ամաչում եմ,երբ տեսնում եմ,որ մերոնց դուրա գալիսա դա…
ամաչում եմ,երբ տեսնում եմ,որ մերոնց դուրա գալիսա դա…
ատում եմ թուրքական երաժշտությունը, բայց համաձայնվեք որ կա լավ արաբական երաժշտություն:
օրինակ Նենսի Այջրամ
![]()
Բարեվ ձէզ, ես նոր եմ![]()
իմ ոճը չի ընդհանրապես արևելքը:Դրա համար չեմ հասկանում,չեմ սիրում…
Իսկ ո՞վ ասեց, որ անճաշակ են։ Դու որոշեցի՞ր։ Ես արաբական և թուրքական երաժշտություն չեմ սիրում, բայց դա դեռ չի նշանակում, որ դրանք անճաշակ են, նույնիսկ ասեմ ավելին՝ արաբական երաժշտության մեջ կան որոշ տարրեր, որոնք ոչ մի տեղ չի կարելի տեսնել։ Ու ընդհանրապես անճաշակ կամ ճաշակով լինելուց պետք չի խոսել...
Ճիշտն ասած, գրառումտ խիստ զայրացրեց։ Իսկ ինչու՞ որոշեցիր, որ ռոքը հակաքրիստոնեական երաժշտություն է։ Դու ՉԱՐԱՉԱՐ սխալվում ես։ Ռոքը երբեք չի եղել հակաքրիստոնեական։
Ariadna (13.03.2011), Sagittarius (14.03.2011)
Թուրքական և արաբական երաժշտության մեջ, ոչ մի հետաքրքիր բան չեմ գտնում։
Զարմանում եմ, մենք հայերս ունենալով այսքան բարձր մշակույթ, արվեստ,երգարվեստ էլի փորձում ենք նմանվել այլ ազգերին հատկապես Թուրքերին և Արաբներին: Այսօր Հայաստանի բնակչության մեծ մասը լսում է արաբական և թուրքական քաղցրահնչյուն և աղավաղված անճաշակ երաժշտությունը, իսկ հայ աղջիկները հաճույքով պորտապար են պարում մեր հարսանիքներին կամ կնունքներին, ամոթ է...Ես նաև մեղադրում եմ մեր հեռուստաընկերություններին, ինչ մատուցում են այն էլ ընդունում են և ընկալում: Իսկ այսօր եթերների մեծ մասը զբաղեցնում են արաբական և թուրքական տակտերով կիսահայալեզու երգերը, որտեղ երգչի կամ երգչուհու ձայնային տվյալները երկրորդ պլանում են, կարևորը արտաքին տեսքն է և պորտապար պարելու կարողությունը:
![]()
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
ՆանՍ (12.03.2011)
Չգիտեմ՝ ինձ է այդ պատկերն այդպես թվում, թե՞ իրոք պորտապար է Վարուժանը նկարագրում այս հեթանոս պոեմում:
Մարմինն ընդհուպ կը զոփա, կու տան ոտքերը դըռոյթ,
Եվ ան իր իսկ շարժումին անդունդին մէջ հորձանուտ
Կարծես վայրկեան մը այլևըս աչքերե կ'անհետի`
Ինչպես երկնի մէջ կորսվող լուսադայլայլ մեղեդի:
Օ՜, այդ մեծ պարն հեթանոս` որ Աստղիկի կը ձոնեն,
Գեղեցկութէան այդ աղոթքն, աղոթքը այդ մըսեղեն.
Օ՜, այդ իրանը ճապուկ ելևէջովն ըստինքին`
Որոնց մէջ կաթն իսկ կ'եռա հուզումներէն սաստկագին.
Օ՜, թևերն իր լուսածղի` օձերու պես պարարակ
Կարծես երկար կրթըւած կախարդ սրինգով ներդաշնակ.
Եվ զիստերն իր արսռագեղ, գեր երաստանը շամբոյշ.
Եվ բոլորին իբր առանցք մէջքն ուռիին պես քընքոյշ`
Որուն շուրջ մարդ պիտ' ուզեր բազեղի նման փաթթըվիլ,
Եվ վերջապես հիւթասպառ բաղեղի նման թառամիլ:
Բամբիռներն իր կը հընչեն ձեռքերուն մէջ սաստկօրէն
Իբրև օրենք մարմինին բիւր ձևերուն հոյաշեն.
Բամբիռնե՜րն իր կը հընչեն, ու անոնց երգը բիւրեղ
Կը քաղցրանա մեղրի պես ջահերուն տակ լուսազեղ.
Եղունգներով հինայւած մատերէն վար աղածրի`
Դաշնակութիւն մ'հրաշալից մազերուն մէջ կը ծորի:
Բամբիռներն իր կը հընչեն, այնքան ճարտար` որ կարծես
Անոր ձեռքերն Ապողոն թաթախեր է տարփակեզ
Սըրտին մէջ իր տավիղին: Գործիքին ձայնը կերկեր
Կը զեղու սրահն` ուր շատօնց գուսաններն ա՛լ չեն նվագեր:
Կոհակներուն մէջ լոգցող աղկիոնին հանգունակ
Ան կը լողա մատերուն երգերուն մէջ ներդաշնակ`
Որոնց ի լուր տատրակներ ահա կու գան խառնըվիլ
Ցանցին մէջ իր մազերուն, իր մազերուն հիատեսիլ`
Որոնք, ալիք առ ալիք, կ'երթան սըփռիլ ման ի ման
Ասպետներուն գըլխուն վրայ արշալոյսի մը նըման:
Կոչնականները գինվո մէջ թաթախւած, տըռփագին,
Բոլորը լուռ, սալացած` ըզմայլանքեն գեղեցկին
Կը դիտեն մրրիկն այդ կընոջ գանգուրներուն մետաքսե:
Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, կատաղօրէն կը ճախրե՜:
Երբոր ետև կը թէքի` կուրծքին վըրա հոյաշեն
Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսըռալեն.
Եվ վարսէրն իր վիժանուտ, ուսէրն ի վար հոսելով,
Կ'երթան փըփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով.
Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜…
Հոգվոյն մէջ` ծով, շուրջը` լոյս, ան Կիպերեան Աստղիկն է`
Որ իր չորս կողմն հավաքած աղավնիները լուսեղ
Փորձեր կ'ընե թըռչելու ինքն ալ անոնց հետ մեկտեղ,
Եվ հևհևուն, ծիծաղկոտ, վարդի մը պես բըռնըկած,
Վերջին թափով կը սուզի կապոյտին մէջ վերասլաց
Թողլով որ քողն ամպերէն հորձանապտոյտ իյնա վար
Տիոնիսեան բագնին վրայ, գինիին մէջ հըրավառ:
anahit96 (17.11.2012), Ariadna (13.03.2011), Moonwalker (12.03.2011), Մաեստրո (12.03.2011)
ինձ դուր է գալիս մաքուր արաբական, թուրքական, պարսկական, հնդկական և ընդհանրապես արևելյան երաժշտությունները…
Lion (12.03.2011), Moonwalker (12.03.2011), Valentina (13.03.2011), Նաիրուհի (12.03.2011)
Ինչից էս ենթադրում , որ ռոքը հակաքրիստոնեա ոճ է: Հա լավ, երևի դու շատ ուժեղ քրիստոնեաես ու երևի ռոք էլ տանել չես կարողանում ու ենթադրում ես, որ եթե քեզ դուր չի գալիս, ուրեմն հակաքրիստոնեա ոճա: Ես չեմ սիրում ոչ արաբական ոչ էլ թուրքական երաճշտություն, բայց դա միայն ճաշակի խնդիրա, և ոչինչ վատ բան չեմ կարող ասել:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
boooooooom (13.03.2011), Kita (14.03.2011), Skeptic (13.03.2011)
Ավելի երիտասարդ տարիքում շատ էի վիճում այն մարդկանց հետ, որոնք չէին լսում իմ լսածը, կամ որոնց լսածից ես "կանաչում" էի: Հետո զգացի որ անիմաստ է: Ամեն մարդ լսում է այն , ինչ իր ականջին է հաճելի: Լսեք այն ինչ ձեզ հաճելի է իսկ մնացածը անտեսեք. տենց շատ ավելի հանգիստ կապրեք
Պի.էՍ. Չնայած ես էլ եմ զարմանում, թէ մուսուլմանական երգ երաժշտության մեջ ինչ են գտնում? Բայց եթե իրանց դուրա գալիս, թող լսեն, մենակ թող չպրոպագանդեն
boooooooom (14.03.2011), Valentina (14.03.2011), Նաիրուհի (14.03.2011), Ռուֆուս (14.03.2011)
Սաֆարյանը երգո՞ւմ ա ձեզ համար![]()
Ambrosine (18.11.2012), Moonwalker (16.11.2012)
Ականջս ընդհանրապես թուրքերենով ոչինչ չի ընդունում,իսկ ինչ վերաբերումա արաբականին` երբեմն լսվումա
Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ