Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Mr. Annoying (06.03.2018), Վիշապ (23.03.2018)
Հա: Իհարկե:
Մեր դեգրադացիան հո նոր երևույթ չի:
Էսօր հայ ազգի մեջ մի ստվար զանգված կա, որ առաջնորդվումա ամբոխային մղումներով:
Ամենատարրական օրինակները.
Բոլորը դասից փախան - ես էլ փախա:
Մեծ խմբով հարձակվել են ու մի հոգու ծեծել` բոլորը խփեցին - ես էլ խփեցի: Հլա դեռ վերջում էլ` ինքնահաստատվելու համար, իրար մոտ գլուխ գովացինք, թե ով ոնցա հասցրել խփի:
Նոր մոդան` բոլորն արտագաղթում են - ես էլ եմ արտագաղթում: Իսկի լավ չեմ էլ ուսումնասիրել էդ երկիրը, դրա մշակույթը, նիստն ու կացը, ու էդ ամեն ինչի ինձ հարմար լինելը: Էստեղից-էնտեղից թռուցիկ բաներ գիտեմ` ինձ պես անտեղյակներից, բայց գնալու եմ` գնում եմ:
Գույնզգույն սառոչկա ունեմ, որ ինձ շատա դուր գալիս, բայց չեմ հագնում` բա մարդիկ ինչ կասեն:
Կինս ուզումա ստրինգով գնա լողափ ու ես դրա հետ պրինցիպի պրոբլեմ չունեմ, բայց դա թույլ եմ տալիս մենակ էն լողափերում, որտեղ ուրիշ հայեր կամ գոնե ծանոթներ չկան - բա ամոթ չի:
Նրանք էլ ով առանձին անհատա ու ունի իր ուրույն կարծիքը` մնացածից տրամագծորեն տարբերվող, ոչ միշտ ու ոչ բոլորն են դա արտահայտում` անելով նենց, ոնց բոլորը:
Շառից փորձանքից հեռու:
Ճիշտա` ոնց հասկանում եմ, էս վերջին կետի առումով, վերջին տասնամյակում շատ բանա փոխվել ու շատ մարդ ապրումա նենց, ոնց իրանա հարմար:
90-ականները չեն էլի, որ բոլորը մենակ ոտքից գլուխ սև հագնեն, դագաղ կոշիկներ, ու պարտադիր թզբեխ ֆռցնեն` քուչում պպզած:
ՈՒնեմ ենթադրություններ, բայց վստահ չեմ, թե հատկապես որ ֆակտորնա ավելի շատ նպաստել, որ էսպիսին դառնանք:
Բայց նման մասսան պիտի ունենա ղեկավար` վոժակ, եթե կուզես, որը հարգված լինի ու ով ոնց ասի` նենց լինի:
Այսինքն` նախագահական մոդելը մեր համար իսկն էր:
ՈՒ մեր նախագահը պիտի չափը ճանաչող ու նամուսով տան տղա լիներ:
Հա` տղա, որովհետև մեր համար աղջկա խոսքը ասնավանի չի )))
ՈՒ մենք ունեյինք էդ հնարավորությունը, որը քամուն տվեցինք:
Բայց մենք հո միշտ չենք եղել էդպիսին:
Էն որ ասումա` մենք որ քաղաքակրթություն ունեյինք` ուրիշները ծառերի վրա էին:
Ասենք` մենք ժամանակին դեմոկրատիայի պիկին էինք հասել, էն որ Աշխարհաժողովը` բաղկացած հասարակ ռամիկներից, ի զորու էր գործող արքային գահընկեց անել ու նորին նշանակել:
Դրա համար էլ` երբ ժողովրդի գոնե մի զգալի հատվածը կհասնի գիտակցական բարձր մակարդակի, Խորհրդարանական կառավարման մոդելը կտա իր սպասված պտուղները:
ՈՒ Խորհրդարանում կլինեն խելքը գլխին բանիմաց մարդիկ, ոչ թե սբռոդ:
Մենք ձգտում ենք դրան ու մենք ունենք դրա պոտենցիալը:
Երբ Հայաստանը նոր էր անկախացել, թուրքական մամուլը խուճապի մեջ ազդարարում էր, թե տեխնիկապես ու գիտական մեծ ներուժով նոր խաղացող կա ռեգիոնում, որի ձեռքերն այլևս ազատ են ու որը չմաքրված հաշիվներ ունի մեզ հետ:
Իսկ էսօր ունենք էն ինչ ունենք:
Կամ կտրուկ զարգացումները մեզ կփրկեն, կամ էլ` սպասենք տեսնենք, թե էս էվոլյուցիոն դանդաղ աճը մեզ ուր կհասցնի օրեցօր փոխվող աշխարհում...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Lion (06.03.2018)
Երեք հայ թեկնածու հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
Հայտնի են դարձել Մարտի 21-ին Նիդերլանդներում կայացած տեղական մարմինների համայնքների ավագանու (Gemeenteraad) ընտրությունների արդյունքները։ Տարբեր կուսակցությունների կազմում 300-ից ավելի համայնքներում առաջադրված 13 հայազգի թեկնածուներից հաղթեցին իրենց կուսակցությունների ցանկում անցողիկ տեղերում հայտնված հայազգի երկու թեկնածուները, իսկ մեկը՝ անհատական արդյունքներով: Նրանք են՝ Արշակ Մազլումյանը, Տավրոս Ասլանյանը և Ռոբին Ղելիչին:
Էնքհաուզենի քաղաքային խորհրդում կտեսնենք Արշակ Մազլումյանին: «Աշխատավորական» (PvdA) կուսակցությունն ընտրության արդյունքում երկու տեղերից մեկը Արշակինն էր: Առաջինը հենց նրան շնորհավորեցինք.
«Մենք պահպանեցինք մեր տեղերը,- զրույցում ասաց Արշակը:
Երբ խորհրդարանական իշխող կուսակցությունը տեղական ընտրություններում պահպանում է իր դիրքերը, դա արդեն հոյակապ արդյունք է: Այնպես որ ես գալիս եմ քաղաքային խորհուրդ»:
«Դեմոկրատներ 66» կուսակցության թեկնածուներից Ամստելվեյն քաղաքի ավագանու կազմում տեսնելու ենք Տավրոս Ասլանյանին: Նա իրենց կուսակցական ցուցակում 5-րդն էր, մինչդեռ դեմոկրատներրի քանակը քաղաքապետարանում յոթն է լինելու:
Ամստերդամում «Աշխատավորական» (PvdA) կուսակցություննը ցավալի պարտություն կրեց: Գործող 10 հոգանոց թիմ ունեցող ավագանու քաղաքային խորհրդի կազմից, որտեղ լավ հնարավորություն ուներ մեր հայրենակիցը, անցողիկ շեմը կրճատվեց կեսով, ընտրությունների արդյունքում 10-ից դառնալով հինգը: Ցավոք, մեր հայրենակից Նշան Սարիջանը (Nisan Sarican) տասնյակի մեջ էր: Նախնական սպասելիքները չարդարացան:
Դրա փոխարեն հայաշատ Ալմելո քաղաքում իր ավագանու աթոռը պահպանեց Ռոբին Ղելիչին՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից (CDA): Թեև կուսակցությունն ընտրություններում պահպանեց իր 6 աթոռների քանակը՝ Ռոբինը ցուցակում 7-րդն էր, որն անցողիկ շեմ չէր,սակայն անհատապես հավաքած ձայների հաշվին հայ թեկնածուն մնաց քաղաքային խորհրդի ավագանու կազմում:
«Շնորհակալություն Ալմելոյի հասարակությանը մեր հիասքանչ հայ համայնքին, կրկին ընտրվել եմ 4 տարի աշխատելու: Շնորհիվ անհատական ձայների Ես հիմա CDA- կուսակցության մեջ Ալմելոյում դարձա 2-րդ համարը և ունենք 6 տեղ քաղաքապետարանում: Կշարունակեմ լավ գործեր անել Ալեմելոյի համար, ձեզ հետ միասին»- ֆեյսբուքյան էջում գրել է Ռոբինը:
Այս ընտրապայքարում հայ թեկնածուներից հաղթանակին մոտ էին, ինչպես ասացինք Նշան Սարիջանը, Սևակ Գասպարյանը՝ Թվենթե քաղաք (D66), Սեպուհ Աբրահամյանը՝ աշխատավորական PvdA կուսակցությունից, Մերի վան Էֆերինկ-Շաբոյանը՝ Մաստրիխտից (CDA)
Մեր մյուս թեկնածուների հաղթելու հավանականությունը առավել քան համեստ էր, քանի որ ընտրական ցուցակներում համեստ տեղեր են զբաղեցրել:
(c) Պատրաստեց «Նիդերլանդական Օրագիր»-ը՝ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի տրամադրած տեղեկությունների հիման վրա
Բոլոր թեկնածուների մասին ավելի մանրամասն
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (23.03.2018)
թուրքերի մասին տեղեկություն չունեմ, բայց հաստատ շատ ավելի շատ, քանի որ իրենց համայնքը համ անհամեմատ ավելի մեծ է, համ էլ՝ տեղում ծնվողների քանակը շատ:
Բայց դե դա մեծ խնդիր չի, եթե հաշվենք թուրք 5 պատգամավորներին, որոնք Եղեռնը ընդունելուն կողմ էին քվեարկել Նիդերլանդների խորհրդարանում:
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 23.03.2018, 20:41:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (23.03.2018)
Ի դեպ՝ համոզված եմ, որ էս մեր Եղեռնի թեման Հոլանդիայում նորից հիշել էին թուրքերին ինադու:
Անցած տարվա հոլանդա-թուրքական բազառներից հետո, երբ հոլանդացիք թուրքիայի ընտանեկան գործերի նախարարին «անցանկալի այլազգ» հռչակեցին ու դեպորտ արեցին, իսկ էրդողանն էլ փրփուրը բերանին Հոլանդիային նացիստական ու ֆաշիստական երկիր էր պիտակում, մեր մասին հիշելը պատահական չէր կարծում եմ:
ՈՒղղակի ցավալին էնա, որ իրանք իրանց պիտի գլխի ընկնեյին մեր մասին հիշել:
Իսկ այ եթե Հայաստանում խելքը գլխին կառավարություն լիներ, իսկ Սփյուռքի նախարարությունն էլ փող մուրալու փոխարեն գործ աներ ու ամենուր կապեր ունենար ու համակարգեր տեղական հայկական ուժերի աշխատանքը՝ ոչ մի 20 անգամ գերազանցող թուրք համայնք մեր հետևից հասնել չէր կարողանա:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ըստ Time-ի՝ մեր Նիկոլը ժամանակակից աշխարհում դեմոկրատիայի երազը կենդանի պահող 4 Խաչակիրներից մեկնա..
It was love for my people that forced me to get out of my comfortable office as head of a parliamentary faction and spend about 20 nights in the woods, the streets, in a tent, in protest at the government led by Serzh Sargsyan. I had no personal motivations. All I wanted was to win freedom and happiness for my homeland and people.
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Gayl (13.07.2018), ivy (13.07.2018), Lion (13.07.2018), Sagittarius (13.07.2018), Smokie (24.07.2018), Անվերնագիր (13.07.2018), Վիշապ (13.07.2018), Տրիբուն (13.07.2018)
ivy (13.07.2018), Mr. Annoying (14.07.2018), Smokie (24.07.2018), StrangeLittleGirl (13.07.2018), Անվերնագիր (13.07.2018), Գաղթական (13.07.2018), Վիշապ (13.07.2018), Տրիբուն (13.07.2018)
Ռուսական զենքի մատարարումների հետ կապված պայմանավորվածությունները կատարվելու են. Տոնոյան
Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մոկսվայում «Ազատության» թղթակից Ազա Բաբային։
Գաղթական (11.08.2018)
Աֆիգեծ
«Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ «Սանիթեքի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասն իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությունից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից: Հենց դա է պատճառը, որ հիմա ընկերության մեքենաները բավարար չեն քաղաքի աղբը հեռացնելու համար»,-գրում է թերթը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ