User Tag List

Էջ 135 160-ից ԱռաջինԱռաջին ... 3585125131132133134135136137138139145 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,011 համարից մինչև 2,025 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #2011
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր ՀՀԿ-ն ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումով ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը 11 հոգուց դարձրել է 13: Այս իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո երբ ԱԺ 5 խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, որը պետք է անցկացնի ԱԺ նախագահի ընտրությունները: Մինչ օրս ՀՀԿ-ն հանձնաժողովում ուներ 5 տեղ, որոնք ստեղծված իրավիճակում չէին ապահովում քվորում և հետևաբար հանձնաժողովը պարզապես չէր կարող գործունեություն իրականացնել:

    Ընդդիմադիր պատգամավորների խոսքերին և օրենքից մեջբերումներին ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը պատասխանում էր նույն բանը. «Մենք պարտավոր ենք ապահովել ԱԺ բնականոն աշխատանքը», սակայն այդպես էլ չկարողացավ մատնացույց անել ոչ մի օրենք, որով իրենք այդ աշխատանքը ապահովում են: Ժամանակ առ ժամանակ Ավետիսյանը «նեղն էր» ընկնում և դիմում էր նախագահությունում նստած Շարմազանովին և Նաղդալյանին:

    Ինչպես արձանագրեց ընդդիմադիր պատգամավորներից մեկը. «ՀՀԿ-ի էշը ռեզինից է»:

    Տեսանյութում ներկայացրել ենք ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը խղճուկ վիճակը և ընդդիմադիր պատգամավորների արձագանքը ՀՀԿ-ի ապօրինությանը:
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/28661.html


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2012
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քառյակը հրապարակեց 12 պահանջները

    Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական և տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը:

    Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության և խորհրդարանի մասնակցությամբ:

    Քառյակն արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումներն արդեն իսկ արդյունքներ են տվել: Ազգային Ժողովը իշխանության և ընդդիմության միջև հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել: Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ: Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը:

    Միևնույն ժամանակ իշխանության քայլերը և նոր կառավարության ծրագիրը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:

    Ստեղծված իրավիճակում քառյակը համոզված է, որ արտագաղթը և տնտեսական անկումը կասեցնելու, սեփական պետության նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու, հիմնարար փոփոխությունների գործընթաց սկսելու նպատակով ահնրաժեշտ են անհապաղ միջոցառումներ:

    Ելնելով վերոհիշյալից՝ քառյակը իշխանություններին ներկայացնում է հետևյալ առաջնահերթ պահանջները՝ ակնկալելով, որ դրանք պետք է կատարվեն մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը.

    1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով:

    2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը:

    3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն. դրամից դարձնել 150 մլն. դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն. դրամը՝ 15 մլն. դրամ: Հանել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը:

    4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:

    5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն. դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:

    6. Հաստատել ¦Նաիրիտ գործարան§ ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձևավորել ¦Նաիրիտի§ անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:

    7. Բացառել ¦Որոտան ՀԷԿ-երի համալիր§ ՓԲԸ-ի գույքի վաճառքը (մասնավորեցումը) առանց Ազգային ժողովի հավանության:

    8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Հաստատել մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի միասնական համակարգ:

    9. Ընդունել ձևավորված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ներառող օրենսդրական փաթեթ:

    10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռնման հնարավորությամբ, տեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում:

    11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով:

    12. Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:

    Գիտակցելով, որ հիմնարար փոփոխությունների միակ երաշխավորը ժողովուրդն է, քառյակը աշնանը, Ազատության հրապարակում, կհրավիրի Հայաստանի քաղաքացիների համապետական հանրահավաք, որտեղ կամփոփվի պահանջների կատարումը և կորոշվեն հետագա համատեղ գործողությունները:

    «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

    «Ժառանգություն» խմբակցություն

    «Հայ ազգային կոնգրես» խմբակցություն

    «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

    10 հունիսի 2014թ

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.06.2014), Գալաթեա (10.06.2014)

  4. #2013
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  5. #2014
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի հուղարկավորության արարողությունից հետո


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (19.06.2014), Norton (22.06.2014)

  7. #2015
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի նախագահը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ասաց, որ չի բացառվում պատերազմի վերսկսումը, բայց Հայաստանը ունի բավականին ուժ և պատրաստ է այդ մարտահրավերներին։ Նա նաև ցավ հայտնեց, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, զենքեր է մատակարարում Ադրբեջանին։
    http://www.azatutyun.am/content/article/25451430.html
    Շատ հետաքրքիրա

  8. #2016
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայրիկյանը հավանաբար Օպերայի մոտ, հացադուլ է սկսելու սեպտեմբերի 8-ին։ Այդպիսով քառյակը հայտնվելու է բարդ ընտրության առաջ, աջակցել հացադուլավոր Հայրիկյանին թե ոչ։ Նաև հարց է կմոտենա ԼՏՊ-ն նրան բարևելու թե ոչ միտինգի ժամանակ։
    Ամեն դեպքում Րաֆֆին մոտենալու է ու զորավիգ է կանգնելու։
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  9. #2017
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ակումբում սակավ են քաղաքական քննարկումները: Եղածներն էլ հիմա դատարկախոսությունն է:

    Ինչևէ:

    Էս թեման էլ է բարձիթողի, բայց դնեմ գոնե էս լուրը, մեկ էլ տեսար մարդիկ որոշեցին ամեն դեպքում մտածել:


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #2018
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես գիտեմ ով ա արել, կիսվեմ դուք էլ իմացեք. Սերժի տիրոջ մերն ա զակազ տվել

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (12.12.2014)

  12. #2019
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    «Տղա ա» արտահայտությունը սեռ չի ճանաչում


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.12.2014), John (14.12.2014), Rammstein (14.12.2014), The silent river (13.12.2014), Ձայնալար (14.12.2014), Տրիբուն (15.12.2014)

  14. #2020
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկիտո, գիտես ինչի՞ ենք դեռ ՀԱԿ-ից կպել, քանի որ մնացածի պուտանկությունը բաբելոնյան մակարդակի ա հասել:

    ՀՅԴ-ն չի բոյկոտել, պարզապես դուրս է եկել ԱԺ դահլիճից

    ԼՏՊ-ն եթե կյանքում մի հատ ճիշտ բան ա արել, էտ 94-ին ՀՅԴ գործունեությունը կասեցնելն էր:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 15.12.2014, 16:40:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.12.2014), Ձայնալար (15.12.2014)

  16. #2021
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ակնկալում եմ նույն քֆուրները հետևյալների նկատմամբ

    Գրանցման ցուցատախտակի վրա գրանցվել էին 74 պատգամավորներ, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե գրանցվածները 76-ն էին: Հատկանշական է, որ չնայած բոյկոտին՝ ընդդիմադիր որոշ պատգամավորներ, այնուամենայնիվ, մասնակցեցին նիստին:

    Դրանց թվում էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ինչպես նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և որևէ խմբակցության մեջ չներառված պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նիստի քվորում ապահովեցին նաև դաշնակցական պատգամավորներ: Հիշեցնենք, որ «Դաշնակցություն» խմբակցությունը երեկ նույնպես չէր բոյկոտում ԱԺ արտահերթ նիստը:
    Աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/3318.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #2022
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակնկալում եմ նույն քֆուրները հետևյալների նկատմամբ


    Աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/3318.html
    Ինչի՞ ես մարդկանց հավայի քրֆում:

    ՀԱԿ-ն այլ բան է մտածում, ոչ իշխանակններն այլ

    Արամ Մանուկյանի եւ ազատամարտիկների նկատմամբ կիրառված բռնության հարցով ԱԺ արտահերթ նիստը բոյկոտած ոչ իշխանական բոլոր ուժերը, բացառությամբ ՀԱԿ-ի, մասնակցեցին երեկվա վերջին նիստին: Իսկ ՀԱԿ-ը բոյկոտեց՝ համարելով, որ ծեծի վերաբերյալ դատապարտող հայտարարությունն անիմաստ է. իշխանությունը պետք է կատարվածի պատասխանատվությունն ստանձներ ու Լեւոն Երանոսյանի հրաժարականի պահանջ բարձրացներ: Եռյակի դաշնակից կուսակցությունների մասնակցության մասին ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը նշեց. «Բոյկոտի նախապայմանը խիստ դրված չի եղել, ովքեր համարել են, որ պետք է մասնակցեն, մասնակցել են: Սարսափելի ոչինչ չեմ տեսնում, դրանով ոչինչ չէր փոխվելու»:

  18. #2023
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞ ես մարդկանց հավայի քրֆում:

    ՀԱԿ-ն այլ բան է մտածում, ոչ իշխանակններն այլ
    Ես չեմ քրֆում, դու էիր քրֆում
    Երկու գրառում վերև: Տրամաբանությունը հուշում ա, որ եթե Z արարքի համար քրֆում ես X-ին, ապա նույն Z արարքի համար պետք ա քրֆես նաև Y-ին:
    Բայց փաստը ցույց ա տալիս, որ քրֆելու իրական պատճառը ոչ թե Z արարքն էր, այլ X-ի ու Y-ի անձը, կախված թե ով ա կամ քրֆում ես, կամ չէ:

    Ես ոչ մեկին էլ չեմ քրֆել:

    Ի դեպ կոնկրետ Նիկոլենց մասնակցելը շատ էլ ճիշտ եմ համարել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #2024
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը ուրախ ա որ Երևանում գողականներն են հավաքվում, ոչ թե համասեռամոլները:
    http://www.armtimes.com/hy/read/58030

    Հիմա սա պետությո՞ւն ա, թե գաղութ:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (08.01.2015), Աթեիստ (08.01.2015)

  21. #2025
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը ուրախ ա որ Երևանում գողականներն են հավաքվում, ոչ թե համասեռամոլները:
    http://www.armtimes.com/hy/read/58030

    Հիմա սա պետությո՞ւն ա, թե գաղութ:
    Ես էլ ուզում էի «Քաղաքական ողբերգություն» անունով թեմա բացեի՝ էս նյութը դնելու համար:
    Ահավոր ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (08.01.2015), մարդագայլուկ (07.01.2015)

Էջ 135 160-ից ԱռաջինԱռաջին ... 3585125131132133134135136137138139145 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •