User Tag List

Էջ 132 160-ից ԱռաջինԱռաջին ... 3282122128129130131132133134135136142 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,966 համարից մինչև 1,980 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1966
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էսքանից հետո, արի ու մի ասա, որ Գալուստն ինչպես միշտ ճիշտ ա

    Ինչքան ցանկացել են, բացել են, առավել ևս կարգ չկա բացելու, և երկրորդն էլ` ընդդիմադիր թևի հանձնաժողովի անդամներ են եղել, որոնք հաշվել են, իրենք էլ ստորագրել են արձանագրությունը: Խնդիրը հետևյալում է, որ ելույթներից էլ պարզ դարձավ, որ դրական վերաբերմունք կար, հիմա ամեն մեկն, ըստ երևույթին, կողմ է քվեարկել` մտածելով` ոնց էլ լինի մի 15 հոգի դեմ կլինեն, կասեն ես եմ: Հիմնական գաղափարը դա է: Արկղը վերցրել են, միասին տարել են, լցրել են սեղանին, բոլորը սկսել են հաշվել, հաշվել վերջացրել են, արձանագրությունը ստորագրել են:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (05.10.2013)

  3. #1967
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր հարևանի քաղաքական ուժերն էլ են բախվել: Ադրբեջանն էլ Հայաստանից հետ չի մնում. ինքն էլ է դեմոկրտական ուղիով զարգանում`

    Ադրբեջանի ընդդիմության և իշխանության «բախումը» Եվրախորհրդարանում

    Հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանում՝ Բրյուսելում, տեղի են ունեցել Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ քննարկումներ, հաղորդում է contact.az-ը:

    Լսումներից առաջ ադրբեջանցի քաղաքական միգրանտներին միավորող կազմակերպությունը՝ «Ադրբեջանի դեմոկրատական շարժումը», Լյուքսեմբուրգյան հրապարակում ակցիա է իրականացրել՝ քաղաքական միգրանտների մասնակցությամբ:

    Ակցիայի ընթացքում ելույթ են ունեցել նախկին գնդապետ Իսա Սադիկովը, լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին, Միրրզա Սակիտը, ընդդիմադիր մի շարք այլ ակտիվիստներ: Նրանք քննադատել են Ադրբեջանի իշխանությունների հարաձակումները ընդդիմադիր քաղաքկաան ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլիի նկատմամբ:

    Այնուհետ նրանք և Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամաբարը մասնակցել են լսումներին:

    Միջոցառման մոդերատորը Եվրախորհրդարանի և Նիդեռլանդների պատգամավոր Հերբեն Յան Հերբրնեդին է եղել:

    Նրա խոսքով՝ Եվրոպան մտահոգված է Ադրբեջանում նախընտրական քարոզարշավով, որն ընթանում է չափազանց լարված մթնոլորտում և անհավասար պայմաններում:

    Ղամբարը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստացի բռապետական ռեժիմ են ստեղծել և Իլհամ Ալիևի երրրդ անգամ վերընտրությունը անօրինական է, ու նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումները ուժեղացվել են:

    Ադրբեջանի խորհդարանի անդամներ Ասիմ Մոլազադեն, Ֆուադ Մուրադովը և Չինգիզ Ասադուլաևը փորձել են հակադարձել նրան:

    Միջազգային Amnesty International կազմակերպության ներկայացուցիչ Դեյվիդ Նիկոլսը ևս ընդգծել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վատ վիճակը և ոստիկանական ռեժիմը:

    Մոդերատորը ոչ բոլոր տեսակետների հետ է համաձայնել՝ նշելով, որ Եվրամիությունը Ադրբեջանի հետ համագործակցությունը տարբեր ասպեկտներից է դիտարակում:

    Լսումների արդյունքում արձանագրվել է, որ Եվրախորհրդարանը համապատասխան քայլեր կձեռնարկի՝ կախված հանգամանքից՝ ինչպես կընթանան ընտրությունները:

  4. #1968
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր դեղնած մամուլին իհարկե լիարժեք վստահել չի կարելի, բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակ չի լինում:

    Սերժ Սարգսյանին կազինոների մասին ակնարկել է նաև Պուտինը. Զարուհու հարցը` մանրակրկիտ մշակված ծրագիր

    Փոստանջյանը չի հեռացվի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից. Աբրահամյանը փոշմանե՞լ է

    Սերժ Սարգսյանին դիմավորողները նկատել են նրա ընդգծված անտարբերությունը Հովիկ Աբրահամյանի նկատմամբ

    Գակուստը, ինչպես միշտ փայլում ա ճիշտ բաներ ասելով
    Առաջին միտքն ավելի կոշտ էր և ավելի վիրավորական. Գալուստ Սահակյանը` ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի մասին
    Պատգամավորը պետք է իր թիմը ներկայացնի, ոչ թե գնա այնտեղ հայհոյի»,-ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ Փոստանջյանի կողմից արված առաջին միտքն ավելի կոշտ էր և ավելի վիրավորական:
    Հիշւոմ եք, չէ՞, թե որն էր առաջին միտքը: Էն որ Սերժը ԵԽ ում Հայաստանը ու հայ ժողովորդին չի ներկայացնում, քանի որ ընտրված նախագահ չի: Էս թողել են սաղ ու կազինոն են քննարկում: Մինչդեռ, իրոք, Զարուհու հարցի սկիզբը ամենհզորն էր: Մարդը Սերժին պրիզնատ չի գալիաս որպես երկիր ներկայացնող նախագահ, դրա համար էլ էտ մարդու ազատ ժամանցից ա հարցեր տալիս, բա հո քաղաքականությունից չէ՞ր տալու:

  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.10.2013), Tig (05.10.2013), Աթեիստ (05.10.2013), Արէա (05.10.2013), Բիձա (05.10.2013), Հայկօ (10.10.2013), Ձայնալար (10.11.2013), տեսիլք (23.12.2013)

  6. #1969
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մի երկու բանն էլ ձեռի հետ:

    «Ես վաղը երեկոյան դիմավորելու եմ Զարուհի Փոստանջյանին»

    Ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր դաշտին` երբ մենք բանտերում էինք Զարուհին , «Ժառանգության» իր պատգամավոր ընկերների հետ գիշեր ու ցերեկ վազվզում էին բանտերով մեր համար:
    «Այսօր ես խոնարհվում եմ Զարուհի Փոստանջյանի առաջ»

    Վեր կացեք, ստրուկներ, վախկոտներ, քաջաբար կանգնեք այս մաֆիոզների, թալանչիների, ժողովրդի արժանապատվությունը ղումարի դրած տականքներին....Հաղթանակը ազնիվներինն է...կասկած չունենաք....Ազնվությունը կտանի մեզ մեր արժանապատիվ բարձրունքները որտեղ եղել ենք, ու կմնանք:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (05.10.2013)

  8. #1970
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ էսի ավելի փիս թքել էր Սերժի երեսին, քան հենց հարցը ...


  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.10.2013), Mephistopheles (05.10.2013), Norton (12.10.2013), Բիձա (06.10.2013), Հայկօ (10.10.2013)

  10. #1971
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ազատամարտիկները գրավում են դատական դահլիճն... հետո դուրս գալիս.


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (11.10.2013), Tig (11.10.2013), Հայկօ (10.10.2013)

  12. #1972
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  13. #1973
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  14. #1974

  15. #1975
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիեննայում ավարտվել է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև առանձնազրույցը. հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով

    Սերժը համ առանձնազրույցի ժամանակ ա նույն դիրքով նստած, համ ընդլայնած կազմով հանդիպման ժամանակ: Կարո՞ղ ա էլի աչքը կպել ա


  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.11.2013), Անվերնագիր (19.11.2013)

  17. #1976
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գեւորգյանի հետ

    -Դեկտեմբերի տասին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի՞նչ է պատրաստվում այդ կապակցությամբ անել Հայ ազգային կոնգրեսը:

    - Արդեն հինգ տարի է՝ սկսած 2008-ից, դեկտեմբերի տասին մենք անցկացնում ենք ավանդական դարձած երթը: Այդ օրը դառնում է մի յուրատեսակ հաշվետվության օր՝ կապված երկրում մարդու իրավունքների վիճակի գնահատման եւ այդ ուղղությամբ հետագա անելիքների հետ: Այդ հաշվետվությունը սովորաբար ներկայացնում ենք ժողովրդին, ինչպես նաև երթով շարժվում ենք Եվրոպայի խորհրդի գրասենյակ, որտեղ երթի մասնակիցների անունից հանձնում ենք ուղերձ՝ ԵԽ գլխավոր քարտուղարին:

    Նոյեմբերի 12-ին Հայ ազգային կոնգրեսը իրազեկել է քաղաքապետարանին երթի մասին, ինչն ընդունվել է ի գիտություն: Երթը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին: Այն կմեկնարկի Ազատության հրապարակից, որտեղ կհնչեն նաև ելույթներ:

    Նոյեմբերի 15-ին ազատամարտիկների կողմից հրավիրված՝ քաղաքական ուժերի Կլոր սեղանի խորհրդակցության ժամանակ նրանք կոչ են արել քաղաքական ուժերին Մարդու իրավունքների երթը դարձնել քաղաքական համատեղ ակցիա՝ բոլոր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
    Ողջունելով այս գաղափարը՝ մենք պայմանավորվել ենք, որ միասնական երթ անկացնելու վերջնական որոշումը կկայացվի նոյեմբեի 20-ի Կլոր սեղանի ժամանակ: Հուսով ենք, որ այդ օրը համատեղ երթի կազմակերպման շուրջ կկայացվի կոնսենսուսային որոշում:

    - Քանի որ կան տրասպորտի, կենսաթոշակների, գազի և այլ սոցիալական խնդիրների հետ կապված բողոքի ակցիաներ, դրանք ինչ-որ կերպ փոխո՞ւմ են ձեր օրակարգը:

    -Ոչ թե փոխում են, այլ հարստացնում, որովհետև բացի ժողովրդավարական ազատությունների համար պայքարից, մենք պայքարում ենք նաև մարդու մյուս իրավունքների համար՝ ներառյալ սոցիալական իրավունքները: Եվ բնական է, որ երբ իշխանությունը պետական մեքենան վերածում է ժողովրդի ունեզրկման գործիքի, ժողովուրդը պետք է պայքարի նաև քաղաքացու՝ իշխանության կողմից չխաբվելու, չթալանվելու իրավունքի համար:

    Նույն այդ երթին բնականաբար հրավիրում ենք բոլոր կոնկրետ խնդիրներով՝ կեսաթոշակային պարտադիր վճարների դեմ, ուղևորափոխադրումների գնի աճի դեմ, գազի գնի աճի դեմ, էկոլոգիական խնդիրերի շուրջ իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներին: Թող այդ օրը դառնա բոլոր իրավունքների պաշտպանության օրը:

    Կարծում եմ, ցանկացած մարդ, ով համարում է իր իրավունքը խախտված, լինի դա ազատ խոսքի, արդար ընտրությունների, արդարադատության, սեփականության անձեռնմխելիության, գործարարության ազատության, էկոլոգիական իրավունքի, կենսաթոշակային համակարգի արդարության բնագավառում, կարող է այդ օրը մասնակցել երթին՝ իր բողոքը մեր հանրության և միջազգային հանրության համար տեսանելի դարձնելու նպատակով: Այս բոլոր հարցերի լուծման գրավականը հասարակական համախմբմամբ` ուժ ցույց տալու մեջ է:

    Աղբյուր՝ http://ilur.am/news/view/21298.html#....CLJlYc6D.dpuf

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #1977
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Շանթ Հարությունյանը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շ. Հարությունյանը դատարան է տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, և նրան ուղեկցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի ոստիկանները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ ժամը 17:00-ին, նշված դատարանում նշանակված է դռնփակ դատական նիստ, որը վարելու է նշված դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը: Դռնփակ դատական նիստին ներկա է լինելու նաև Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, չգիտես ինչու, դատարանը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, որոնց աշխատանքները ղեկավարում է նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը:
    Աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-11-19-...384865445.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (19.11.2013)

  20. #1978
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Անասունները երկու ամսով տարան.

    Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշեց բավարարել քննիչ Տոնոյանի միջնորդությունը եւ Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառել դատահոգեբուժական փորձաքննություն՝ նրան տեղափոխելով Նուբարաշեն հոգեբուժարան՝ երկու ամիս ժամանակով: Ըստ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի՝ սովորաբար դատահոգեբուժական փորձաքննության համար նախատեսվում է 21-24 օր:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/11/19/407117/

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (19.11.2013)

  22. #1979

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (22.11.2013), Sagittarius (22.11.2013)

  24. #1980
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երթ դեպի նախագահական. բողոքող տարբեր խմբեր միասնական ակցիա կանցկացնեն

    Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացի, ով գիտակցում է պահի լրջությունը և ում մտահոգում է իր երկրի ու զավակների ապագան, պարտավոր է միանալ նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքին, որին հաջորդելու է երթ՝ դեպի Բաղրամյան 26։ Epress.am-ի հետ զրույցում նման կոչով է հանդես եկել ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։

    Նա նշել է, թե իրենց պայքարը կուսակցություն չի ճանաչում, քանի որ «ստեղծված իրավիճակի համար պարտավոր են ոտքի կանգնել սոցիալական բոլոր խավերի, քաղաքացիական և հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչները, քաղաքացիներ ու միահամուռ կերպով վերջ տալ ապօրինի իշխանութունների գործողություններին»։

    Ազատամարտիկի խոսքով՝ համախմբվելու կոչին միացել են ապօրինի շինարարությունների դեմ պայքարող բնակիչները, ազատամարտիկները, զոհված զինծառայողների մայրերը, խաբված բնակարանատերեր, տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող խմբեր, կուտակային կենսաթոշակի դեմ պայքարող երիտասարդներ և մի շարք նախաձեռնություններ։

    Մարգարյանը նաև ներկայացրել է, թե ինչ պաստառներ են պահելու բողոքի ակցիայի մասնակիցները, մասնավորապես, «Նախագահը երդմնազանց է», «Հայաստանը ազգը սիրող նախագահ է պահանջում, «Թույլ չենք տա մեր արյամբ ստեղծված երկիրը կործանեք», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Պահանջում ենք ոստիկանապետի հրաժարականը», «Հայ մայրերը արդարություն են պահանջում»:

    «Հետամուտ ենք լինելու, որ մեր ձայնը տեղ հասնի։ Թող ամբողջ աշխարհը տեսնի ու վերջապես հասկանա, որ մեզ ոչնչացնում են, որ մեր իշխանությունը միայն լֆիկների, նեմեցների, սաշիկների ու Սերժի գերդաստանի համար է»,-ասել է մեր զրուցկիցը։
    Մարգարյանն ընդգծել է, թե ոչինչ ու ոչ ոք այլևս չի կարողանա կասեցնել ժողովրդի պայքարը՝ «պետք է համախմբվել ու ազատվել ազգը ոչնչացման տարող նախագահից ու նրա ստեղծած բանդայից»։

    Մեր զրուցակիցը հույս է հայտնել, որ համախմբվելու կոչին կմիանան նաև բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե երկրում ոչինչ հնարավոր չէ փոխել։

    «Մենք ավելի ուժեղ ենք, քան նախագահի աթոռը արյան գնով զավթածը, մեր զենքը մեր ուժն է ու թող համարձակվեն խոչընդոտել մեր երթը կամ ոստիկանական զորքերով փակել ժողովրդի ճանապարհը», -եզրափակել է Մարգարյանը։
    Աղբյուր՝ epress.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (24.11.2013), Ներսես_AM (25.11.2013), Տրիբուն (24.11.2013)

Էջ 132 160-ից ԱռաջինԱռաջին ... 3282122128129130131132133134135136142 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •