Mephistopheles (13.02.2015)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը.
Հարգելի՛ գործընկերներ
Այստեղ են ԲՀԿ խմբակցության անդամները, քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները:
Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես այսօր հանդիպելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը։
Երեկ ուշ երեկոյան ինձ մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, Համաժողովրդական շարժմանը միացած խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, ազատամարտիկներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք սպասում են մեր որոշումներին: Եվ ամենակարևորը՝ ժողովուրդն է սպասում մեր խոսքին ու մեր քայլերին։
Մինչև մեր բուն անելիքները ներկայացնելը, ես ուզում եմ անդրադառնալ երեկ եթերը լցրած հայտնի մարդու ելույթին։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ իմ խոսքը ոչ թե ուղղված է նրան, այլ՝ ժողովրդին։
Սիրելի՛ ժողովուրդ
Բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը, Հայաստանի քաղաքացին և ով է այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն։
Վերջին տարիներին արված իմ բոլոր քայլերն ուղղված են եղել քաղաքական հարթության մեջ խնդիրները քննարկելուն և լուծումներ գտնելուն։ Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ, բայց երբ, մեղմ ասած, վատ կառավարում է իրականացվում և Հայաստանը հետ շպրտվում, ապա բոլորս էլ պարտավոր ենք ոտքի կանգնել ու ամեն մեկս իր չափով ելքեր առաջարկել ու գտնել։ Ելքը ես տեսել եմ քաղաքական փոփոխությունների մեջ։
Ես քաղաքականություն եմ մտել բացառապես մեկ նպատակով` օգնել իմ երկրին ու իմ ժողովրդին դուրս գալ այս վիճակից:
Ես ամեն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի, բոլոր հիմնական քաղաքական ուժերի և գործիչների համախմբման համար: Ես սահմանել էի խաղի կանոն` չվիրավորել, անձնական թշնամանք չտարածել: Որովհետև մեր խնդիրը վիրավորելն ու հարաբերությունները անձնական թշնամանքի դաշտ տեղափոխելը չէ, այլ երկրին ու ժողովրդին օգտակար լինելը:
Հիմա ես ուզում եմ հատուկ շեշտել` երեկվանից հետո իմ մոտեցումը չի փոխվել: Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնալու կոռեկտ մեր գործելաոճին և գտնվելու ենք բացառապես քաղաքական հարթությունում: Փողոցային բառապաշարն օգտագործելը մերը չէ։ Ոչ էլ հիստերիկ և էմոցիոնալ վարքագիծն է մերը։
Ես, ինչպես և դուք, ծանոթացել եմ այդ մարդու ելույթին:
Պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու ծրագրային ելույթ կոչվածում ես մեկ բառ անգամ չտեսա մեր պետության զարգացման ու ժողովրդի խնդիրների լուծման մասին մտահոգություն.
Ոչ մի խոսք այն մասին՝
1. թե ինչու իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան իր ու իր նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները,
2. թե ինչու է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել,
3. թե ինչու է երկիրը քամվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից,
4. թե ինչու է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ,
5. թե ինչու են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը և ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել,
6. թե ինչու է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարվածությունն ու ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին,
7. թե ինչու են Թուրքիան ու Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարհանքով են խոսում Հայաստանի մասին
8. թե ինչու է ԵԽԽՎ–ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին,
9. թե ինչու Նաիրիտ գործարանի հաշվին դուրս գրված հարյուր միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել է, իսկ հազար յոթ հարյուր մարդ հայտնվել է փողոցում:
Այդ մարդը չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաևը նվաստացնում և ստորացնում էր իրեն։
Նա չխոսեց, թե օգոստոսյան ռազմական լարվածության ժամանակ ինչո՞ւ Բադեն Բադենից այդպես էլ չվերադարձավ Հայաստան։
Նա լուռ էր, երբ մարդիկ խուճապի էին մատնվել դրամի սրընթաց արժեզրկման պատճառով։
Նա ոչ մի բառ չասեց, թե ինչու էր լռում, երբ Գյումրին և հայ ժողովուրդը սգում էին դաժան սպանության համար և ոտքի կանգնում:
Իսկ հիմա ես կպատասխանեմ այն հարցադրումներին, որոնք անձնապես ինձ էին ուղղված.
Անվտանգության խորհրդից ինձ իբր հեռացնելու մասին։
Ուզում եմ տեղեկացնել, որ ես փաստացի արդեն վեց ամիս է այդ կառույցում չեմ աշխատել, իսկ այդ կառույցից պաշտոնապես դուրս չեմ եկել միայն իր անձնական մարդկային խնդրանքով:
Այսքանից հետո երեկ նման ձևով հարցը ներկայացնելը` դուք ինքներդ գնահատեք՝ թե ինչ է նշանակում:
Պատգամավորական մանդատից ինձ զրկելու մասին:
Ինձ համար կարևորը ՀՀ քաղաքացիների վստահությունն է, որն առկա է: Այնպես որ՝ ես ունեմ ամենակարևոր մանդատը:
Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց իր զբաղեցրած պաշտոնին անհարիր անձնական վիրավորանքներ հասցնելու ճանապարհով:
Ուզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը։ Այսինքն՝ աջակցեմ փաստացի երրորդ ժամկետով և ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական և մարդկային հարաբերությունների կանոնները: Սա՛ է իրականությունը և ոչինչ ավելին:
Փաստորեն, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն՝ նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է։ Դա՛ է նրա ծրագիրը։ Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ։
Հաջորդը։
Երեկվա ելույթում ակնկարկվեց իբր չվճարված իմ հարկերի մասին։
Ասեմ, որ իր պաշտոնավարման բոլոր տարիներին, ամիսներ շարունակ ստուգվել են իմ և իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները:
Ի տարբերություն իրեն, ես չստուգված լուրերի և մերկապարանոց հայտարարությունների փոխարեն բերեմ պաշտոնական թվեր և խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից:
Իր կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան երեք միլիարդ դոլարով: Որտե՞ղ է այդ գումարը, պարո՛ն Սարգսյան։ Դոլար–դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ գողացվեցին ժողովրդից։ Ո՞ւր գնացին այդ գումարները:
Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից: Թեև ձեր ասած չստուգված լուրերի համաձայն՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և «ատկատներով» զբաղվում։
Ո՞ւր են մեր թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների, գյուղացիների, զինվորականների, ոստիկանության և անվտանգությա ն ծառայության, ուսանողների, դասախոսների հասանելիք գումարները։ Ասեմ, որ ժողովուրդը հրաշալի գիտի:
Պաշտոնապես հայտարարում եմ. իշխանափոխությունից հետո ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարները երկու-երեք հոգին պետք է վերադարձնեն բյուջե, որպեսզի կարողանանք ոտքի հանել Հայաստանը, ուժեղացնել Ղարաբաղը, ազատել մեր ժողովրդին տոկոսների լծից, մեր երեխաներին ու ծնողներին արժանապատիվ կյանք ապահովել: Ուրիշ լուծում չկա:
Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչած անձնական վիրավորանքներին:
Պատասխանեմ` ես չեմ իջնելու նման ցածր մակարդակի։
Ինչ վերաբերում է քաղաքական զավեշտին, ապա հայ ժողովուրդն իսկապես զավեշտ է համարում այս իշխանության գոյությունը մինչև այսօր: Սա մեր բոլորիս ամոթն է և եկել է սխալները ուղղելու ժամանակը։
Հիմա անելիքների մասին։
Երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:
Սիրելի՛ ժողովուրդ
Ես գիտեմ, որ սա է եղել ձեր հիմնական պահանջը և ես երկար ժամանակ փորձել եմ անցնցում տարբերակով այդ պահանջի բավարարման ճանապարհը գտնել։
Բայց փաստորեն ցնցումների ճանապարհով գնում է իշխանությունը: Ինչ ասեմ, մեղքն իր վիզը։
Ի՞նչ ենք անելու մենք։ Շատ հստակ ու հաշվարկված քայլեր։
Սիրելի՛ ժողովուրդ
Պատրաստվե՛ք պայքարի։ Երեք հազր մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։
Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից :
Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։
Բոլորիս հաղթանակ եմ մաղթում։ - See more at: http://www.ilur.am/news/view/41151.h....INyVNqB1.dpuf
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Marduk (13.02.2015), Mephistopheles (13.02.2015), Հայկօ (13.02.2015), Շինարար (13.02.2015), Տրիբուն (13.02.2015)
Աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/4848.htmlՀայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց նոր ժամանել է Երևանի Կոնյակի գործարան, որտեղ գտնվում է ԲՀԿ կենտրոնական գրասենյակը, հայտնում է Newsline-ի լրագրողը:
Տեր-Պետրոսյանին ուղեկցում են Կոնգրեսի փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում քիչ անց տեղի է ունենալու Եռյակի առաջնորդների հանդիպումը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի միջի այլոց, Ծառուկյանի ելույթը հազար անգամ ավելի քաղաքական ա ու շատ ավելի տրամաբանական, քան Սերժիկնը:
Պետք չի նմանվել ՀՀԿ-ական շակալներին, կամ ավելի շուտ ճղճղան շաֆկեքին, որոնց Սերժը քսի ա տվել Ծառուկյանի վրա ու որոնք հիմա բերանները կարան աջ ու ձախ բացեն ու ինչ ուզում են հաչան: Էտ ուղղակի, մարդկայնորեն սիրուն չի: Երբ սաղ Հայաստանը դոդ էր ասում, իրանք հետը ախպերություն էին անում ու գովքն էին անում: Անունը տալուց էլ վախեցած ու քաքչոր եղած աջ ու ձախ էին նայում, որ հանկարծ մի թարս բան ասած չլինեն: Դասական ստրկամիտ տականք ա էսօր ՀՀԿ-ում հավաքվածը, որին քարդ-բլանշ են տվել ու որը ատամները սրած հարձակվել ա Ծառուկյանի վրա:
Սաղ էլ ստեղ գիտեն իմ կարծիքը ԲՀԿ հետ համագործակցության մասին, բայց էն պահից երբ ՀՀԿ-ական տականքը Սերժիկի քսիով հարձակվել ա ԲՀԿ-ի վրա, իմ համար ԲՀԿ առանջնորդը հարգարժան պարոն Ծառուկյան ա:
Մի հատ նայեք թե ովքեր են էլի ներկա եղել ՀՀԿ ԳՄ նիստին, որտեղ Սերժիկը իրա հայտնի ելույթն ա իբր ունեցել, Սաշիկ, Լֆիկ, Լիսկա, Մանվել, Սեյրան, Թոխմախ, Շմայս .... առը հա, ու Սերժիկը իրան թույլ ա տվել սրանց մոտ տգիտությունից խոսա: Լավ որ կոլեկտիվ չեն հելել ու քացու տակ քցել իրանց քֆուր տալու համար:
Chuk (13.02.2015), Mephistopheles (13.02.2015), Sagittarius (15.02.2015), Աթեիստ (13.02.2015), Արէա (13.02.2015), Հայկօ (13.02.2015), Ներսես_AM (13.02.2015), Շինարար (13.02.2015)
Աթեիստ (13.02.2015)
Ըսիգ էլ էսպես.
Աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/80338.htmՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի, ինչպես նաեւ այդ ելույթին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություն-պատասխանի, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:
Արմեն Ռուստամյանի պատասխանն՝ առանց խմբագրման՝ ստորեւ:
«Վերջին շրջանում ներքաղաքական լարվածությունն ակնհայտ աճում էր: Քաղաքական բնականոն բանավեճը սպառնում էր անցել անհանդուրժողականության, անձնական վիրավորանքների, հնարավոր առճակատումների խիստ վտանգավոր, երկրի ու ժողովրդի անվտանգությունը սասանող սահմանը: Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների վերջին հայտարարությունները հաստատեցին մեր մտահոգությունները:
Քաղաքական դաշտի կայացումը, քաղաքական գործընթացներում բացառապես քաղաքական ուժերի և քաղաքական մեխանիզմների դրսևորումը մշտապես կարևորվել է մեր կողմից: Բիզնեսի և քաղաքականության տարանջատումը, գործողություններում ու ծրագրերում երկրի, պետության շահի գերակայությունը սկզբունքներ են, որոնք, մեր համոզմամբ, պետք է պարտադիր լինեն մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Համոզված ենք, որ սահմանադրական բարեփոխումներն են այն միջոցը, որը բոլորին կպարտադրի առաջնորդվել այս սկզբունքներով, Ազգային ժողովը կդառնա լիարժեք քաղաքական մարմին, երկրում կձևավորվի նոր որակի իշխանություն, համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ և քաղաքական գործունեության նպաստավոր դաշտ: Համոզված ենք, որ հենց սահմանադրական փոփոխություններն են ապահովելու մեր ազգային-պետական խնդիրների լուծումը, նպատակների իրագործումը, ազգային համերաշխության ու միասնականության ձևավորումը:
Ներքին ու արտաքին բարդ և վտանգավոր մարտահրավերների, սոցիալ-տնտեսական ծանր, սահմանային ամենօրյա լարվածության պայմաններում յուրաքանչյուրիս պատասխանատվությունը անհրաժեշտություն է առկա հիմնախնդիրները սթափ, փոխադարձ հանդուրժողականության, զուտ քաղաքական մեթոդներով և բացառապես քաղաքական հարթության մեջ լուծելու համար:
Այսօր, երբ մեր սահմաններին չեն դադարում հակառակորդի հարձակումները, երբ մենք ազգովի պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բոլորիցս պահանջվում է հանդես գալ ազգային միասնականության ապահովման դիրքերից:
Մենք համոզված ենք, որ առկա հակամարտությունն ու առճակատումը չի բխում մեր պետականության ու հասարակության շահերից: Մենք խոհեմության, սթափության և միասնականության կոչ ենք անում»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ախպերս նմանվելու թեմա չկա, բացարձակապես: Ես ընդամենը ասում էի, որ Սերժ Սարգսյանը խայտառակ արեց Գագիկ Ծառուկյանին, կոխեց ցեխը հանեց, իսկ դրա մեղավորը հենց Գագոնա, որովհետև ես էլ, դու էլ, Պողոսն էլ, շատ լավ գիտենք, որ քաղաքականությունը իրանից կիլիոմետրերով հեռուա (ամեն մարդ պետքա իրա գործով զբաղվի), ինչպեսև` Ստեփան Դեմիրճյանի պարագայում էր:
Ի դեպ Հայկական ժամանակ օրաթերթն էլ էր հոդված տպել նույն վերնագրով` Սերժ Սարգսյանը խայտառակեց Գագիկ Ծառուկյանին:
Բարև Ձեզ
Աթեիստ (13.02.2015)
Էս մեկն էլ թող էստեղ մնա: Թող լինի Շարմազանովի խոսքը, ու իրականությունը: Հատուկ vaio-ի համար
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապեր, Հայաստանում ինչքան վատ բան կա մեղավորը Սերժիկն ա: Դաժե էն, որ Հայաստանում կան Գագիկ Ծառուկյաններ, էլի մեղավորը Սերժիկն ա: Եթե Հայաստանում քաղաքականությունից հեռու մարդ կա, ամենահեռուն Սերժիկն ա, ու եթե Ծառուկյանը քաղաքականությունից հեռույա, էլի Սերժիկն ա մեղավոր: Կարճ ասած, էս պատմության մեջ մի հոգի կա, որ հազար տոկոս բոլոր հարցերում մեղավոր ա, ու էտ մարդու անունը Սերժիկ Սարգսյան ա: Ու դեռ հարց ա, ով ում խայտառակ արեց, Սերժը Ծառուկյանին, թե՞ Ծառուկյանը Սերժին, էլի Սերժի մեղավորությամբ: Իմ համար Ծառուկյանի ելույթի Նազարբաեվին ու Բադեն Բադենին վերաբերվող մասերը շատ ավելի լուրջ ցեխը կոխել հանել ա, քան Սերժիկի դիշովի «դոդ» հոլովելը:
Ապրի, շնորհավորում ենք: Ես էլ եմ էսօր կարդացել: Հետո՞ ...
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 13.02.2015, 20:49:
Վայո, հիմա դու ո՞ւմ կողմից ես, չեմ հասկանում այ: Ոնց թե աշխատողդ քեզ դեմ դուրս գա: Ենթադրվում ա, որ քաղաքական գործիչները բոլորը մեր աշխատողներն են կամ մեզնից աշխատանք հայցողները, իրանց բոլոր պարտականությունները մեր առաջ են, ու հենց սկսեցին մինչև մեզ հասնելը իրար առաջ պարտականություններ ունենալ, ստացվում ա էնպիսի թայֆայապետություն, ինչպիսին վայելում ենք այսօր Հայաստանում: Համենայն դեպս ես էդպես եմ հասկանում:
Դոդ ա ինչ ա, եթե Բարգավաճի հախից էլ կարողանան գալ, էլ մեզ ոչինչ չի փրկի:
Ու ոնց որ գազաններին էլ ա քսի տալիս ...
Տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ
Պետության դեմ, իրա ռեսուրսներով - մենթ ա, դատախազություն ա, բանակ ա, և այլն, խաղ չկա: Մի շաբաթում ԲՀԿ հարցերը կլուծեն: ԲՀԿ-ի միակ փրկությունն էս պահին իրոք արագ շատ մեծ զանգվածներ մոբիլիզացնելն ա: Վայթեմ ուրիշ ճանապարհ չկա:....Կարծում եմ, որ այսօր ժամանակն է նման գործողությունները և դրանց հետ առնչվող երևույթները քննարկել նաև ազգային անվտանգության տեսանկյունից: Մեր խնդիրն է գնահատել, թե որքանով են առկա սպառնալիքները վտանգում անձի, հասարակության և պետության կենսականորեն կարևոր շահերը, ձևավորել ընդհանուր մոտեցում, թե ինչպիսին պետք է լինեն այդ սպառնալիքների չեզոքացման միջոցները:
.....Մասնավորապես, պետությունը երբեք չի խրախուսել բռնությունների միտված երկիմաստ քարոզչությունը, լավ թե վատ, թեև դա այս պահի խնդիր չէ, փորձել է վերահսկել ֆինանսական միջոցների գոյացման օրինականությունը, ինչ որ չափով արձագանքել է կասկածելի ֆինանսական ռեսուրսները քաղաքական նպատակներով օգտագործելու երևույթին, պարբերաբար հակազդել է մասնավոր շահերի պաշտպանության համար տեխնիկական և կազմակերպական հնարավորությունների անհամաչափ գործածմանը:
Իհարկե, այս ամենը պետական իրավասու մարմինների ամենօրյա գործունեության բաղկացուցիչ մասն է: Սակայն երբ նման բացասական երևույթները միավորվում և ծառայեցվում են երկրի ազգային անվտանգությանը հակադրվող շահերի սպասարկմանը, դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի սկզբունքորեն այլ: Թե ինչպիսին, կքննարկենք այսօր…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ