User Tag List

Էջ 2 159-ից ԱռաջինԱռաջին 1234561252102 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 2383 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #16
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    Ադրբեջանի նախագահ է ընտրվել Իլհամ Ալիևը

    10:15 • 16.10.08

    Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները վկայում են իշխող կուսկացության թեկնածու Իլհամ Ալիևի հաղթանակի մասին: Նա հավաքել է հաշվարկված ձայների 89,04%-ը, նշել է ԿԸՀ-ի նախագահ Մեզահիր Պանահովը:
    Դիտորդների արձագանքը՝
    Ադրբեջանում նախագահական ընտրությունները կազմակերպված են 10 անգամ լավ, քան Հայաստանում և Վրաստանում, հայտարարել է ԵԽԽՎ դիտորդը

    16:06 • 15.10.08

    ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամ, բրիտանացի պատգամավոր Մայք Հանգոքը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքը կարելի է գնահատել դրական։ Այս մասին գրում է Day.az կայքէջը։

    Հանգոքը նշել է, որ ինքն առաջին անգամ չէ, որ հետևում է ադրբեջանական ընտրություններին։

    «Ես դրական եմ գնահատում ընտրական հանձնաժողովների աշխատանքները։ Զգացվում է, որ այստեղ լավ են նախապատրաստվել ընտրություններին։ Ընտրողները նույնպես լավ տեղեկացված են»,– նշել է Հանգոքը։

    Նա ափսոսանք է հայտնել, սակայն, այն առիթով, որոշ ընդդիմադիր առաջնորդներ այդպես էլ չմասնակցեցին ընտրություններին։

    «Դա վկայում է իրենց պասիվության մասին, և նախագահի մեղքն այստեղ չկա։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ընդդիմությունն իրեն դրսևորեց ոչ ժողովրդավարական կերպով։ Ավելի լավ կլիներ, եթե ընդդիմությունը մասնակցեր ընտրություններին՝ նույնիսկ իմանալով, որ պարտությունն անխուսափելի է։ Չէ՞ որ ընտրությունները մեծ նշանակություն ունեն քաղաքական կազմակերպությունների համար»։

    «Ադրբեջանում ընտրություններն ավելի լավ են կազմակերպված։ Հայաստանի նախագահական ընտրությունների օրը զոհեր էին եղել։ Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները թույլ էին թե՛ տեխնիկական և թե՛ կազմակերպչական տեսանկյունից։ Եթե համեմատենք, ապա Ադրբեջանում նախագահական ընտրությունները կազմակերպված են տասն անգամ ավելի լավ, քան Հայաստանում և Վրաստանում»,– հայտարարել է դիտորդը։
    Tert.am

  2. #17
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    Մոդերատորական: Այս թեմայում աշխատեք քննարկել բուն նորությունը և թեման չվերածել քաղաքական զրուցարանի: Մի քանի գրառումներ, որոնք հիմնականում նվիրված էին դոկտորներին վստահելու հարցին, ջնջվել են: Շնորհակալություն:

  3. #18
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    89,04%
    Լրիվ դիկտատորական ցուցանիշ ա Չի կարող ժողովրդավար երկրի նախագահը էսքան ձայն ստանա: Իսկ իրանք ասում են ազատ-արդար

  4. #19
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր


    Նա ափսոսանք է հայտնել, սակայն, այն առիթով, որոշ ընդդիմադիր առաջնորդներ այդպես էլ չմասնակցեցին ընտրություններին։

    «Դա վկայում է իրենց պասիվության մասին, և նախագահի մեղքն այստեղ չկա։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ընդդիմությունն իրեն դրսևորեց ոչ ժողովրդավարական կերպով։ Ավելի լավ կլիներ, եթե ընդդիմությունը մասնակցեր ընտրություններին՝ նույնիսկ իմանալով, որ պարտությունն անխուսափելի է։ Չէ՞ որ ընտրությունները մեծ նշանակություն ունեն քաղաքական կազմակերպությունների համար»։
    Էս մասնա ուշագրավ՝ մեր մոտ էլ, եթե որոշ ընդդիմադիր առաջնորդներ () չմասնակցեին, շատ ավելի աննկատ ու հանգիստ կնկարվեին Սերժի տոկոսները:

  5. #20
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    Ես սպասում էի, որ կգրեն )65-70%, բայց 89.04%:
    Իրանց մոտ ավելի լավա, ոչ ընտրակաշառքի կարիք կա, ոչ անձնագրային տվյալներ հավաքելու: Մի տեղ գրած էր, որ նույնիսկ իշխանությունները քարոզարշավի վրա մեծ ծախս չեն արել:

  6. #21
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    Էս Թորոսյանը լրիվ դեմք է նայեք ինչ նախադասություն է գրել ,,Ե՞րբ է վերջ տրվելու Ջավախքի հարցում գավառական մտածողությանն ու պարզունակ քաղաքականությանը,, սա բոմբ էր, 4 տարի է էդ մասին ենք ասում ու գրում գոնե մի քիչ թերթ կարդա ամոթ է ախր հիմա հո պարապ է ժող բայց կարելի է Ջավախքի հարցը փակված համարել մենք ել Ջավախքը կորցրինք վերջնական եդ Թորոսյանիկնեերի պատճառով, հիմա թողեք ազգերս փոխենք խելոք ապրենք, հեսա ես կողքիս վրացին ել վկա:

  7. #22
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,278
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    Տիգրան Թորոսյանի հոդվածի վերաբերյալ. Ինչպես և կարելի էր սպասել, «Ազգ» թերթը տպագրել է Թորոսյանի ռևանշի, եթե դա իսկապես կարելի էր ռևանշ համարել, գուցե՝ ռևանշի՞կ, հակառևանշ հոդվածը՝ Tertium non datur
    Որպես միջազգային իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս` հաճախ չէ, որ հրապարակավ գրիչ եմ վերցնում: Առիթն այս անգամ իմ կողմից հարգված մարդու հոդվածն է, որ 2 օր առաջ տպագրվել է «Ազգ» օրաթերթում: Խոսքը «Նահանջ երգով» վերնագիրը կրող նյութի մասին է` քաղաքական գիտությունների դոկտոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հեղինակմամբ:
    «Ազգ» թերթը հատուկ այդ հոդվածի համար քննարկման բաժին էր բացել՝ Ձեր կարծիքը Նահանջ երգով հոդվածի մասին Ինչպիսի պրիմիտի՜վ… կեղտոտ բարքե՜ր, ռոմանտիզմ չկա… ձանձրալի է
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  8. #23
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    Ի զարմանք ձեզ Տիգրան Թորոսյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, այսինքն, նրա գործն է զբաղվել լուրջ քաղաքականությամբ։ Խորհուրդ կտամ ձեզ հետեւել նրա խորիմաստ լուսաբանություններին։

  9. #24
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի զարմանք ձեզ Տիգրան Թորոսյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, այսինքն, նրա գործն է զբաղվել լուրջ քաղաքականությամբ։ Խորհուրդ կտամ ձեզ հետեւել նրա խորիմաստ լուսաբանություններին։
    Հակոբ, դու գրեթե ամբողջությամբ կտրված ես հայաստանյան իրականությունից, սա արձանագրում եմ որպես փաստ: Ի գիտություն, թե ի զարմանս քեզ, ինչ զգացմունք ուզում ես արտահայտիր, Տիգրան Կարապետիչն էլ քաղաքական գիտությունների թեկնածու է: Հետո ինչ?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  10. #25
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    ՄԵԴՎԵԴԵՎԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
    Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
    lragir.am

  11. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    lragir.am
    Աչքներտ լույս
    Տենաս Էլի լուկերը պլոմբելու են՞

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի զարմանք ձեզ Տիգրան Թորոսյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, այսինքն, նրա գործն է զբաղվել լուրջ քաղաքականությամբ։ Խորհուրդ կտամ ձեզ հետեւել նրա խորիմաստ լուսաբանություններին։
    Ինքը մի ժամանակ էլ մերգելյանում էր քիթը քչփորում հետո՞ ինչ
    Նրա նման մարտիմեկյան "խորիմաստ մեկնաբանություններ" դու էլ ես անում քո գրառումներում … արյան կանչ ա հա՞
    Վերջին խմբագրող՝ dvgray: 16.10.2008, 15:16: Պատճառ: Գրառման ավելացում

  12. #27
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սպասում էի, որ կգրեն )65-70%, բայց 89.04%:
    :
    Ինչ հարյուրերորդականի ճշտությամբ էլ հաշվել են է~, բոլոր քվեարկողների ձայները հատիկ-հատիկ երևում են
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  13. #28
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,278
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    Երեկ մի քաղաքացի է ինքնահրկիզվել՝
    ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԱԾԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԱԾ Է

    «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի մոտ ինքնահրկիզման փորձ էր կատարել մի քաղաքացի:

    Panorama.am-ը պարզեց նրա անձը, սակայն կհրապարակենք միայն ծննդյան թիվը. «Այրվածքաբանության հանրապետական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունվածը 1971 թվականին ծնված Ա-ն է:

    Բաժանմունքի բժիշկ Նարգիզ Բարսեղյանի հավաստմամբ՝ ինքնահրկիզվողի մարմնի 79 տոկոսը այրված է, իսկ այրվածքները 3-րդ և 4-րդ կարգի են:

    «Կապրի, թե ոչ» հարցին բժիշկը պատասխանեց, որ դա կախված է տուժողի օրգանիզմից: Հիվանդանոց այդ պահին տուժածի հարազատներից ոչ ոք չէր ներկայացել:

    Ականատեսների վկայությամբ՝ այրման ժամանակ քաղաքացին բղավել է. «Ես հաշմանդամ եմ, անտեր եմ, ինձ տնից վտարել են»:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  14. #29
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,725
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ մի քաղաքացի է ինքնահրկիզվել՝

    Ահավոր ա...

  15. #30
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեժ լուրեր

    Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ սենսացիոն բացահայտում է արել սեպտեմբերին Երեւան կատարած իր այցի ժամանակ Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր առանձնազրույցի բովանդակությունից: Անկարայում ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդության վերաբերյալ առաջարկի հեղինակը ոչ թե ինքն է, այլ Սերժ Սարգսյանը¦: Թերթը շարունակում է. - .§Նշենք, որ Աբդուլլահ Գյուլի կողմից Սերժ Սարգսյանի եւ իր առանձնազրույցից այսպիսի մանրամասնության դիվանագիտական բացահայտումն ընդհանրապես երկու երկրների նախագահների հարաբերություններում ընդունված կանոնների կոպտագույն խախտում է: Բնականաբար, Թուրքիայի նախագահը տիրապետում է այլ երկրների նախագահների հետ շփվելու ընդունված բոլոր ձեւերին եւ բոլորովին պատահական չէ, որ նա դիմել է նման կոպիտ քայլի: Ընդհանրապես ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի դեմ §դավադրություն¦ է սկսված, ինչը բավական վտանգավոր զարգացումներ կարող է ունենալ¦:
    ՀԺ
    Իսկ սա կոչվումա ֆուտբոլային "դիվանագիտություն":

Էջ 2 159-ից ԱռաջինԱռաջին 1234561252102 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •