User Tag List

Էջ 151 160-ից ԱռաջինԱռաջին ... 51101141147148149150151152153154155 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,251 համարից մինչև 2,265 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #2251
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այսօր Գյումրիի Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ընթացքում դանակահարվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Հրաչ Միրզոյանը։

    Ըստ «Հիմնադիր խորհրդարանի» ֆեյսբուքյան էջի, այս պահին Հրաչիկ Միրզոյանը Գյումրի բժշկական կենտրոնի վիրահատարանում է։ Նա ունի ներքին արնահոսություն։
    Նախքան շտապ օգնության ժամանելը Հրաչիկ Միրզոյանը ճանաչել է իրեն դանակահարող անձին:

    Նշվում է, որ հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ ելույթներին զուգահեռ սուլում էին, անհարկի ծափահարություններով խանգարում ելույթները։

    «Սադրիչ խումբը ոստիկանների միջամտությունից հետո հեռացավ և վերադառնալով՝ սկսեց ձվեր նետել հավաքված մարդկանց ուղղությամբ, այնուհետև ստեղծված խառնաշփոթ իրավիճակից հետո դիմեց փախուստի։ Այս ընթացքում նրանցից մեկը հասցրեց դանակով վնասել հանրահավաքին մասնակցող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին։Խառնաշփոթի ամբողջ ընթացքում հանրահավաքին ներկա ոստիկանությունը, այդ թվում բարձրաստիճան ոստիկաններ, անգործության էին մատնված և հանրահավաքը վարողի մի քանի կոչից հետո միայն արձագանքեցին»:
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/43106.html

    Սենց բաներից հետո, չնայած իրանց մոտեցումների հետ խիստ անհամաձայնությանս, ուզում եմ գնամ, Ժիրոյի կողքին կանգնեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (29.03.2015), Ձայնալար (29.03.2015)

  3. #2252
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/43106.html

    Սենց բաներից հետո, չնայած իրանց մոտեցումների հետ խիստ անհամաձայնությանս, ուզում եմ գնամ, Ժիրոյի կողքին կանգնեմ:
    վարկեր ունես, որ չես ուզում մուծե՞ս
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (29.03.2015)

  5. #2253
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    վարկեր ունես, որ չես ուզում մուծե՞ս
    Իմն ապառիկ ա, պետք ա իրանց էջում հարցնեմ, տեսնեմ, ապառիկի՞ց էլ եմ ազատվում, թե՞ չէ, ըստ դրա որոշեմ


    Արթ, ինչքան ուզում ա իրանց էդ կոչերն իմ համար խնդալու լինեն, սենց բաների դեմ ժողովրդական ընդվզում ա պետք: Որտև էս նույնը լինելու ա նրանց նկատմամբ, ովքեր ոչ խնդալու բաներ են ասելու: Տարիներ շարունակ լիքը մարդ համաձայն չի եղել իմ հարած ուժի դիրքորոշմանը, ու երբ իմ հարած ուժի դեմ ռեպրեսիա ա եղել, ասել ա «իրանց հասնում ա»: Սա անընդունելի մոտեցում ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (29.03.2015), Աթեիստ (29.03.2015), Ձայնալար (04.04.2015)

  7. #2254
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իսկ կայֆն էն ա, որ իմ հարած ուժն էլ ա իմ նման մտածում: Ասենք եթե նման խնդիրների շուրջ մտածելակերպերը տարբեր լինեին, դժվար էլ հարեի էդ ուժին.

    Երեկ, մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ընթացքում, ըստ էության՝ ոստիկանների ներկայությամբ, նրանց անտարբերության ու անգործության պայմաններում, հանրահավաքը խանգարելու ուղարկված սադրիչների կողմից դանակահարվել է «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Հրաչ Միրզոյանը։

    Քաղաքական ասելիքից, պետական մտածելակերպից ու իշխանության մասին պատկերացումներից բացարձակապես զուրկ Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակում է ապավինել վերջին՝ քրեական ու գողական մեթոդներին։ Պետության ու իշխանության համար մեղկ ու ամոթաբեր, քաղաքական հակառակորդների նկատմամբ իր անզորությունը ցուցադրող հանցավոր այս գործելակերպի դրսեւորումների շարքը օր-օրի երկարում է։ Հիշենք, որ այդօրինակ բռնարարքների թիրախ են դարձել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրիկ Սարգսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, նույն այս կազմակերպության մի շարք անդամներ Բերձորում, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսի Հրազդանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը։ Գյումրիում կատարված փոքրոգի դանակահարությունը այս շղթայի հերթական մի օղակն է։

    Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանական ահաբեկչության հերթական այս ակտը եւ համարում, որ իր այսօրինակ գործելակերպով վարչախումբը պարզապես շեշտում է իրենից օր առաջ ազատվելու խնդրի հրատապությունը։
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/43121.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #2255
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ձերբակալությունները սկսվեցին.

    Վարուժան Ավետիսյանը եւ Պավել Մանուկյանը ձերբակալվել են

    Վարուժան Ավետիսյանը եւ Պավել Մանուկյանը ձերբակալվել են
    Լուսանկարը՝ «Ա1+»-ի
    Քիչ առաջ քննչական կոմիտեն եւս մի «յուրահատուկ» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

    Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։

    Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը։

    Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում են իրականացվել անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:

    Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: Նրանք ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: Հիմնադիր խորհրդարան ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և ՀԽ ներկայացուցչին մուտք գործելու շենք: Արդյունքում՝ բերման են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի մի շարք անդամներ, այդ թվում նաեւ Ժիրայր Սեֆիլյանը:
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/43397.html


    Վախկոտ շներ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (07.04.2015), Ներսես_AM (07.04.2015)

  10. #2256
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Անկարգությունները սպառնում էին օլիգարխիայի հետ համերաշխության «մեր մորալին»

    Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համեմատել է այսօրվա ձերբակալությունները 50 տարի առաջվա հետ.

    Ուղիղ 50 տարի առաջ՝ 1965թ. ապրիլի 24ին, Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին, Խորհրդային Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես, բայց գլխավորը՝ հանրայնորեն հիշվեցին հրեշավոր հանցագործությունը և դրա զոհերը: Այդ «իրավունքը» ձեռք էր բերվել Մոսկվայի հետ տևական բանակցությունների արդյունքում և «հանրային անկարգությունները» բացառելու խոստումով: Խորհրդային Հայաստանի իշխանությունները մեծ տագնապներ ունեին, որ այն կարող էր վերաճել «հանրայի անկարգությունների», բայց, չնայած Մոսկվայից ունեցած մեծ վախին, համարձակություն ունեցան նախնական ձերբակալություններ կամ «տնային կալանքներ» չկիրառել: «Հանրային անկարգությունները», այսինքն՝ պլանով նախատեսված միջոցառումներից շեղումներ, իհարկե, եղան, որոնց, իհարկե, հետևեցին նաև ձերբակալություններ, ընդ որում ձերբակալվածներին ԿԳԲ-ի սպաները բացատրում էին, որ նրանք «բռնաբարել են մեր մորալը», այլ կերպ ասած՝ «մեր բարոյականությունը», որը խարսխված է թուրք եղբայրների հետ համերաշխության վրա:

    Համենայնդեպս այս խոսակցությունը եղել է ԿԳԲ-ի գնդապետի և այն ժամանակ ուսանող Գևորգ Բարդակչյանի միջև, և վերջինս հետագայում հրատարակել է իր այդ հուշերը: Սփյուռքահայ ուսանող Գևորգ Բարդակչյանն այն ժամանակ դեռ ռուսերեն չգիտեր, և «մորալ» բառը նրա մոտ ասոցացվել էր «եղջերու» /մարալ/ բառի հետ, որից վախեցած երիտասարդն սկսել էր հավաստիացնել, որ ինքը կենդանական հակումներ չունի: Հետագայում այդ մարդիկ ընկալվեցին որպես վտանգավոր, բացասական տաբուները և կաղապարները քանդող հերոսներ:

    Անցել է ուղիղ 50 տարի, հիմա 2015թ. է, Հայոց ցեղասպանության 100 տարին լրանում է խորհրդանշական ապրիլի 24ին: Դեռևս մոտ 17 օր կա, և այսօր սկսվել են զանգվածային ձերբակալություններ՝ «կանխելու համար հանրային անկարգությունները», որոնք, պետք է ենթադրել, հիմա էլ սպառնում են օլիգարխիայի հետ համերաշխության «մեր մորալին» : Ժիրայր և Թորոս Սեֆիլյաններ, Մանուկյան, Ավետիսյան… Մի՞թե ևս հիսուն տարի պետք է անցնի, որպեսզի «հանրությունը» հերթական անգամ ապրի իր իրավունքները, անկյունաքարային բարոյականությունն ու առաքինությունները դրսևորելու հնարավորությունների ոտնահարումը կանխարգելելու գիտակցությունը:
    Աղբյուր՝ http://www.a1plus.am/1375654.html

    Չգիտեմ ինչքանով ա լրահոսի գրառում, բայց շատ լավ ա ասում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.04.2015), Ներսես_AM (07.04.2015)

  12. #2257
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վաղը, ավելի ճիշտ արդեն այսօր՝ մայիսի 27-ին, երեկոյան ժամը 7-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է երթ՝ ըննդեմ էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման: Ժամանակից առաջ ընկնել չեմ ուզում, բայց ըստ դիտարկումներիս բավական մեծ քանակով մարդիկ են մասնակցելու: Երթը կոնկրետ ուժի կազմակերպած չի, բայց շատ քաղաքական ուժեր են մասնակցելու, քաղաքացիական նախաձեռնություններ, անհատներ: Անձամբ ակնկալում եմ վաղն էնտեղ լիքը ընկերների, այդ թվում ակումբցի ընկերների հանդիպել:

    Իսկ մինչ էդ տեղեկացնեմ, որ երթ լինելու է ոչ միայն Երևանում ու էդ կայֆ ա:

    Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքը հասել է նաեւ հանրապետության տարբեր բնակավայրեր: Միայն մայրաքաղաքը չէ, որտեղ բողոքի ցույցեր են կազմակերպվում եւ կազմակերպվելու՝ ընդդեմ թանկացման: Մասնավորապես՝ մայիսի 27-ին հանրապետության 15 քաղաքներում և մարզային կենտրոններում տեղի կունենան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ, որոնք նախաձեռնվել են տեղական քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների, Հայ ազգային կոնգրեսի և անհատ քաղաքացիների համատեղ ջանքերով:

    Գյումրիում «Հայ ազգային կոնգրեսի» տարածքային կառույցի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ վաղը Գյումրիում կայանալիք երթին պատրաստվում են մասնակցել «Ո՛չ՝ թալանին» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերից «Հայ ազգային կոնգրեսի» եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, ինչպես նաեւ մի շարք անհատներ: Վահագն Խաչատրյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի պայքարն է, այլ յուրաքանչյուր քաղաքացու:

    Սիսիանում կազմակերպված ակցիայի կազմակերպիչներից Կամո Սաֆրազյանը մեզ տեղեկացրեց, որ բողոքի երթ անցկացնելու մասին որոշումը կայացվել է մայիսի 14-ին տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ երթի մասին իրազեկումը քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել:

    Մարալիկի Կոնգրեսի տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ուռուտյանի խոսքով՝ առաջիկա երթի իրազեկման ակցիաներից արդեն կարելի է ենթադրություն անել, որ մարդիկ շատ ոգեւորված են այս հարցով, քանի որ սա բոլորին է վերաբերում: «Ես անհամեմատելի ակտիվություն եմ տեսնում բնակիչների շրջանում, եւ նախատեսվում է, որ վաղը երթի մասնակիցների քանակը բավականին շատ է լինելու»,- մեզ հետ զրույցում նշեց Հարություն Ուռուտյանը:

    «Վանաձորում նույնպես մայիսի 27-ին տեղի կունենա երթ, որը նախաձեռնել են «Հայ ազգային կոնգրեսի», «Ժառանգության» կուսակցությունների տարածքային կառույցների ներկայացուցիչները, «Հիմնադիր Խորհրդարանի» Լոռու մարզային կառույցը եւ «Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցության» Լոռվա մարզի Ա. Նազարբեկի անվան կառույցը»,- մեզ հետ զրույցում նշեց տեղի ակտիվիստներից Էդգար Ոսկանյանը: Նա հայտնեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ հասունացած բողոքի ալիքը ստանում է համաժողովրդական երանգ: «Գնի բարձրացման դեմ սա առաջին երթն է Վանաձորում, մենք բոլորս աջակցում ենք «Ո՛չ՝ թալանին» քաղաքացիական նախաձեռնությանը, քանի որ այս հարցը վերաբերում է բոլոր քաղաքացիներին»,- ասաց Վանաձորում բնակվող Էդգար Ոսկանյանը:

    «Ապարանում բնակիչները նույնպես դեմ են էլեկտրաէներգիայի թանկացմանը: Նրանք ինֆորմացված են, որ այս թանկացումները հիմնավորված չեն, եւ որ ուրիշների շքեղության պատճառով քաղաքացիները պետք է վճարեն իրենց փոխարեն»,- iLur.am-ի հետ զրույցում նշեց «Հայ ազգային կոնգրեսի» Ապարանի տարածքային կառույցի ղեկավար Գեւորգ Գեւորգյանը՝ հավելելով, որ տեղի բնակիչները ամբողջովին հիասթափված են այս իշխանություններից:

    Չարենցավանում տեղի ունենալիք երթի կազմակերպիչներից Հուսիկ Մելտոնյանի խոսքով՝ բնակիչները պատրաստվում են ակտիվորեն մասնակցել երթին: Նույն կարծիքին է նաեւ Կոնգրեսի Արարատի տարածքային կառույցի ներկայացուցիչ Արսեն Հակոբյանը: «Ժողովուրդը հետաքրքրված է այս հարցով, եւ կարծում եմ, որ հավաքին շատ մարդ կմասնակցի»,- մեզ հետ զրույցում նշեց նա:

    Նշենք, որ Նաիրիում, Արարատում եւ Ճամբարակում դեռեւս երթ անցկացնելու մասին վերջնական որոշում չկա, դա կախված է սպասվելիք հավաքի մասնակիցների քանակից:

    «Էլեկտրաէներգիայի թանկացումից դժգոհելը դեռ շատ քիչ է, մարդիկ պետք է դուրս գան փողոց, քանի որ տանը նստելով ոչինչ չի փոխվում»,- մեզ հետ զրույցում նշեց Ճամբարակի Կոնգրեսի տարածքային կառույցի ներկայացուցիչն Սամվել Երիցյանը:

    Հիշեցնենք, որ ՀԷՑ-ն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինն ավելացնել 17 դրամով։ Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրության է ընդունել էլեկտրաէներգիան թանկացնելու մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը:

    Մայիսի 27-ին Հայաստանի տարբեր քաղաքներում կայանալիք ցույցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/45258.h....SydOYV0v.dpuf

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (27.05.2015), Հայկօ (27.05.2015), Ձայնալար (27.05.2015), Տրիբուն (28.05.2015)

  14. #2258
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հլա նայեք․ թե ինչ կեղտոտ սուտեր են տարածում ռուսները անգլիացիների ու ֆրանսիացիների մասին; չեն էլ ամաչում; արդեն ամեն չափ ու սահման անցել են
    30 сентября 1938 г. 77 лет назад
    Подписано Мюнхенское соглашение 1938 года, также известное как «Мюнхенский сговор»
    Мюнхенский сговор – соглашение, составленное в Мюнхене 29 сентября 1938 года и подписанное на следующий день - 30 сентября - премьер-министрами Великобритании – Невиллом Чемберленом, Франции – Эдуардом Даладье, Италии – Бенито Муссолини и рейхсканцлером Германии Адольфом Гитлером.
    В результате данного соглашения этими западными странами было санкционировано начало захвата Чехословакии фашистской Германией. А точнее, оно предусматривало передачу Германии Судетской области Чехословакии (со всеми сооружениями и укреплениями, фабриками, заводами, запасами сырья, путями сообщения…), а также удовлетворение за счет Чехословакии территориальных притязаний Венгрии и Польши.
    Чехословацкие представители не были допущены к обсуждению данного соглашения. СССР также было отказано в участии во встрече. Чемберлен и Даладье приняли условия Гитлера и совместно оказали давление на чехословацкое правительство. В результате, президент Бенеш без согласия Национального собрания принял к исполнению мюнхенский диктат.
    Навязанное Чехословакии силой, в нарушение норм международного права и законов страны, отторжение Судетской области стало только началом процесса расчленения страны. Уже в марте 1939 года германские войска заняли Прагу, завершив поглощение Чехословакии.
    Мюнхенское соглашение стало одним из наиболее ярких проявлений «политики умиротворения» Гитлера, проводимой накануне Второй мировой войны правительствами Великобритании и Франции, с целью добиться сговора с нацистской Германией за счет стран Центральной и Юго-Восточной Европы, отвратить гитлеровскую агрессию от Англии и Франции, направив ее на Восток, против Советского Союза.
    Но данные действия привели к тому, что Гитлер использовал эти страны для усиления Германии, которая уже в следующем году оккупировала всю территории Европы, и развязала войну. И именно Мюнхенское соглашение стало важной вехой в подготовке Второй мировой войны.
    Уже в послевоенные годы Чехословакия, поддержанная СССР и другими социалистическими странами, поставила вопрос о признании противоправного Мюнхенского сговора недействительным. Согласно договору между ЧССР и ФРГ, заключенному в 1973 году, его участники считают Мюнхенское соглашение, «… имея в виду свои взаимные отношения в соответствии с настоящим договором, ничтожным».
    http://www.calend.ru/event/5337/

    ոնց կաելի ա սենց բաներ գրել; ես ուղղակի ափշում եմ անգլիացիների մեծահոգության վրա, որ դա չեն հերքում ռմբահարումով; եթե ես լինեի Անգլիայի Թագուհու տեղը, ես չէի դիմանա․․․

  15. #2259
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս ինչ կեղտոտ բաներ ա գրում էս սայթը Լևոն Զուրաբյանի մասին; պետք է բողոքել ու փակել տալ սրանց
    Քիչ առաջ ԵԽԽՎ լիագումար նիստում, ազատ դեբատների ժամանակ, ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն իր ելույթում անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխություններին, անխնա քննադատության ենթարկեց ՀՀ իշխանություններին, ովքեր, ըստ Զուրաբյանի, օգտագործելով սահմանադրական փոփոխությունները, ուզում են վերարտադրվել։
    Ըստ Aysor.am-ի աղբյուրների՝ Զուրաբյանի բոցաշունչ ելույթից հետո ողջ Վեհաժողովի դահլիճում հնչել է մինուճար մի ծափահարություն։
    Ծափահարողը ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովն էր, ով ակնհայտորեն համակարծիք էր ՀԱԿ ներկայացուցչի բոլոր պնդումների հետ։
    http://http://times.am/?p=141544&l=am

  16. #2260
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևմտա- եվրոպական քիչ թե շատ միակ նորմալ ազգին էլ են վարի տալու: Ու սկսեցին Բերլուսկոնիի դեմ պատերազմով:Իտալացիք դիրմադրում են ու տեսնենք մինչև երբ:
    Միակ ազգն է, որ թքած ունի անգլերենի վրա :

    Тысячи человек вышли в Риме на марш «День семьи» — на акцию протеста против законопроекта, который рассматривает итальянский парламент.

    Документ даст однополым парам не только право на брак или союз, но и право получать родительские права в отношении детей своих партнёров.

    Италия остаётся единственной страной Западной Европы, где не признают однополые браки.

    — Я считаю, что прежде всего должны идти права детей — прежде прав взрослых, которые могут делать что хотят. Это факт. Против природы не пойдёшь — ребёнок получается только от мужчины и женщины, — говорит одна из манифестанток.

    Разрешение однополых браков поддерживает премьер министр Маттео Ренци. Его партия имеет большинство в обеих палатах парламента.

    Однако далеко не все соратники согласны со своим лидером — против законопроекта, в поддержку традиционных ценностей, открыто выступили несколько министров.
    http://ru.euronews.com/2016/01/30/hu...me-sex-unions/

  17. #2261
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևմտա- եվրոպական քիչ թե շատ միակ նորմալ ազգին էլ են վարի տալու: Ու սկսեցին Բերլուսկոնիի դեմ պատերազմով:Իտալացիք դիրմադրում են ու տեսնենք մինչև երբ:
    Միակ ազգն է, որ թքած ունի անգլերենի վրա :


    http://ru.euronews.com/2016/01/30/hu...me-sex-unions/
    Էդ ո՞վ, կրիմինալ Բերլուսկոնին ա կարգին մա՞րդ, թե՞ ինֆանտիլ Ռենցին: Ի գիտություն քեզ Իտալիայում ԼԳԲՏ համայնքի իրավունքներով առաջինը կոմունիստական կուսակցությունն է սկսել զբաղվել, նույնիսկ առաջին ԼԳԲՏ ասոցիացիան սկզբում կոմունիստական կուսակցության երիտասարդական թևի ջանքերով է ստեղծվել:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (31.01.2016)

  19. #2262
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք անցանք ևս մեկ ընտրական կեղծիքների պատմության միջով: Ու քանի էս երկրում ընտրությունները էսպես են արունակեվելու, քանի դեռ հարցը լուծում է թաղային խուժանը, քանի դեռ մի կաթիլ դեպի լավը չի գնացել ընտրական համակարգը, ուզում ա Կարենը Կարապետյան, ուզում ա հենց Հիսուսը գա, բան չի փոխվելու:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  20. #2263
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք անցանք ևս մեկ ընտրական կեղծիքների պատմության միջով: Ու քանի էս երկրում ընտրությունները էսպես են արունակեվելու, քանի դեռ հարցը լուծում է թաղային խուժանը, քանի դեռ մի կաթիլ դեպի լավը չի գնացել ընտրական համակարգը, ուզում ա Կարենը Կարապետյան, ուզում ա հենց Հիսուսը գա, բան չի փոխվելու:
    Հիսուսը ասել ա, որ էլ ստե ոտ չի դնի, ալիքները մի խառնի

  21. #2264
    Մշտական անդամ Reh32-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.12.2009
    Գրառումներ
    215
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք անցանք ևս մեկ ընտրական կեղծիքների պատմության միջով: Ու քանի էս երկրում ընտրությունները էսպես են արունակեվելու, քանի դեռ հարցը լուծում է թաղային խուժանը, քանի դեռ մի կաթիլ դեպի լավը չի գնացել ընտրական համակարգը, ուզում ա Կարենը Կարապետյան, ուզում ա հենց Հիսուսը գա, բան չի փոխվելու:
    Դե մազոխիստ են մարդիկ, 10 հազար հոգի ընտրելա հհկ, իրանց դուրա գալիս ոնց են ապրում, թաղային խուժանն էլ կապ չունի, ոչ մեկին էլ ոչ մի փոփոխություն պետք չի, բհկ ու օեկ են ընտրում էս մարդիկ ինչ ենք ուզում էլ, կեղծիքը որնա մի հատ ասեք էլի, մարդը գնում իրա ձեռով ընտրումա դրա կեղծիքը որնա… խ՞ի ենք մենք մեզ խաբում, մի ասեք կեղծում են ասեք գնում են ընտրում են
    Վերջին խմբագրող՝ Reh32: 04.10.2016, 14:27:

  22. #2265
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ անգրագետիս կբացատրե՞ք ինչու Բալասանյան

Էջ 151 160-ից ԱռաջինԱռաջին ... 51101141147148149150151152153154155 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •