ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՆՎԻ ԱՃՈՒՐԴԻ
Սեպտեմբերի 9-ին Ժառանգություն կուսակցության ոչ լեգիտիմ վարչությունը որոշումներ է կայացրել կուսակցության մի քանի անդամների հեռացման մասին, ասել է Ժառանգության անդամ Զոյա Թադևոսյանը՝ մեկնաբանելով կուսակցությունում ստեղծված իրավիճակը:
Թադևոսյանի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով դիմել էր կուսակցության մի շարք անդամների, նամակի մեջ նշելով, թե ով կարող է կարդալ այն: Նրանց թվում կային իր, Վարդան Խաչատրյանի, Մովսես Արիստակեսյանի, Արթուր Սարդարյանի անունները: Նամակում նշված է եղել, որ Րաֆֆին հեռանում է կուսակցությունից ու քաղաքականությունից, քանի որ կուսակցության ներսում այլևս փոխըմբռնում չկա: Դրանից հետո կուսակցության կեղծարարներն ազատություն ստացան և փորձեցին հեռացնել այն անդամներին, ովքեր ցանկանում էին պահպանել կուսակցության վարած քաղաքականությունը, ասել է Զոյա Թադևոսյանը:
Ըստ Թադևոսյանի, կուսակցության շարքային անդամներին չի ասվում ճշմարտությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացել է: Չկա Րաֆֆին, չկա նաև Ժառանգությունը: Հիմա էլ պատրաստվում են կուսակցության մեծ գաղտնի խորհուրդ հրավիրել, սակայն վայրը խորհրդի անդամներին պատրաստվում են վերջին պահին հայտնել, որպեսզի լրատվամիջոցները չիմանան այդ մասին: Ժառանգությունը հանվելու է աճուրդի, ասել է Զոյա Թադևոսյանը:
13:11:06 - 12/09/2009
Լրագիր
Էջանիշներ