User Tag List

Էջ 32 160-ից ԱռաջինԱռաջին ... 222829303132333435364282132 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 466 համարից մինչև 480 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #466
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ռուսաստանյան «Московский Комсомолец» օրաթերթում այսօր տպագրված Սերժ Սարգսյանի հարցազրույցը կեղծ է
    Պարզվում է, որ ռուսաստանյան «Московский Комсомолец» օրաթերթում այսօր տպագրված Սերժ Սարգսյանի հարցազրույցը կեղծ է: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը` ի պատասխան «Panorama.am» լրատվական կայքէջի հարցման:

    «Այդ իբր „բացառիկ հարցազրույցը“ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ թերթի „լրագրող“ Եկատերինա Սաժնեւայի հիվանդ երևակայության արդյունքը: Այդ „լրագրողին“ և, ընդհանրապես, „Московский Комсомолец“ օրաթերթին ՀՀ նախագահը որևէ հարցազրույց չի տվել: Նյութի հեղինակը „Հայաստանում ռուսական խոսքի օրեր“ միջոցառման շրջանակում, ի թիվս տասնյակ այլ ներկայացուցիչների, մասնակցել է նախագահի նստավայրում կազմակերպված հանդիպմանը: „Հարցազրույցում“ նշված հարցերը հանդիպման ընթացքում ընդհանրապես չեն հնչեցվել, իսկ նախագահ Սարգսյանի խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրված են և մեջբերված լրագրողական էթիկայի ամենատարրական կանոններին չհամապատասխանող կոպիտ շեղումներով: Երևի „լրագրողն“ ապավինել է իր ակնհայտորեն կաղացող „հիշողությանը“: Տեղի չունեցած „հարցազրույցում“ Սերժ Սարգսյանին վերագրվող որոշ մտքեր էլ պոկված են համատեքստից և չեն արտացոլում նախագահի կողմից ասվածի բուն իմաստն ու շեշտադրումները»,- նշում է Ս. Ֆարմանյանն ու հավելում. «Լրագրողը» նյութի հրապարակման մտադրության մասին տեղյակ չի պահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի համապատասխան ծառայությանը, ինչով եւ խախտել է լրագրողի մասնագիտական էթիկայի տարրական կանոնները: Նման կեղծ «հարցազրույցի» հրապարակումը այդքան հեղինակավոր թերթում միայն զայրույթ և ափսոսանք է առաջացնում":
    Էս էլ սենց, դուք էլ ընկել եք ակտիվ ու պասիվ պաշտպանության հետևից, փաստորեն "խեղաթյուրել" են:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (22.09.2009)

  3. #467
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մոդերատորական: Վերջին մի քանի գրառումները տեղափոխվել են «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս»:
    էսպես չի մնա

  4. #468
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Բաց նամակ

    ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանյանին

    Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Շվեյցարիայի միջնորդությամբ նախաստորագրված արձանագրություններում ահաբեկչությանը վերաբերող կետի ձևակերպման կապակցությամբ


    Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունում տեղ գտած ձևակերպումները ստիպում են մտածել, որ.
    ա) կամª արձանագրությունները գրվել են մի երրորդ երկրում, օրինակª ԵՄ-ի արտաքին հարաբերությունների գերատեսչությունում, և այդ տեսքով պարտադրվել Թուրքիայի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին,
    բ) կամª արձանագրությունները կազմելիս առավել սկզբունքային, անզիջող, պարտադրող ու ակտիվ են եղել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը և ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և, համապատասխանաբար, առավել անսկզբունք, զիջող, երկչոտ ու պասիվ է եղել ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը,
    գ) և կամª ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը սխալ է հասկացել ՀՀ ժողովրդի կողմից իր վրա դրված պարտավորությունները և ՀՀ-ի ու ԼՂՀ-ի շահերը պաշտպանելու փոխարեն ամբողջությամբ կողմ է եղել Թուրքիայի արտգործնախարարների առաջադրած Թուրքիայի և Եվրոմիության շահերը պաշտպանող բոլոր հիմնական մոտեցումներին, որոնք էլ ամբողջությամբ տեղ են գտել արձանագրություններում և այժմ հարուցում են հայ հասարակական-քաղաքական մտքի զարմանքն ու դժգոհությունը միաժամանակ:
    Սույնով կքննարկենք արձանագրությունում տեղ գտած ձևակերպումներից մեկը միայն, ահա սա.
    “Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից և խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում”:

    Նախ քննարկենքª
    “Ովքե՞ր են ահաբեկիչները” թուրքական կողմի համար հարցը.

    Նկատենք, որ տեքստում բաց է թողնված մեր ժամանակներում այնքան հաճախակի հանդիպող և գերտերությունների ղեկավարների ու պաշտոնյաների բառապաշարում 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո լայն շրջանառության մեջ դրված ու շարունակ կրկնվող ձևակերպումներից մեկըª “միջազգային” տերմինը, որը սովորաբար հանդիպում է այս տեսքովª “միջազգային ահաբեկչություն”: Հարց է ծագում, ինչո±ւ “միջազգային ահաբեկչություն” սիամական երկվորյակներ դարձած բառակապակցության փոխարեն արձանագրություններում գրված է “ահաբեկչություն”, և ովքե±ր են թուրքական կողմի համար “ահաբեկիչները”:
    Եթե հիշենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2009-ի ապրիլին Թուրքիա կատարած իր այցելության ընթացքում արած հայտարարությունը, որ Թուրքիան այսուհետ պետք է պայքարի ոչ միայն Քրդական Բանվորական Կուսակցության, այլև Ալ Քաիդայի դեմ, ապա հնարավոր է, որ քրդերն ու իսլամ ծայրահեղականները: Սակայն հաշվի առնելով, որ իսլամ ծայրահեղականները, մասնավորապես, Հյուսիսային Կովկասի ժողովուրդներից ընտրված մարտիկները թաքնվում, բուժվում, դադար են առնում Թուրքիայում, ապա այդ վարկածը քիչ հավանական է թվում: Ուրեմն հաստատվում են այն հիմնավոր կասկածը, որ այս ձևակերպման տակ թուրքական կողմը հասկանում է, թե “ահաբեկիչներ” են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ֆիդայիները, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսները, “Նեմեսիսի” վրիժառուները, Հայաստանի Ազատագրության Հայ գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ-ի), Հայոց Ցեղասպանության Արդարադատության Մարտիկների (ՀՑԱՄ-ի) նվիրյալները, Արցախյան ազատագրական պայքարի ազատամարտիկները…

    Իսկ “Ովքե՞ր են ահաբեկիչները” հայկական կողմի համար.

    Լավագույն դեպքում, եթե քաջությունը այդքան ների, Հրանտ Դինքին սպանած ոճրագործները: Բայց արդեն նշվում է և թուրքական դատարանն էլ հաստատում է, որ նրանք գործել են մենակ և թիկունքում կազմակերպված հանցավոր խումբ կամ կազմակերպություն չի գործել:
    Քանի որ “միջազգային” բառը չկա արձանագրությունում և քանի դեռ “միջազգային ահաբեկչությունը” մուտք չի գործել ՀՀ ու ԼՂՀ, ուրեմն նրանք էլ չեն:
    Մնում է ՀՀ արտգործնախարարին հարցնել, իսկ մի±գուցե երիտթուրք պարագլուխներին նկատի ունի հայկական կողմը, որոնց 1919 թ. Կ. Պոլսի հատուկ ռազմական ատյանը մահվան դատապարտեց Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և սեփական երկրի քաղաքացիների կոտորածներն ու բռնագաղթը կազմակերպելու մեղադրանքներով : Բայց ո՛չ: Այդ մասին ընդհանրապես չհիշելու և չմտածելու ձևակերպումն էլ կա արձանագրություններում.
    “Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց”:
    Ուրե՞մն, ի՞նչ է հասկացել ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը այդ ձևակերպման տակ և ինչպես է պատրաստվում այս ու այլ դրույթներ պաշտպանել և ստորագրել դրանց տակ:

    Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների նախապատմությունը.

    Մենք վերոնշյալ ձևակերպումներին դեռ կանդրադառնանք, հիմա փորձենք հասկանալ ևս մեկ կարևոր խնդիր. ին±չ եք կարծում, էլ որտե±ղ կարող էիք տեսած լինել արձանագրություններում հանդիպող այս ձևակերպումները: Դուք կարող եք չիմանալ, բայց ՀՀ արտաքին նախարարության գլխավոր պաշտոնյան չէր կարող ծանոթ չլինել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների նախապատմությանը, որոնք սկիզբ են առել 1918-ինª Բաթումի պայմանագրով:
    Մենք այստեղ կներկայացնենք 1918-1921 թթ. կնքված Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի պայմանագրերի այն հոդվածները, որոնք հար և նման են արձանագրության մեջ հանդիպող “Դատապարտելով ահաբեկչությունը…” կետի ձևակերպմանը:

    1918-ի հունսի 4-ին Բաթումում ստորագրված պայմանագրի 4-րդ, 5-րդ և 11-րդ հոդվածներում գրված է.
    Հոդված IV. Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանիցª երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:
    Հոդված V. Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի և չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ:
    Հոդված XI. Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ էվակուացվեն այնտեղ գտնվող բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ այդ էվակուացումը առիթ չտա որևէ ընդհարման:
    Ուշադրություն դարձրեք 5-րդ հոդվածին, որտեղ խոսվում է “զինված բանդաների” մասին: Պարզից էլ պարզ է, որ խոսքը հայ ֆիդայիների խմբերի և Զորավար Անդրանիկի 1-ին հարվածող զորամասի մասին է, որին 5-րդ հոդվածի պահանջի համաձայն պետք է զինաթափել: Ինչո±վ նման չէ “ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու” արձանագրության մեջ նշված կետին: Մնում էր միայն, որ մեր նախարարը հավատարիմ մնար 11-րդ հոդվածի պահանջներին, այսինքնª բանակցեր նաև “ԼՂՀ-ից հայկական ինքնապաշտպանական ուժերի դուրս բերման և այդ ընթացքում որևէ բախման առիթ չտալու” պայմանների վերաբերյալ և այդպիսի կետ ներառեր արձանագրության մեջ:
    Չէ որ, եթե այսքանը արվել է, մնացածն էլ կարելի է անել ու ձևակերպել… Դա կլինի հայկական նոր դիվանագիտության հաղթանակը նոր ժամանակներում, որն անվերապահորեն կ”ողջունեին միջազգային ընտանիքի քաղաքական վերնախավի ծանոթ պաշտոնյաները:

    Ուշագրավ են 1920-ի դեկտեմբերի 2-ին ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ, 5-րդ, 12-րդ հոդվածները և նրանց համահունչ լինելը մեր ժամանակներին.
    4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է, բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատիցª 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով: Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել և այնտեղ դնել ծանր հրանոթներ... այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի և հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում:
    5. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երևանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն և հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով: Իր կողմից Թուրքիայի... կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը և երբ Հայաստանի հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով:
    12. Թուրքիայի... կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի... տերիտորիայում:

    Այն մասին, որ արձանագրությունները “իրավական հիմքեր” են ստեղծում երրորդ երկրների համար միջամտելու ՀՀ-ի և ԼՂՀ- ներքին գործերինª նշել ենք մեր Առաջարկում : Այստեղ միայն նշենք, որ մամուլում ամիսներ առաջ եղավ հրապարակում այն մասին, որ թուրքական ընկերությունը զեղջ գներով ոստիկանական զրահատեխնիկա է տրամադրում ՀՀ-ին :
    Իսկ ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկը մի հոդվածում գրում է. “Ինչպես հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, քուրդ զինյալները, մասնավորապես՝ Քրդստանի Բանվորական Կուսակցության (ՔԲԿ) գրոհայինները, ստանալով Երևանում հայկական կառավարության գաղտնի աջակցությունը, սկսել են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից գրավյալ առանձին շրջաններում”:
    Այսինքն, Ստեֆան Բլանկը իր կողմից օգնում ու աջակցում է, որ Թուրքիան “քուրդ ահաբեկիչներ” “փնտրի” ու “գտնի” ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Հասկանալի է, թե ինչու: Բայց հասկանալի դարձավ արդյո՞ք, թե՞ մեր երկրի արտաքին գործերի նախարարն ինչո՞ւ է օժանդակում սուտ և կեղծ տեղեկատվության վրա հիմնված սադրիչ գործընթացների ծավալմանն ապագայում:

    Մեզ հետաքրքրող նյութի շրջանակներում ուշագրավ են նաև 16 մարտի, 1921 թ. Մոսկվայում ստորագրված Ռուս-թուրքական պայմանագրի 8-րդ և 15-րդ հոդվածները.
    Հոդված 8. Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ: Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաև Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ:
    Համարվում է որոշված, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տերիտորիայի տակ հասկացվում է այն տերիտորիան, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և Քաղաքացիական անմիջական կառավարման ներքո:
    Հոդված 15. Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի , որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց:
    Ինչպես տեսնում եք, սադրանքի, ստի ու կեղծարարության նույն մեխանիզմն է գործում նույն նպատակով. թույլ չտալ հայությանը բնական և օրինական ինքնապաշտպանություն կազմակերպել և իր ոտնահարված իրավունքները պահանջել:

    13 հոկտեմբերի, 1921 թ. Կարսում ստորագրված հնգակողմ պայմանագրում ամբողջությամբ կրկնվել է Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածը.
    Հոդված 10. Պայմանավորվող կողմերր պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունր, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում են իրենց տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն Է պայքարը մյուս երկրի դեմ:
    Համարվում Է որոշված, որ սույն հողվածում հիշատակված թուրքական տերիտորիայի տակ հասկացվում Է այն տերիտորիան, որը գտնվում Է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և քաղաքացիական անմիջական կառավարման .ներքո:
    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 23.09.2009, 17:30:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ranchpar (24.09.2009)

  6. #469
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Շարունակություն…
    Նկատեցիք արդեն, որ Կարսի պայմանագրի 10-րդ հոդվածը Բաթումի պայմանագրի 5-րդ հոդվածի, Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ, 5-րդ, 12-րդ հոդվածների, Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածի կրկնությունն է: Դրանց բոլորի նպատակը նույնն է. զրկել հայությունն ու Հայաստանը ինքնապաշտպանության իրավունքից, որպեսզի դյուրին լինի Հայաստանի նկատմամբ ագրեսիա, բռնազավթում, կոտորած իրականացնելը, որպեսզի “օրինականացվի” Հայաստանից ու հայությունից գողացածն ու թալանածը անպատիժ լափելն ու յուրացնելը:
    Դա մեկ այլª քողարկված, ձևակերպմամբ տեղ է գտել վերոնշյալ արձանագրություններում որպեսª “Դատապարտելով ահաբեկչությունը..”, իբրև թե անմեղ, իբրև թե “միջազգային ահաբեկչության” դեմ “համագործակցելու” հանձնառություն: Ամիսներ առաջ նույն բանին էր հետամուտ Սիդնեյի համալսարանի դասախոս Արմեն Կաքավյանը , երբ առաջարկում էր թուրքերից ներողություն խնդրել ԱՍԱԼԱ-ի կատարած սպանությունների համար, որոնք իր կարծիքովª “բարոյապես արդարացված չէին միջազգային իրավունքի տեսակետից”: Իսկ քանի որ դա անհնար է անել “միջազգային ահաբեկչության” քողարկմամբ, պետք է բառակապակցությունից դուրս նետել “միջազգային” բառը և խնդրին տալ ավելի մեծ ընդգրկում… այնպես չէ՞:
    Արձանագրություններում ներառված միայն այս կետի հենց այսպիսի ձևակերպումը բավարար հիմք է դրանց ո՛չ ասելու, արձանագրությունները չստորագրելու, չվավերացնելու համար:
    Հետագա մեկնաբանությունները ավելորդ են: Կարելի էր բավարարվել միայն հոդվածները ներկայացնելով, ընթերցողը ինքը կհասկանար խնդիրը: Այնուհանդերձ, պայմանագրերն ամբողջությամբ ներկայացնում ենք մեր նյութին կից, ցանկացողները կարող են ծանոթանալ դրանց ամբողջական բովանդակությանը, մի բան, որ պետք է արած լիներ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը նախքան Շվեյցարիայում հայ-թուրքական գաղտնի բանակցություններին մասնակցելը:
    Հայ դիվանագետի պարտքն ու պարտականությունը.
    ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ազատության, անկախության և ինքիշխանության համար հայ զինվորն ու ազատամարտիկը նվիրաբերեցին մարդու համար ամենաթանկ բանըª սեփական կյանքը: Հայ զինվորի ու ազատամարտիկի թիկունքըª ընտանիքը, ծնողը, քույրն ու եղբայրը, երեխան ու կինըª անձնական զրկանքների ու տառապանքների գնով ապահովեցին վերջնական հաղթանակը: Հայ դիվանագետը ի±նչ է, հայ ժողովրդի և հայոց ազգային-պետական համակարգի մասը չէ±, որ որպես մի մորթապաշտ, ազգային-պետական շահերը պաշտպանելու փոխարենª գրչի մի հարվածով փորձի փոշիացնել այսօրինակ թանկ գնով ձեռք բերված ազատությունը, ինքնիշխանությունը, իր հերոսներին ու նրանց նվիրումով ձեռք բերված հաղթանակը: Սովորական ձևակերպումով դա կոչվում էª ազգային-պետական դավաճանություն, որի համար ռազմական դրության ժամանակ այլ բան է նախատեսված, բայց քանի դեռ ՀՀ-ում ռազմական դրություն չկա, չնայած հրադադարի իրողության, որն ինքնին ռազմական դրություն է, նաև շնորհիվ այն բանի, որ արձանագրությունները դեռևս վավերացված չեն, կարելի է առայժմ ՀՀ արտգործնախարարի հրաժարականը պահանջել, թեև ճիշտ կլիներ ՀՀ արդարադատության ուշադրությունը հրավիրել այս գործընթացի աղաղակող մանրամասների վրա:

    “Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
    24 սեպտեմբերի, 2009 թ.

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ranchpar (24.09.2009)

  8. #470
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    17:04 • 23.09.09
    Օբամայի և Էրդողանի թիկնապահների միջև ծեծկռտուք է բռնկվել

    ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է 1news.az-ը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:

    Ամեն ինչ սկսվել է նրանից, որ թիկնապահները չեն կարողացել պայմանավորվել անվտանգության անհրաժեշտ միջոցների շուրջ: Վարչապետի թիկնապահները համապատասխան ազդանշաններ չեն ստացել, և Էրդողանը, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է եղել չեղյալ համարել իր ելույթը G-20-ի շրջանակներում և վերադարձել է հյուրանոց:

    Իրավիճակն այն աստիճան է լարվել, որ ծեծկռտուքին միջամտել է անձամբ Էրդողանը, իսկ ԱՄՆ-ի նախագահի թիկնապահներից մեկը նույնիսկ հրել է նրան:

    Tert.am

    Էտ հրողը հաստատ հայ ա եղել

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.09.2009), Chilly (25.09.2009), Elmo (24.09.2009), Enigmatic (25.09.2009), Kuk (24.09.2009), Nadine (24.09.2009), Zangezur (25.09.2009), Աբելյան (24.09.2009), Ձայնալար (24.09.2009), Տրիբուն (25.09.2009)

  10. #471
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Գիտությունների ակադեմիան հավանություն տվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

    Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Երեւան, արխիվ
    24.09.2009
    Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդհանուր ժողովը սեպտեմբերի 23-ին կայացած նիստում որոշել է հավանություն տալ վերջին շրջանում «Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությանը՝ ուղղված հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը եւ Հայաստանը շրջափակումից դուրս բերելուն»:

    Գիտությունների ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության համաձայն, նիստին ելույթներով հանդես են եկել ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԳԱԱ-ի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ակադեմիայի մի շարք անդամներ։ Ժողովի ընթացքում հնչեցված հարցերին պատասխանել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

    Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի ընդունած որոշման մեծ նշված է, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը:

    «Ընդհանուր ժողովը համամիտ է այն կարծիքին, որ նախաստորագրված փաստաթղթերը հիմք են ստեղծում այդ քաղաքականությունը շարունակելու համար եւ հավատացած է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունը Թուրքիայի հետ հարաբերություններում հետամուտ կլինի մեր ազգային կարեւոր խնդիրների լուծմանը», - ըստ հաղորդագրության, ասված է ԳԱԱ-ի ընդունած որոշման մեջ:

    Ընդհանուր ժողովը նաեւ հավաստել է, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան իր մասնագիտացված կառույցների հետազոտություններով «կշարունակի օժանդակել Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացմանը»։

    Ազատություն

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (24.09.2009)

  12. #472
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Եվրապատգամավորները հրաժարվեցին լսել Ահմադինեջադի ելույթը

    ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում անցկացվող հակառասիստական գագաթնաժողովում Եվրամիության պատգամավորները լքել են դահլիճը: Այդպիսով պատգամավորները հայտնել են իրենց բողոքը՝ Ահմադինեջադի խոսքերի դեմ, որը սկսել է իր ելույթը հակաիսրայելական հայտարարություններով: Մասնավորապես, Ահմադինեջադը հայտարարել է, որ Իսրայելը փորձում է <<ստեղծել ռասիստական կառավարություն օկուպացված Պաղեստինում>>: Նա նաև մեղադրել է Իսրայելին, Եվրոպային և ԱՄՆ-ին՝ մնացյալ աշխարհի ապակայունացման մեջ:

    Ահմադինեջադի խոսքերի ժամանակ, երբ ասում էր, որ Իսրայելը ստեղծվել է 2-րդ համաշխարհայինի ժամանակ՝ <<հրեաների տառապանքների պատրվակի տակ>>, մի քանի տասնյակ պատգամավորներ ոտքի ելան և լքեցին նիստերի դահլիճը: Բացի այդ Իրանի նախագահի վրա կեղծամով բոյկոտողի կողմից ինչ-որ <<կարմիր փափուկ առարկա>> է նետվել: Ներկա գտնվողը մի քանի անգամ գոչել է՝ <<ռասիստ>>, ինչից հետո նրան դուրս են բերել դահլիճից:

    ՄԱԿ-ի հակառասիստական գագաթնաժողովին նախորդել են մի շարք սկանդալներ: Մասնավորապես, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան, Գերմանիան, Հոլանդիան, Լեհաստանը, Իտալիան և այլ պետություններ որոշեցին զերծ մնալ գագաթնաժողովին մասնակցելուց, քանի որ մտավախություն ունեին, որ նրա ընդունած բանաձևը կդատապարտի Իսրայելին: Բացի այդ Իսրայելը հետ է կանչել իր դեսպանին Շվեյցարիայից՝ ի նշան բողոքի, որ այդ երկրի նախագահը ընդունել է Ահմադինեջադին: Շվեյցարիայի դիրքորոշումը առաջ է բերել նաև տեղական հրեական համայնքի բողոքը:

    Ահմադինեջադը միակ պետության ղեկավարն է, որ ընդունել է գագաթնաժողովում մասնակցելու հրավերը: Ավելի ուշ ելույթ կունենա Պան Գի Մունը:

    24.09.2009, 23:05:35
    www.lenta.ru
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #473
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    «Արցախ-Հայաստան. միացում»
    17:45 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


    ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի դեսպանությունների մուտքերի առաջ այսօր ժամը 15.30-ից ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները շղթա էին կազմել:

    Հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ ԼՂ հարցում իշխանությունների դեմ ուղղված «Միացում» ազգային նախաձեռնության հերթական ակցիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանությունների մոտ էր: «Միացման» անդամները Մյասնիկյանի արձանի մոտից երթով այսօր նույնաբովանդակ նամակներ հանձնեցին բոլոր 3 դեսպանություններին:

    «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին' Հայ ժողովրդի դեմ նոր ցեղասպանություն հրահրելու վերաբերյալ» վերնագրված նամակում նշված է, որ Մադրիդյան սկզբունքները հակասում են Հայոց պետականության գոյատեւմանը. «Մադրիդյան սկզբունքներին եւ հայ-թուրքական արձանագրությունների կեղծ հաշտեցմանը հավանություն արտահայտած ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդեւը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վարում են հայ ժողովրդի հերթական ցեղասպանություն հրահրելու եւ հայ պետականությունը կործանելու փոխհամաձայնեցված քաղաքականություն»:

    Ֆրանսիայի դեսպանության մոտ նամակի ընթերցումից հետո «Միացման» անդամ Տիգրան Խզմալյանն «Ա1+»-ին ասաց, որ այն նախազգուշացում է դեսպանություններին եւ միաժամանակ կոչ մեր ժողովրդին:

    «Մենք արթնացնելու ենք այս երկիրը: Այն ինչ իրենք նախատեսել են, այն ինչ համար հովանավորվում են Սերժ Սարգսյանին չի ստացվելու: Մենք ցավում ենք, որ ՀՀ նախագահը այդքան ենթակա է արտաքին ճնշումներին: ՀՀ նախագահը պետք է ենթակա լինի միայն իր ժողովրդի ճնշմանը»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

    Ոստիկանները, որոնք այսօր ուղեկցում էին բողոքի ակցիան' «Միացման» անդամներին առաջարկեցին ՌԴ դեսպանությունից ավելի կարճ ճանապարհով հասնել ԱՄՆ դեսպանութուն: Սա ՀՀ-ում բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության թերեւս առաջին համագործակցության դեպքն էր:

    «Այպիսի լավ բանը չեք գրի, չէ՞»,- «Ա1+ին» ասաց ոստիկաններից մեկը:

    «Հող հանձնողը` դավաճան» «Միացման» հիմնական կարգախոսին այսօր նաեւ ավելացել էր. «Արցախ-Հայաստան միացում»:

    A1+
    Ես էս տղերքի դեմ բան չունեմ, բայց սենց ե՞ն զարթնացնելու ժողովրդին…

  14. #474
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (26.09.2009)

  16. #475
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միլիցեքի հետ պրոբլեմ չունեմ, ոչ էլ նույնիսկ իշխանությունների հետ… նրանք ինչ որ կան էդ են… դրանց տականք լինելը ոչ նորություն ա ոչ անակընկալ… իմ պրոբլեմը էն ժողովրդի հետ ա որ կանգնած նայում են ու ոնց են էդ պատանիներին միլիցեքը ծեծում ու հրմշտում ու ոչինչ չեն անում… մթոմ ոչ մի արտասովոր բան չկա…

    … հետաքրքիր դիտարկում ևս… "Միացման" ակցիային միլիցեքը նույնիստ պոդդերժկա էին անում, իս էս մի բուռ երեխեքի երթից ընկնավորվում են… երևի նրանից ա որ "Միացումը" գնացել օտար դեսպանատների առաջ "զգուշացումներ ա" անում … մի հարցնող լինի նրանք "տուտ պռի չօմ"… ես լինեմ դեսպանի տեղե կասեմ. "Հարգելի Խզմալյան… խնդրում եմ, գնացեք ձեր "նախագահի" նստավայրի դեմը ցույց արեք ու նրան պահանջ ներկայացրեք… ինքն ա ստորագրողը… մենք առաջարկել ենք ինքը համաձայնվել ա… թող չհամաձայնվեր… օրինակ մեր ժողոդուրդը երբեք չեր համաձայնվի ու նրանք մեզ կբողոքեին ոչ թե ձեզ…… իսկ հիմա խնդրում եմ գնացեք այստեղից մի խանգարեք մեզ, մենք պայմանագրեր ունենք պատրաստելու որ ձեր նախագահը ստորագրի"…

    ինձ թվում ա որ "Միացման" այս երթը իշխանությունները փորձում են օգտագործել ՀԱԿ-ի մեջ ճեղքվածք առաջացնելու համար… նամանավանդ որ իր բնույթով նրանց բողոքի ցույցը էդքան էլ վատը չի… օտար դեսպանատների առաջ նրանցից պահանջում են… ֆլան-ֆստան… դրա համար էլ նույնիսկ համագործակցում են … համ "ժողովրդավարություն ա", համ էլ բողոքը գնում ա որտեղ որ "պետք" ա… նույնը կարելի ա ասել դաշ(տ)նակների համար… այնպես որ ինչքան շատ "մասնակցենք" այդ "միջոցառումների" այնքան իշխանությունների համար լավ… պատճառ կբռնեն "ժողովրդական ընդվզումը" պայմանագրերի դեմ, չեն ստորագրի ու դրանով իրենց "վարկը կբարձրացնեն" ժողովրդի մեջ (տեսեք չստորագրեցին) ու լեգիտիմության որոշ հիմքեր կստանան ժողովրդի մեջ…

    այդ իսկ պատճառով միակ ճիշտ պահանջն այսօր կարող է լինել ՍՍ-ի հարաժարականը և ինչքան հուժկու էնքան լավ… թող զարմանալի չթվա, պայմանագրի ստորագրումը ես առաջնային չեմ համարում… ժողովրդի ճնշման տակ նրա "չստորագրումը" նրան լեգիտիմություն ա տալիս ներսում, իսկ խոշոր հաշվով ժողովուրդը մնում ա փշալարերից կախված… ստրուկին նետված "բարոյական հաղթանակ"… հարիֆ չլինենք…

    Մյուս կողմից Իրանի վրա այս վերջին ճնշումներն ու Ռուսաստանի կրավորական դիրքը այդ հարցի կապակցությամբ առիթ է տալիս մտածելու, որ ռուսներն այնուամենայնիվ որոշ համաձայնության եկել են արևմուտքի հետ և պատրաստեն կիսելու/զիջելու որոշ բաներ… այդ որոշ բաների մեջ կարող է մտնել նաև հայ-թուրքական պայմանագիրը, Իրանի միջուկային ծրագիրը (վերջին բացահայտումները թաքնված լաբորատորիաների) և ռուսների լուռ համաձայնությունը Իրանի նկատմամբ սանկցիաների կիրառելու հարցում, գումարած ռուս-ադրբեջանական մերձեցումները… ակնհայտ է որ մենք էդ թափը չունենք որ դիմադրենք, բայց խելացի, փորձված, դիվանագետ ու լեգիտիմ նախագահի դեպքում մենք կարող էինք բավականին հաջող խուսանավել ու մինիմում վնասներով և որոշ օգուտներով դուրս գալ իրադրությունից… դե հիմա ասեք տեսնեմ ինչ պահանջ կարող է ունենալ այսօր Հայ Ժողովուրդը…

    …սրանքդիտարկումներ են, լուրջ չընդունեք…

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.09.2009), Kuk (27.09.2009), murmushka (26.09.2009), Norton (27.09.2009), Հայկօ (27.09.2009), Տրիբուն (28.09.2009)

  18. #476
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ժողովուրդը ուղղակի մեղք է… ինչ ասես, չգիտես
    http://www.armenialiberty.org/video/3243.html

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (27.09.2009)

  20. #477
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ժողովուրդը ուղղակի մեղք է… ինչ ասես, չգիտես
    http://www.armenialiberty.org/video/3243.html
    Ես կասկածում եմ, որ գիտեմ, բայց չգիտեմ թե ամենավերջին քֆուրը տամ, , թե դրանից մի տաս հատ էս կողմ եղածը. Որովհետև չգիտեմ, թէ վաղը մի ավելի կեղտոտ բանին որ քֆուրը պետք տալ կլինի.

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (27.09.2009)

  22. #478
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասկածում եմ, որ գիտեմ, բայց չգիտեմ թե ամենավերջին քֆուրը տամ, , թե դրանից մի տաս հատ էս կողմ եղածը. Որովհետև չգիտեմ, թէ վաղը մի ավելի կեղտոտ բանին որ քֆուրը պետք տալ կլինի.
    մի կողմից էլ որ տենց տականքներ չլինեին, հիմա ոնց՞ կարային սենց փողատեր լինեին քյասիբ ու սոված Հայաստանում: Մարդկան նորածին երեխաներից վերջին շապիկը հանող այրունարբու գազաններ են սրանք: Ու սրանցից մեկն էլ ՝ Գռզո յա ինչ ա, հերսի արձան ա ուզում սարքի իրա համար: Սաղ էլ մի զիբիլ են դրանց զղջման երդումներին երբեք էլ հավատալ պետք չէ

  23. #479
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեկ հոգի… մե՛կ: Խելացի, տրամաբանող, վճռական մեկը, որի երակներով մաքուր արյուն է հոսում, իսկ հոգու ներսում որդեր չկան… Ընդհամենը մեկ ժամ եթերում խոսելու հնարավորություն ունենա, կարող է այս երկրում իշխանափոխություն իրականացնել ոչ սահմանադրական ճանապարհով
    Ի՞նչ… ես ո՞վ եմ, ես ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ
    Իսկ եթե լուրջ, ապա շատ էլ բնական է վիճակը: Այդ գյուղացիներից գրեթե յուրաքանչյուրին եթե ոստիկան դարձնեն, հիմիկվա դրվածքով կհրմշտի մնացածին, որովհետև այս երկրում գործում է «եղունգ ունես, գլուխդ քորի» դրվածքը, սկսած նախագահից: Այ հենց սկսած նախագահից էլ պետք է դրվածքը փոխել, այ ո՞նց, ոչ մեկ չգիտի, ով էլ գիտի՝ չի ասում:
    Si vis pacem, para bellum

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (27.09.2009), Տրիբուն (28.09.2009)

  25. #480
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    մի կողմից էլ որ տենց տականքներ չլինեին, հիմա ոնց՞ կարային սենց փողատեր լինեին քյասիբ ու սոված Հայաստանում: Մարդկան նորածին երեխաներից վերջին շապիկը հանող այրունարբու գազաններ են սրանք: Ու սրանցից մեկն էլ ՝ Գռզո յա ինչ ա, հերսի արձան ա ուզում սարքի իրա համար: Սաղ էլ մի զիբիլ են դրանց զղջման երդումներին երբեք էլ հավատալ պետք չէ
    Դիվ, Գռզոն ինչ անի որ դու իրան "ներես"… ո՞նց կարա իրա մեղքերը քավի…

Էջ 32 160-ից ԱռաջինԱռաջին ... 222829303132333435364282132 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •