Աթեիստ (14.02.2015)
Աբսուրդ ա հարցս սխալ հասկանալը: Նկատի ունեմ՝ Հայաստանի քաղաքացո՞ւ կողմից ես, թե՞ Սերժ Սարգսյանի, որովհետև քո ասելով Դոդի Գագոն, արդեն կարելի ա, չէ՞, Սերժի աշխատողն ա եղել, իսկ իրականում չկա նման բան, պետբյուջեից աշխատավարձ ստացող և ոչ մեկը Հայաստանում Սերժի աշխատողը չեն, բոլորը, այդ թվում՝ Սերժը, Հայաստանի քաղաքացու աշխատողներն են, բայց չեմ պատրաստվում շարունակել պարապ շրույցը մի մարդու հետ, որին էսքանը բացատրելու կարիքն առաջացավ:
Ուզում եմ քեզ, գիտակիդ, հիշեցնել, որ այդ Ծառուկյան գագիկը ոչ շատ վաղ անցյալում կոալիցիայի մեջ էր հանրապետականի հետ, նույն էտ մարդը լավ հավեսով փող էր աշխատում ու հետ չէր մնում ոչ ոքից: Հիմա եթե քո համար Ծառուկյան Գագիկը ընդդիմությունա` տենց մտածի: Ինքը մաքսիմում կարա լինի` կեղծ-ընդդիմություն:
Այսքանը:
Բարև Ձեզ
Բա ախպերներ ջան: Էն ո՞վ էր ասում, որ Նիկոլը կյանքում Ծառուկյանի կողքին չի կանգնի: Հիշեցնեմ, որ ես էդ ասողներին հուշում էի, որ Նիկոլը էնքան խելք ունի, որ կամուրջը լրիվ չայրի ու տեղ թողնի իր՝ պետք եղած ժամանակ Ծառուկյանի կողքին կանգնելու համար:«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Քննարկելով վերջին օրերին Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացները՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հարկ է համարում ընդգծել.
1. «Քաղաքացիական պայմանագիրը» դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին Ազգային ժողովում հանդես է եկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ՝ այսպիսով իր համապարփակ վերաբերմունքն արտահայտելով Հայաստանում իշխանությունը բռնազավթած վարչախմբի նկատմամբ:
2. «Քաղաքացիական պայմանագիրը» նախորդ տարվա հոկտեմբերին արտահայտել է դիրքորոշում, որ եթե ոչ իշխանական ուժերի եռյակը հանդես գա Սերժ Սարգսյանի հրաժարականի, պաշտոնանկության պահանջով, միավորումը կպաշտպանի այդ պահանջը:
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հայտարարում է.
ա) Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից՝ բխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, ՀՀ քաղաքացիների եւ պետության շահերից:
բ) «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը սպասում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու՝ ոչ իշխանական եռյակի ճանապարհային քարտեզի հրապարակմանը, որից հետո կկոնկրետացնի գործընթացին իր հնարավոր մասնակցության ձեւաչափը»:
Քաղաքականությունը ռոմանտիկա չի, որտեղ սպիտակ նժույգավորներ են: Քաղաքականության մեջ երբեք չես կարող բացառել նման համագործակցությունները: Ով բացառեց, ինքը քաղաքականությունից դուրս ա: Նիկոլը դա չէր անի:
Փառք Աստծու, որ չէի սխալվում, երբ հույս էի հայտնում, որ Նիկոլի հետ էլի ճանապարհ ենք գնալու:
Էս չի նշանակում, որ ես Նիկոլին հիմա հրեշտակ եմ սարքում: Բազում հարցերում իր հետ ունեմ տարաձայնություններ: Բայց բոլոր էդ հարցերը զուտ քաղաքական են, այլ ոչ թե իրա սիրուն կամ գեշ աչքերի մասին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես զարմանում եմ՝ դա ինչ զրույցի կուլտուրա ա, պատասխանել բաների, որ զրուցակիցը չի ասել, ինքնդ քեզնից հորինել զրուցակցի ասածներ և ապացուցել, որ նա սխալ ա: Դրա համար էլ զրույց չի դառնում. ինձ համար շատ դժվար ու ձանձրալի ա՝ ամեն անգամ բացատրել, թե նախորդ գրառումս ինչ էր նշանակում իրականում:
Իսկ ներքոբերյալ կուսակցություններից ով կկանգնի ԲՀԿ-ի կողքին, ավելի ճիշտ, ով կսատարի Գ. Ծառուկյանին որպես հնարավոր ընդդիմության լիդեր?
- Ժառանգություն,
- Օրինաց երկիր,
- Դաշնակցություն,
- ՀԱԿ (դաշինք) :
Հարցս ուզում եմ հստակեցնել, որ ավելի պարզ լինի: "Կողքը կանգնել" ի նկատի չունեմ, երբ հանրահավաքի վայրում պարզապես, ձևական, ինչ-որ կուսակցության լիդեր գա կանգնի Ծառուկյանի կողքը, 5 րոպե ելույթ ունենա ու գնա: Տենց ով ասես կարա գա ելույթ ունենա, առավելևս, իշխանափոխությունից, այլ ոչ թե Գ. Ծառուկյանին միանալուց:
Ստեղ կարևորը էնա, երբ որևէ կուսակցության լիդեր ասի, որ մենք սատարում ենք Գ. Ծառուկյանին և իշխանափոխության հասնելու համար պատրաստ ենք միասնական ճակատով գնալ և ընտրություններում պատրաստ ենք միանալ Գ. Ծառուկյանին, մեր ձայնը տալ վերջինիս:
Սովորաբար այսպիսի դեպքերում ով իշխանությանը դեմ է լինում գալիս է հանրահավաքի, որպեսզի քննադատի իշխանությանը, այլ ոչ թե սատարի, միանա կոնկրետ ընդդիմադիրին:
Ես որ չեմ հիշում ՀՀ-ում մի դեպք (բացի 1996թվ.-ից), երբ ընդդիմությունը միասնական ճակատով հանդես գա, միշտ էլ ամեն մեկը իրա կուսակցությունովա, կուսակցության լիդերովա գնում:
Եթե հիշում եք, ժառանգությունը սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանին 2008-ին, ինչից հետո նույն ժառանգությունը հայտարարեց, որ այլևս այսպիսի բան չի լինելու, և իրենք սրանից հետո միշտ իրենց կուսակցությունով են հանդես գալու ընտրությւոններում (պատճառը հասկանալի էր) :
Բարև Ձեզ
Չէ, ապեր ջան, 1996-ից հետո 1999-ին ա միասնական ճակատ եղել, հետո 2003-ին, հետո 2008-ին:
Եթե դու միասնական ճակատ ասելով նկատի ունես, որ ոչ իշխանական ԲՈԼՈՐ ուժերն են միանում, ապա հիշեցնեմ, որ 1996-ին էլ էդպես չի եղել:
Սա մի փոքր ուղղում գրածիդ, պարզապես:
Էսօր արդեն ձևավորված ա ընդդիմություն, որն ունի մի քանի լիդեր, որոնցից առավել ցցուն լիդերները Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են, ոչ էդքան ցցուն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ստեփան Դեմիրճյանը:
Մյուս ուժերը այլ տարբերակ չունեն, քան միանալու սրան, կամ ետնաբեմ քշվելու:
ՀՅԴ-ն դեռ ընտրել ա չեզոք դիրք, բայց հետդարձի ճամփեն լրիվ չի փակել: ՕԵԿ-ն իմ համար քննարկման թեմա չի: Մյուսներն իրար հետ են, առխային:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ըստ քո գրածի` միշտ միասնական ճակատա եղել:
Թարմ դեպքերից խոսամ` 2008-ին ՕԵԿ-ը չմիացավ ԼՏՊ-ին: Եթե դու ասես, որ ՕԵԿ-ը ընդդիմություն չէր, ես էլ կարամ ասեմ, որ բարգավաճն էլ ընդդիմություն չի:
2003 - Գեղամյանը չմիացավ Ստեփան Դեմիրճյանին: Ի դեպ Գեղամյանը տիպիկ ընդդիմություն էր, ու էտ ժամանակ Գեղամյանի ու Ստեփան Դեմիրճյանի միջև փայքար էր գնում թիվ 1 ընդդիմադիրի հարցում:
Բարև Ձեզ
Էս ամեն ինչից լավ հոտ չի գալիս:
Մանվել Գրիգորյանն ու Ծաղիկ Ռուբոն հաքել են, իրար ինչ ասես ասում են ամենափողոցային արտահայտություններով:
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ