Tert.amՀայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հաստատել է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի թիկնապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները։
Ինչպես Ա.Սարգսյանը հաղորդել է երեկ ՀՀ ոստիկանությանն առընթեր հանրային խորհրդի նիստի ժամանակ, ինքը նույնպես ականետես է եղել կատարվածին։
Ա.Սարգսյանի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում ապրիլի 21-ին. ժամը 19։40-ին մոտ երեք ջիփ մեքենա մեծ արարգությամբ անցել են կարմիր լույսի տակ։ Ոստիկանության արձագանքը եղել է ավելի քան օպերատիվ. 6 րոպե անց կարգազանցները ձերբակալվել են։ Ինչպես պարզվել է նախաքննության ընթացքում, երեք մեքենաներից երկուսը պատկանում են ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (մականունը` «Բուռնաշ»), միջադեպին մեղսակից են պատգամավորի թիկնապահներն ու հյուրերը։ Ինքը` Աղաբաբյանը, դեպքի վայրում չի եղել և Ոստիկանություն չի տարվել։ Ներկայում մեքենաները ստուգվում են։ «Բոլոր մեղավորները կկրեն արժանի պատիժ», - խոստացել է Ա.Սարգսյանը։
Ոստիկանության պետը հերքել է նաև միջադեպին ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի մասնակցության մասին տեղեկությունները։
Ասեմ, որ Լևոն Սարգսյանը, նույն ինքը "ալրաղացի Լյովը", տարածված լուրերի համաձայն մեքենայով ջարդել էր ազգային անվտանգության դարպասները ու ներխոժել էր ներս, դեբոշ կազմակերպել:
Էջանիշներ