Նախ նախագահի, հետո ԱԺ ընտրություն
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, խոսելով Կոնգրես-իշխանություն երկխոսության թեմայով, ասել է, որ երկխոսություն լինելու է իշխանության հանձնման, խորհրդարանի ու նախագահի արտահերթ ընտրության մասին:
Հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք, որ կլինեն արտահերթ ընտրություններ, Արամ Մանուկյանն ասել է, որմեկ տարի առաջ ոչ ոք չէր հավատա Ազատության հրապարակի վերանվաճմանը, չէր հավատա, որ իշխանությունը կհայտնվի այսքան ծանր վիճակում:
Արամ Մանուկյանը նշել է, որ այդ ամենը գրագետ քաղաքականության եւ ժողովրդի հաստատակամ պայքարի արդյունք է, եւ ամեն ինչ կախված է պայքարի գրագետ քաղաքականության շարունակությունից, հնարավորության դեպքում ավելացնելով ճնշումը:
“Այս ամբողջ գործընթացը, մեր ամբողջ գործունեությունը միտված է արտահերթ ընտրություններին, նախագահական, հետո խորհրդարանական”, ասել է Արամ Մանուկյանը:
Էջանիշներ