Էջ 155 155-ից ԱռաջինԱռաջին ... 55105145151152153154155
Ցույց են տրվում 2,311 համարից մինչև 2,320 համարի արդյունքները՝ ընդհանուր 2320 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #2311
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    31
    Գրառումներ
    22,044
    Բլոգի գրառումներ
    17
    Չնայած որ էս հոդվածը ոտից գլուխ դավադրության տեսություն ա՝ ամեն դեպքում ես բոլորովին չեմ բացառում, որ էդ հրդեհները կազմակերպված էին։ Հայաստանում շոգ ամառներ միշտ են լինում, բայց որ սենց առանձին-առանձին մի քանի հրդեհ լիներ, դեռ չեմ հիշում տենց դեպք։ Տո նույնիսկ մի հրդեհի դեպք չեմ հիշում։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (07.10.2017)

  3. #2312
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,296
    Սկզբում ես էլ էի մտածում, որ կազմակերպված ա, բայց էդ օրերին լուրերում շատ երկրներում հրդերների մասին ինֆո կար, մենակ Հայաստանում չէր։
    De gustibus et coloribus non est disputandum.

  4. #2313
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    31
    Գրառումներ
    22,044
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբում ես էլ էի մտածում, որ կազմակերպված ա, բայց էդ օրերին լուրերում շատ երկրներում հրդերների մասին ինֆո կար, մենակ Հայաստանում չէր։
    Էդ շատ երկրներում հա էլ լինում ա։ Հետո ասենք նենց չէր, որ Պորտուգալիայում միանգամից մի քանի տեղ լիներ։ Մի կոնկրետ տեղ էր վառվում։

  5. #2314
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    11,393
    Ամերիկացի մասնագետների զեկույցները Խոսրովի ու Արտավանի հրդեհների վերաբերյալ հենց էս պահին ձեռքիս տակ են ու մեջը ոչ մի խոսք չկա հրդեհի առաջացման, աղբյուրների և այլնի մասին, ու իրենք ոչ էլ տիրապետում են արբանյակային լուսանկարների։ Ու ընդհանրապես ամերիկացիները եկել էին ոչ թե հրդեհի առաջացման պատճառները գտնելու, այլ հրդեհի պատճառած վնասները ուսումնասիրելու ու ռեաբիլիտացիայի ու ռեստավրացիայի համար խորհրդատվություն տալու համար։
    I may be paranoid but no android!

  6. #2315
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2017
    Գրառումներ
    16
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուրս ա գալիս, որ լրագրողը անկապ դուրս ա տալիս։

    Ասենք էս մասը խզարել ա։

    «Եվ ահա, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը գործնականում ներկայացնում է աջակցության մի բավական կոնկրետ եւ անակնկալ դրվագ՝ ամերիկացիները տրամադրել են հրդեհի առաջացման առնչությամբ տիեզերեկան լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ միաժամանակ առկա է միմյանցից շատ հեռու երեք տարբեր օջախ: Այլ կերպ ասած, յուրօրինակ «բերմուդյան եռանկյունի» Խոսրովում: Իհարկե, ոչ միայն դժվար է մտածել, որ դա կենսաբանական երեւույթի հետեւանք է, այլ նույնիսկ մտածել, որ միաժամանակ երեք իրարից հեռու տարբեր օջախների գոյությունը պարզապես մարդկային անփութության հետեւանք է: Ավելին, նույնիսկ մանր խուլիգանության հանգամանքը խիստ կասկածելի է, քանի որ հազիվ թե խուլիգանները ցուցաբերեին այդպիսի «երկրաչափական էնտուզիազմ»:»


    Առանձին բերեմ էսքանը
    «հազիվ թե խուլիգանները ցուցաբերեին այդպիսի «երկրաչափական էնտուզիազմ»»

    Հավանականությունը, որ խուլիգանները 3 տեղում այրեին, ու արդյունքը որևէ այլ պատկեր ստացվեր (հուշեմ՝ միակ հնարավոր պատկերը գիծն ա) անհամեմատ ավելի փոքր ա, քան եռանկյուն ստանալու հավանականությունը։

    Սաղ հոդվածը սենց «թույն» մտահանգումների վրայա կառուցված։
    Երևի դու ճիշտ ես:
    Վարչապետը դժվար թե այսպիսի բան կազմակերպեր

  7. #2316
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2017
    Գրառումներ
    16
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամերիկացի մասնագետների զեկույցները Խոսրովի ու Արտավանի հրդեհների վերաբերյալ հենց էս պահին ձեռքիս տակ են ու մեջը ոչ մի խոսք չկա հրդեհի առաջացման, աղբյուրների և այլնի մասին, ու իրենք ոչ էլ տիրապետում են արբանյակային լուսանկարների։ Ու ընդհանրապես ամերիկացիները եկել էին ոչ թե հրդեհի առաջացման պատճառները գտնելու, այլ հրդեհի պատճառած վնասները ուսումնասիրելու ու ռեաբիլիտացիայի ու ռեստավրացիայի համար խորհրդատվություն տալու համար։
    http://www.lragir.am/index/arm/0/politics/view/162217

    Սա էլ նույն հեղինակի երկրորդ հոդվածը էս թեմայով, որտեղ ինքը որպես փաստ է վերցնում էտ լուսանկարները:
    Բնապահպանության նախարարն ըստ էության հայտարարել է հրդեհի բացահայտման մասին: Իհարկե, նա ուղիղ իմաստով չի ասել այդպիսի բան, այլ ընդամենն ասել է, որ ԱՄՆ տրամադրած տիեզերական լուսանկարներում երեւում է, որ Խոսրովի արգելոցի հրդեհը ծագել է միաժամանակ երեք տարբեր օջախներից, որոնք գտնվել են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ հրդեհը չէր կարող լինել բնածին:
    .....
    ԱՄՆ տրամադրել է տիեզերական լուսանկարներ, որոնք գործնականում «բացահայտում» են Խոսրովի հրդեհը: Բանն այն է, որ եթե կան միաժամանակ երեք օջախների լուսանկարներ, ապա կասկած չկա, որ տեխնոլոգիական ներկայիս հնարավորությունների պայմաններում կարող են լինել նաեւ տիեզերական տվյալներ այդ օջախների առաջացման վերաբերյալ: Խնդիրն ընդամենը անհրաժեշտության դեպքում այդ տվյալները հանելն ու հայկական կողմին տրամադրելն է: Եվ այն, որ արդեն իսկ «նախնական» պատկերը տրամադրված է, հուշում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաեւ «ամբողջական» պատկերը:
    Այդպիսով, համատեքստում ակնհայտ է, որ Արծվիկ Մինասյանը հայտարարում է Խոսրովի հրդեհի բացահայտման մասին: Կամ, ավելի շուտ, ԱՄՆ-ն է Հայաստանին հայտնել, որ դրա բացահայտումը Նահանգների համար «ուչաստկովիի մակարդակի» գործ է:

  8. #2317
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,296
    Լրիվ տրամաբանության անեկդոտն ա՝ սիգարետ ունե՞ս, չէ՞, ուրեմն իմպոտենտ ես։
    De gustibus et coloribus non est disputandum.

  9. #2318
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,205
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուրս ա գալիս, որ լրագրողը անկապ դուրս ա տալիս։

    Ասենք էս մասը խզարել ա։

    «Եվ ահա, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը գործնականում ներկայացնում է աջակցության մի բավական կոնկրետ եւ անակնկալ դրվագ՝ ամերիկացիները տրամադրել են հրդեհի առաջացման առնչությամբ տիեզերեկան լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ միաժամանակ առկա է միմյանցից շատ հեռու երեք տարբեր օջախ: Այլ կերպ ասած, յուրօրինակ «բերմուդյան եռանկյունի» Խոսրովում: Իհարկե, ոչ միայն դժվար է մտածել, որ դա կենսաբանական երեւույթի հետեւանք է, այլ նույնիսկ մտածել, որ միաժամանակ երեք իրարից հեռու տարբեր օջախների գոյությունը պարզապես մարդկային անփութության հետեւանք է: Ավելին, նույնիսկ մանր խուլիգանության հանգամանքը խիստ կասկածելի է, քանի որ հազիվ թե խուլիգանները ցուցաբերեին այդպիսի «երկրաչափական էնտուզիազմ»:»


    Առանձին բերեմ էսքանը
    «հազիվ թե խուլիգանները ցուցաբերեին այդպիսի «երկրաչափական էնտուզիազմ»»

    Հավանականությունը, որ խուլիգանները 3 տեղում այրեին, ու արդյունքը որևէ այլ պատկեր ստացվեր (հուշեմ՝ միակ հնարավոր պատկերը գիծն ա) անհամեմատ ավելի փոքր ա, քան եռանկյուն ստանալու հավանականությունը։

    Սաղ հոդվածը սենց «թույն» մտահանգումների վրայա կառուցված։
    Լրիվ երեք ճանճերի պատմությունն ա. գիտնականները պարզել են, որ եթե երեք ճանճ օդում միաժամանակ թռչում են, ապա նրանք միշտ նույն հարթության մեջ են գտնվում (էլ չեմ ասում, որ միշտ եռանկյուն են կազմում): Այ էդքան խելացի կենդանիներ են ճանճերը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (10.10.2017), Տրիբուն (10.10.2017)

  11. #2319
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2017
    Գրառումներ
    16
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ տրամաբանության անեկդոտն ա՝ սիգարետ ունե՞ս, չէ՞, ուրեմն իմպոտենտ ես։
    Ուզում ես ասել, որ Բնապահպանության Նախարարի ներկայացումը էշությու՞ն է:

  12. #2320
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2017
    Գրառումներ
    16
    ....
    Համամի՞տ եք, որ միջպետական սկանդալ է հասունանում Խոսրովի անտառի հրդեհի հետ կապված, երբ ամերիկյան կողմն ասաց, որ արբանյակային լուսանկարներ կտրամադրի, որտեղ երեւում է, որ երեք տարբեր կողմերից հրդեհ է եղել, բնապահպանության նախարարն էլ հաստատեց դա, միջամտություն եղե՞լ է, թե՞ չարակամությամբ են դա արել: Այսօր լրագրողների այս հարցին Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրված որոշ պատասխանատուներին «Դա միտումնավոր չի, քանի որ մենք անմիջապես եղել ենք այնտեղ, որոշակի գնահատման հնարավորություն ենք ունեցել՝ մինչեւ արբանյակային լուսանկարները: Ես ինքս համոզված եմ, որ դա եղել է անփութության արդյունք: Ինչպես է դա եղել՝ հնարավոր է եղել է հրդեհաշիջման առաջին արձագանքման ոչ արհեստավարժ մոտեցում: Դա բերել է, որ այլ վայրերում է ծավալվել կրակը, դրան նպաստել է երեկոյան ժամին ուժեղ քամին»: Դիտարկմանը, որ բնապահպանության նախախարն այլ բան է ասել, դուք անփութություն եք ասում, իսկ նա դիտավորության վարկածն է առաջ քաշում՝ Դավիթ Տոնոյանն արձագանքեց, որ հակասություն չկա, նման պնդում Արծվիկ Մինասյանը չի արել. «Ես չեմ լսել դիտավորության վարկածի առաջ քաշում»:


    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/10/13/913438/

    © 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Էջ 155 155-ից ԱռաջինԱռաջին ... 55105145151152153154155

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •