Չասեցի խառնվենք Գայլ ջան, ասեցի հետները գաղտնի բանակցենք՝ իրենց օգտագործելով:
Այսինքն՝ մեզ երկուսիս էլ ձեռքա տալիս թույլ թուրքիան: Դուք զենքով հետները քյալլա տվեք, մենք՝ այլ ասպարեզներում:
Հայաստանը լավից-վատից պետությունա, որից քրդերը չունեն: Այսինքն՝ հայերն ունեն շատ ավելի լայն հնարավորություններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, ռեսուրս ու լսարան:
Էս հարցում ցանկացած մանրուք կարելիա քրդերին ներկայացնել որպես մեծ օգնություն:
Ասենք՝ եթե Հայաստանի որևէ երկրորդ-երրորդ պլանի պաշտոնյա բացեիբաց քննադատի թուրքիայի ապօրինի ներխուժումը հարևան երկիր:
Հայերն ունեն ռազմական ակադեմիա ու լիքը կադրեր:
Ո՞վա իմանալու, եթե մի երկու քուրդ բերեն, եզդու անվան տակ, Երևանում կամ Ստեփանակերտում ռազմական ուսուցում ստանալու: Կամ ովա՞ իմանալու, եթե, կամավորականի անվան տակ, մի երկու հայ սպա ուղարկեն քրդական ջոկատներին մի քանի դաս տալու:
Էս ու լիքը այլ հարցեր սենց ֆորումում քննարկելու ենթակա չեն, բայց վաղուց պիտի ի կատար ածված լինեյին:
Վերջիվերջո մենք պահանջելիք ունե՞նք թուրքիայից, թե՞ մեզ ձեռք չտան էլ լավա ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Լավ կլիներ դիվանագիտական հմտություններն ու ռեսուրսները ծախսվեր Թուրքիայի հետ տնտեսական համագործակցման վրա, որը չի նշանակում մոռանալ, թուլանալ և ներել։ Մենք սկի մեր երկիրը չենք սիրում ուր մնաց Սիս ու Մասիս սիրենք, մենք սկի ցեղասպանությունից դասեր չենք քաղել ուր մնաց քրդերին օգտագործենք թուրքերի դեմ։ Ինչու թշնամալ, եթե ավելի ձեռնտու է "բարեկամ" լինել։
Ենթադրենք քրդերը սպանին, մոռթեցին ու էդ հողերին տեր տիրակալ եղան, դրանից մեզ ինչ?? Հաստատ էնքան չեն թուլանա, որ ստիպենք ցեղասպանություն ընդունեն, որովհետև թույլը մենք ենք։
Վերջին խմբագրող՝ Gayl: 14.02.2018, 22:45:
Եղբայր, եթե մենք իրոք ինչ-որ դիվանագիտական հմտություններ ունենք, դրանք էսօր ոչ մի ձև չեն երևում:
թուքիային, ըստ իս, մենք հիմա ոչ որպես բարեկամ ենք հետաքրքիր, ոչ էլ որպես թշնամի:
Որովհետև մենք էնքան լակոտ ղեկավարություն ունենք, որ էրդողանն իրան թույլա տալիս մեր վրա հրապարակավ կայֆավատ լինել՝ ասենք Ցեղասպանության 100-ամյակին Սերժին թուրքիա հրավիրելով՝ իբր Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձ նշելու:
Իսկ քրդերն էսօր էլ են տեր մեր պապական հողերին՝ էնքանով, որ իրանք են մասսայաբար էնտեղ ապրում ու բազմանում:
Բայց, եթե խոսացնես էնտեղ ապրող ցանկացած քրդի, իրենք գիտակցում են, որ դա հայկական հողեր են:
Ես օրինակ եղել եմ Արևմտյան Հայաստանում: Շրջել եմ որպես Հայաստանի մայրաքաղաք նախատեսված Կարինում, Աղթամարում, աստվածանիստ Նեմրութում, իմ ապուպապի ծննդավայրում և այլուր, շփվել եմ էնտեղ բնակվող մարդկանց հետ:
Քրդերն ասում էին՝ Երևանից մինչև էստեղ փորելով գաս, միայն ձեր պապերի գերեզմաններն են: Բա ե՞րբ եք գալու դրանց տեր կանգնեք:
Էսօր քուրդն ու թուրքը կռիվ են տալիս հողերի համար, որոնք մեզ են պատկանում՝ թե՛ իրավաբանորեն ու թե՛ բարոյական տեսանկյունից:
Բայց մենք սկի մի բուռ Հայաստանի Հանրապետություն չենք կարողանում խելքը գլխին յոլա տանել, ուր մնաց թե՝ Արարատ ու Անի երազել:
Յանի հազարամյա երազած անկախություն ունենք, բայց մասսայաբար դրանից ենք քոչում խալխի երկիր:
Կկարողանանք ուշքի գալ ու սկսել տարածաշրջանում մեր խաղը խաղալ՝ կշարունակենք ապրել ու ծաղկել:
Չէ՝«հոս երբևէ ապրել ու արարել է մի ժողովուրդ, որ հայ է կոչվել»…
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էնքան թույլ ու աղքատ ենք, որ Թուրքիայի պես գերհզոր երկրի դեմ խաղեր տալը մեր համար ճակատագրական ա, այ որ ուժեղ լինեինք կբզբզայինք, բայց ախպեր ջան էդ մեր հագով չի։ Հազիվ Արցախ ենք պահում ու ցանկացած ցնցման ժամանակ շունչներս պահած Թուրքիայի քայլին ենք սպասում։
Ամեն դեպքում էս ամեն ինչը մեր համար չի ու պիտի շատ զգուշ լինենք։
Ինքներս մեզ հետ դեռ լեզու չենք գտել: Սրտացավ ու պետականամետ առաջնորդ ոչ ունենք, ոչ էլ հույս ունենք, թե մոտակա ժամանակները սուլթանությունից կազատվենք:
Դրա համար էլ թույլ ենք ու աղքատ:
Մոլորված գառան պես մենակ սրա-նրա ոտքի տակ ենք ընկնում՝ հանդիսանալով ռուս-թուրքական շախմատում մի հավայի պեշկա:
Բայց իմ ասածը հնուց եկած մի իմաստություն էր, որ թշնամուդ հետ պիտի իր զենքով կռվես:
Իսկ թուրքի զենքը մեր դեմ քուրդնա եղել...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Gayl (15.02.2018)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Գաղթական ջան մենք դեռ ընտանիքի բռնության դեմ օրենք ենք ընդունում ու քաղաքապետարանում ավագանիների և այլ պաշտոնյաների մասշտաբով կնոջ ենք հարվածում։
Գաղթական (15.02.2018)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ