mephistopheles (30.09.2009), Տրիբուն (30.09.2009)
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 30.09.2009, 15:39:
Գուշակեք 1 փորձից, թե ինչու՞ դաշնակներին թույլատրում են կառավարության մոտ նստացույց անել, իսկ միացմանը իսկի ակադեմիայի շենքին մոտենալ չեն թողնեմՊաշտպանում են ակադեմիկոսներին
17:36 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Միացում» նախաձեռնության անդամներին, ինչպես նաեւ լրագրողներին ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին:
Ակցիայի մասնակիցները ստիպված կանգնել են դիմացի մայթին' Ազգային ժողովի շենքի մոտ:
Հիշեցնենք, որ «Միացում»-ն այսօր ժամը 17-ին կազմակերպել էր բողոքի ակցիա' «Մադրիդյան սկզբունքների» և «Թուրքական արձանագրությունների» վերաբերյալ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իշխանություններին հաճոյանալու ստրկամիտ, հայ գիտնականին, մտավորականին անհարիր պահվածքի և կրավորական կեցվածքի հանդեպ»![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ Ա1+ՍԴ նախագահը խախտում է Սահմանադրությունը»
13:49 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածով սահմանված դրույթները, որոշել է մոտ մեկ շաբաթ զբաղվել քաղաքական գործունեությամբ, այն է' գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ քարոզչություն է իրականացնում ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ուղղությամբ»,-այսօր հայտարարել է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը:
Հիշեցնենք, որ երեկվանից մեկնարակած Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությանը մասնակցում է նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Գերագույն խորհուրդը հիշեցնում է, որ աահմանադրական կարգի նման բացահայտ խախտում ՍԴ նախագահը թույլ էր տվել նաև 2005թ.-ին, մասնակցելով իշխանությունների կողմից ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների քարոզչական գործընթացներին. «Այն ժամանակ, իրավագիտության դոկտորը լռությամբ համաձայնվեց կատարված օրինախախտման հետ և թվում է պետք է աներ անհրաժեշտ եզրակացություն: Սակայն, ավաղ, ՍԴ նախագահը ՙժամանակակից և արդար երկիր կառուցողների՚ հետ շարունակում է զբավել քաղաքական գործունեությամբ»:
Այդ կապակցությամբ, հիմք ընդունելով և ղեկավարվելով ՙՍահմանադրական դատարանի մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի և 14-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով, Ռուբեն Թորոսյանը հաղորդում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որը «պարտավոր է ընդունել համապատասխան եզրակացություն ՍԴ նախագահի կողմից թույլ տված սահմանադրական կարգի ակնհայտ խախտման մասին»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ոստիկանները ցրել են ցուցարարներին
21:30 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր, տեղական ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում Փարիզի Կանադայի հրապարակում պետք է տեղի ունենար Կոմիտասի արձանի մոտ ծաղկեպսակ դնելու արարողություն: Ըստ նախապես հայտարարված օրակարգի` ծաղկեպսակը պետք է դներ Սերժ Սարգսյանը:
Սակայն բոլորի համար անակնկալ` այնտեղ հավաքված է եղել հայկական համայնքի մի ստվար զանգված եւ տեղի է ունեցել, տեղացիների բնութագրմամբ, «խիստ ագրեսիվ» հանրահավաք: Ըստ ֆրանսահայ մամուլի` 500-ից ավելի ֆրանսահայեր ներկայացրել են իրենց դժգոհությունը Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համար:
Ցուցարարները անընդհատ բացականչել են ՈՉ, ՈՉ` պահանջելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին քայլը լինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Բացի այդ սուլել ու վանկարկել են Սարգսյանի հասցեին: Նույնիսկ, ինչպես հաղորդում է The Associated Press -ը, Կանադայի հրապարակում հավաքված ցուցարարները նրան անվանել են դավաճան:
Պիկետը կազմակերպված չի եղել. ոչ ոք, այդ թվում` հայ համայնքի ներկայացուցիչները, պատասխանատուները, Փարիզի ոստիկանությունը տեղյակ չի եղել ծրագրվող ակցիայի մասին:
Այս բողոքի ակցիայից խիստ անակնկալի եկած` Ֆրանսիայում հյուրընկալվող Հայաստանի նախագահը փոխել է ծրագիրը:
Կոմիտասի արձանի մոտ ծաղկեպսակը դրվել է առանց նրա մասնակցության, իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը ավտոմեքենայով մոտեցել, երկու րոպեով իջել ուղղել է ժապավենը եւ արագ հեռացել:
Իսկ ֆրանսիական ոստիականական հատուկ ջոկատայինները հրմշտելով եւ հարվածելով հետ են մղել ցուցարարներին:
Ականատեսների պատմելով` ոստիկանների թիվն ավելի մեծ է եղել: Կան բազմաթիվ ծեծվածներ, ձերբակալվածներ, անգամ` վիրավորվածներ:
Այս պահին պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ: Ֆրանսիայում բնակվող հայազգի գործիչները հեռախոսով հաղորդում են, որ հանդիպման համար ընտրվել են հայ-թուրքական դիվանագիտության առումով ՀՀ նախագահից առանձնապես չդժգոհող կամ դրանով առանձնապես չհետաքրքրվող դեմքեր:Ավելի վաղ նա հանդիպում է ունեցել մեծանուն շանսոնյե Շարլ Ազնավուրի հետ:
Ավելի ուշ` Երեւանի ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում, Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում, ըստ Փարիզում Հայաստանի դեսպանության, նախագահը պատասխանելու է առավելագույնը չորս հարցի:
A1+
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ