Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք

User Tag List

Էջ 158 158-ից ԱռաջինԱռաջին ... 58108148154155156157158
Ցույց են տրվում 2,356 համարից մինչև 2,366 համարի արդյունքները՝ ընդհանուր 2366 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #2356
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջն են

    էս Էլ դրանց նախագահի թեկնածուները
    Իմ կարծիքով, Սոբչակը էն մնացածի ֆոնի վրա ահագին առողջ ու ադեկվատ ա երևում, ափսոս շանս չունի դեգեներատների ու ուզուրպատորների մեջ…
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  2. #2357
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,141
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք էլ պակաս խնդալու չենք մեր «սահմանադրական բարեփոխումներով» ու չգիտես որտեղից հայտնված «հակասահմանադրական» նորաթուխ պրեզիդենտով ու
    աշխարհից բեխաբար, անհույս դեպրեսված ժողովդրով ու անփոխարինելի Սերժ Սարգսյանով, Սաշիկը չհաշված…
    Գրառումս մի հատ էլ կարդա եղբայր, սարկազմի նոտան բաց ես թողել:

    Իսկ խորհրդարանային կառավարման մոդելն ահագին կարգին բանա, ուղղակի հիմա հայ ժողովուրդը դրան պատրաստ չի դեռ՝ իմ կարծիքով:
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  3. #2358
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառումս մի հատ էլ կարդա եղբայր, սարկազմի նոտան բաց ես թողել:
    Ես քեզ բան չասեցի, քո սարկազմին մի հատ էլ կարծիք ավելացրի :Ճ
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  4. #2359
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    13,258
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջն են

    էս Էլ դրանց նախագահի թեկնածուները

    Էսի շատ լավն ա։ Ութ թեկնածու ունեն, ու յոթով դեբատներ են անում։ Էն ութերորդն էլ, որ նաղդ նախագահ ա, չի մասնակցում։ Վայ դեբատներս ձեր գլխին, դեգենեռատներ ։)))

  5. #2360
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    13,258
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ խորհրդարանային կառավարման մոդելն ահագին կարգին բանա, ուղղակի հիմա հայ ժողովուրդը դրան պատրաստ չի դեռ՝ իմ կարծիքով:
    Յանի նախագահականին նենց կազմ ու պատրաստ էր։ Ու վաբշե «կառավարման մոդել» բառակապակցությունը Հայաստանի դեպքում օքսիմորոն ա։

    Վոբշեմ, երեք հայ զրուց են անում.
    - Արա երգիրը ձեռից գնում ա։
    - Այ ախպեր, խի նոր ա ձեռից գնացել։
    - Տո ում ձեռն ա եղել, որ մի հատ էլ ձեռից գնար։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (06.03.2018), Վիշապ (23.03.2018)

  7. #2361
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,141
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Յանի նախագահականին նենց կազմ ու պատրաստ էր։
    Հա: Իհարկե:

    Մեր դեգրադացիան հո նոր երևույթ չի:

    Էսօր հայ ազգի մեջ մի ստվար զանգված կա, որ առաջնորդվումա ամբոխային մղումներով:
    Ամենատարրական օրինակները.
    Բոլորը դասից փախան - ես էլ փախա:
    Մեծ խմբով հարձակվել են ու մի հոգու ծեծել` բոլորը խփեցին - ես էլ խփեցի: Հլա դեռ վերջում էլ` ինքնահաստատվելու համար, իրար մոտ գլուխ գովացինք, թե ով ոնցա հասցրել խփի:
    Նոր մոդան` բոլորն արտագաղթում են - ես էլ եմ արտագաղթում: Իսկի լավ չեմ էլ ուսումնասիրել էդ երկիրը, դրա մշակույթը, նիստն ու կացը, ու էդ ամեն ինչի ինձ հարմար լինելը: Էստեղից-էնտեղից թռուցիկ բաներ գիտեմ` ինձ պես անտեղյակներից, բայց գնալու եմ` գնում եմ:
    Գույնզգույն սառոչկա ունեմ, որ ինձ շատա դուր գալիս, բայց չեմ հագնում` բա մարդիկ ինչ կասեն:
    Կինս ուզումա ստրինգով գնա լողափ ու ես դրա հետ պրինցիպի պրոբլեմ չունեմ, բայց դա թույլ եմ տալիս մենակ էն լողափերում, որտեղ ուրիշ հայեր կամ գոնե ծանոթներ չկան - բա ամոթ չի:

    Նրանք էլ ով առանձին անհատա ու ունի իր ուրույն կարծիքը` մնացածից տրամագծորեն տարբերվող, ոչ միշտ ու ոչ բոլորն են դա արտահայտում` անելով նենց, ոնց բոլորը:
    Շառից փորձանքից հեռու:

    Ճիշտա` ոնց հասկանում եմ, էս վերջին կետի առումով, վերջին տասնամյակում շատ բանա փոխվել ու շատ մարդ ապրումա նենց, ոնց իրանա հարմար:
    90-ականները չեն էլի, որ բոլորը մենակ ոտքից գլուխ սև հագնեն, դագաղ կոշիկներ, ու պարտադիր թզբեխ ֆռցնեն` քուչում պպզած:

    ՈՒնեմ ենթադրություններ, բայց վստահ չեմ, թե հատկապես որ ֆակտորնա ավելի շատ նպաստել, որ էսպիսին դառնանք:
    Բայց նման մասսան պիտի ունենա ղեկավար` վոժակ, եթե կուզես, որը հարգված լինի ու ով ոնց ասի` նենց լինի:

    Այսինքն` նախագահական մոդելը մեր համար իսկն էր:
    ՈՒ մեր նախագահը պիտի չափը ճանաչող ու նամուսով տան տղա լիներ:
    Հա` տղա, որովհետև մեր համար աղջկա խոսքը ասնավանի չի )))

    ՈՒ մենք ունեյինք էդ հնարավորությունը, որը քամուն տվեցինք:

    Բայց մենք հո միշտ չենք եղել էդպիսին:
    Էն որ ասումա` մենք որ քաղաքակրթություն ունեյինք` ուրիշները ծառերի վրա էին:
    Ասենք` մենք ժամանակին դեմոկրատիայի պիկին էինք հասել, էն որ Աշխարհաժողովը` բաղկացած հասարակ ռամիկներից, ի զորու էր գործող արքային գահընկեց անել ու նորին նշանակել:

    Դրա համար էլ` երբ ժողովրդի գոնե մի զգալի հատվածը կհասնի գիտակցական բարձր մակարդակի, Խորհրդարանական կառավարման մոդելը կտա իր սպասված պտուղները:
    ՈՒ Խորհրդարանում կլինեն խելքը գլխին բանիմաց մարդիկ, ոչ թե սբռոդ:
    Մենք ձգտում ենք դրան ու մենք ունենք դրա պոտենցիալը:

    Երբ Հայաստանը նոր էր անկախացել, թուրքական մամուլը խուճապի մեջ ազդարարում էր, թե տեխնիկապես ու գիտական մեծ ներուժով նոր խաղացող կա ռեգիոնում, որի ձեռքերն այլևս ազատ են ու որը չմաքրված հաշիվներ ունի մեզ հետ:
    Իսկ էսօր ունենք էն ինչ ունենք:

    Կամ կտրուկ զարգացումները մեզ կփրկեն, կամ էլ` սպասենք տեսնենք, թե էս էվոլյուցիոն դանդաղ աճը մեզ ուր կհասցնի օրեցօր փոխվող աշխարհում...
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (06.03.2018)

  9. #2362
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,141
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեք հայ թեկնածու հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում

    Հայտնի են դարձել Մարտի 21-ին Նիդերլանդներում կայացած տեղական մարմինների համայնքների ավագանու (Gemeenteraad) ընտրությունների արդյունքները։ Տարբեր կուսակցությունների կազմում 300-ից ավելի համայնքներում առաջադրված 13 հայազգի թեկնածուներից հաղթեցին իրենց կուսակցությունների ցանկում անցողիկ տեղերում հայտնված հայազգի երկու թեկնածուները, իսկ մեկը՝ անհատական արդյունքներով: Նրանք են՝ Արշակ Մազլումյանը, Տավրոս Ասլանյանը և Ռոբին Ղելիչին:

    Էնքհաուզենի քաղաքային խորհրդում կտեսնենք Արշակ Մազլումյանին: «Աշխատավորական» (PvdA) կուսակցությունն ընտրության արդյունքում երկու տեղերից մեկը Արշակինն էր: Առաջինը հենց նրան շնորհավորեցինք.
    «Մենք պահպանեցինք մեր տեղերը,- զրույցում ասաց Արշակը:
    Երբ խորհրդարանական իշխող կուսակցությունը տեղական ընտրություններում պահպանում է իր դիրքերը, դա արդեն հոյակապ արդյունք է: Այնպես որ ես գալիս եմ քաղաքային խորհուրդ»:

    «Դեմոկրատներ 66» կուսակցության թեկնածուներից Ամստելվեյն քաղաքի ավագանու կազմում տեսնելու ենք Տավրոս Ասլանյանին: Նա իրենց կուսակցական ցուցակում 5-րդն էր, մինչդեռ դեմոկրատներրի քանակը քաղաքապետարանում յոթն է լինելու:

    Ամստերդամում «Աշխատավորական» (PvdA) կուսակցություննը ցավալի պարտություն կրեց: Գործող 10 հոգանոց թիմ ունեցող ավագանու քաղաքային խորհրդի կազմից, որտեղ լավ հնարավորություն ուներ մեր հայրենակիցը, անցողիկ շեմը կրճատվեց կեսով, ընտրությունների արդյունքում 10-ից դառնալով հինգը: Ցավոք, մեր հայրենակից Նշան Սարիջանը (Nisan Sarican) տասնյակի մեջ էր: Նախնական սպասելիքները չարդարացան:
    Դրա փոխարեն հայաշատ Ալմելո քաղաքում իր ավագանու աթոռը պահպանեց Ռոբին Ղելիչին՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից (CDA): Թեև կուսակցությունն ընտրություններում պահպանեց իր 6 աթոռների քանակը՝ Ռոբինը ցուցակում 7-րդն էր, որն անցողիկ շեմ չէր,սակայն անհատապես հավաքած ձայների հաշվին հայ թեկնածուն մնաց քաղաքային խորհրդի ավագանու կազմում:

    «Շնորհակալություն Ալմելոյի հասարակությանը մեր հիասքանչ հայ համայնքին, կրկին ընտրվել եմ 4 տարի աշխատելու: Շնորհիվ անհատական ձայների Ես հիմա CDA- կուսակցության մեջ Ալմելոյում դարձա 2-րդ համարը և ունենք 6 տեղ քաղաքապետարանում: Կշարունակեմ լավ գործեր անել Ալեմելոյի համար, ձեզ հետ միասին»- ֆեյսբուքյան էջում գրել է Ռոբինը:

    Այս ընտրապայքարում հայ թեկնածուներից հաղթանակին մոտ էին, ինչպես ասացինք Նշան Սարիջանը, Սևակ Գասպարյանը՝ Թվենթե քաղաք (D66), Սեպուհ Աբրահամյանը՝ աշխատավորական PvdA կուսակցությունից, Մերի վան Էֆերինկ-Շաբոյանը՝ Մաստրիխտից (CDA)
    Մեր մյուս թեկնածուների հաղթելու հավանականությունը առավել քան համեստ էր, քանի որ ընտրական ցուցակներում համեստ տեղեր են զբաղեցրել:

    (c) Պատրաստեց «Նիդերլանդական Օրագիր»-ը՝ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի տրամադրած տեղեկությունների հիման վրա

    Բոլոր թեկնածուների մասին ավելի մանրամասն
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (23.03.2018)

  11. #2363
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեք հայ թեկնածու հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում…
    Տեսնես բա ինչքա՞ն թուրք թեկնածուներ են հաղթել
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  12. #2364
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,141
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քաղաքական լրահոս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես բա ինչքա՞ն թուրք թեկնածուներ են հաղթել
    թուրքերի մասին տեղեկություն չունեմ, բայց հաստատ շատ ավելի շատ, քանի որ իրենց համայնքը համ անհամեմատ ավելի մեծ է, համ էլ՝ տեղում ծնվողների քանակը շատ:

    Բայց դե դա մեծ խնդիր չի, եթե հաշվենք թուրք 5 պատգամավորներին, որոնք Եղեռնը ընդունելուն կողմ էին քվեարկել Նիդերլանդների խորհրդարանում:
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 23.03.2018, 20:41:
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  13. #2365
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,141
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե դա մեծ խնդիր չի, եթե հաշվենք թուրք 5 պատգամավորներին, որոնք Եղեռնը ընդունելուն կողմ էին քվեարկել Նիդերլանդների խորհրդարանում:
    Մեջբերում.

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքական ծագումով հոլանդացի 5 խորհրդարանականներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը


    Նիդերլանդական մամուլը շարունակում է բուռն կերպով արձագանքել խորհրդարանի Հայոց Ցեղասպանության ընդունման որոշմանը:

    Քչերը գիտեն, որ ծագումով ևս 5 թուրք պատգամավորներ' Սադեթ Կարաբուլութը,Նևին Օզութոկը.Դիլան Եսիլգոզը, Զիհնի Օզդիլը, Սոմ Լաչինը իրենց կուսակիցների հետ կողմ են քվեարկել ցեղասպանության ճանաչմանը:

    Հենց սա էլ պատճառ է դարձել, որ մասնավորապես Թուրքիայից բազմաթիվ սպառնալիքներ հնչեն թուրք քաղաքական գործիչների հասցեին:



    Հայրենիքը ծախած 5 թուրքեր, ահա այսպիսի որակում են տվել թուրքական թերթերը ծագումով թուրք հոլանդացի պատգամավորներին:
    Թուրքական իշխանամետ խոշորագույն շատ թերթեր նրանց դավաճան է անվանել : «Սաբահ» պետական թերթը սկանդալ է որակել այն, որ թուրքական ծագումով քաղաքական գործիչները համաձայնել են ճանաչել հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն:

    Նիդերլանդական De Gelderlander կայքը գրում է, որ այս հինգ պատգամավորներն իրենց հասցեին բազմաթիվ, ատելությամբ լի , սպառնալիքներով հաղորդագրություններ են ստանում:

    «Բայց ես լրջորեն հպարտանում եմ իմ քայլով , - Իր թվիթերյան էջում գրել է կանաչների կուսակցութունից խորհրդարանի անդամ Զիհնի Օզդիլը: «Ժամանակն է վերջ դնել թուրքական ահաբեկման դիվանագիտությանը,-գրել է նա»:

    VVD խմբակցության անդամներից Դիլան Եսիլգոզը Թուրքիայի պետության այս կեցվացքը «անընդունելի պարտադրանքը է համարել. «Ես վերջիվերջո հոլանդացի եմ,-ասել է Նա»:

    Ավելի առաջ է գնացել «Ահաբեր» թուրքական հեռուստաալիքը , հինգշաբթի օրվա եթերով դեմ քվեարկած Denk կուսակցության ղեկավար Տունահան Կուզուն վատ օրինակ է ծառայել , նա այս «հինգին»կոչել է հասկանալ թե ում կողմն են կանգնել:

    Հիշեցնենք, որ Հոլանդիայում ձևավորված այս նույն Denk կիսաթուրքական կուսակցության մյուս անդամը' Սելչուք Օզթուրքը քվեարկության ավարտին այնքան էր աղմկել, որ խորհրդարանը հսկող անվտանգության ծառայության աշխատակիցները նրան' համախոհների հետ միասին դուրս են հրավիրվել շենքից:

    Արդեն հայտնել ենք նաև , որ 3 հոգանոց , ազգությամբ թուրքերով համալրված DENK կուսակցության այս խումբն էր դեմ քվեարկել փաստաթղթին (Ֆարիդ Ազարկան, Տունահան Կուզուն և Սելչուկ Օզթուրքը):

    Հավաքեց և պատրաստեց ' Hay Azian-ը

    «Նիդերլանդական Օրագիր»
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (23.03.2018)

  15. #2366
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,141
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես բա ինչքա՞ն թուրք թեկնածուներ են հաղթել
    Ի դեպ՝ համոզված եմ, որ էս մեր Եղեռնի թեման Հոլանդիայում նորից հիշել էին թուրքերին ինադու:

    Անցած տարվա հոլանդա-թուրքական բազառներից հետո, երբ հոլանդացիք թուրքիայի ընտանեկան գործերի նախարարին «անցանկալի այլազգ» հռչակեցին ու դեպորտ արեցին, իսկ էրդողանն էլ փրփուրը բերանին Հոլանդիային նացիստական ու ֆաշիստական երկիր էր պիտակում, մեր մասին հիշելը պատահական չէր կարծում եմ:

    ՈՒղղակի ցավալին էնա, որ իրանք իրանց պիտի գլխի ընկնեյին մեր մասին հիշել:
    Իսկ այ եթե Հայաստանում խելքը գլխին կառավարություն լիներ, իսկ Սփյուռքի նախարարությունն էլ փող մուրալու փոխարեն գործ աներ ու ամենուր կապեր ունենար ու համակարգեր տեղական հայկական ուժերի աշխատանքը՝ ոչ մի 20 անգամ գերազանցող թուրք համայնք մեր հետևից հասնել չէր կարողանա:
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Էջ 158 158-ից ԱռաջինԱռաջին ... 58108148154155156157158

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •