User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2006
    Հասցե
    Եվրոպա
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Առաջարկում եմ միահամուռ ուժերով կազմել արտասահմանյան (այդ թվում` ՍՍՀՄ և ԱՊՀ) գրողների գրքերի ցանկ, որտեղ հերոսներից գոնէ մեկը հայ է: Գրողի և ստեղծագործության անուննները գրում ենք բնագրով:

    Սկսեցինք.

    Jeffrey Eugenides - "Middlesex" (2002): 1922թ. կորցնելով ընտանիքին այրվող Զմուռնիա քաղաքում բժիշկ Նշան Փիլիփոսյանը (Nishan Philobosian) այլ հայ 7 հույն փախստականների հետ նավով հասնում է ԱՄՆ և հաստատվում Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում` մինչև կյանքի վերջը զբաղվելով ընտանեկան բժշկի պրակտիկայով: Ցավոք, լինելով արդեն տարեց և թուլացած տեսողությամբ, նա չի նկատում գլխավոր հերոսի/հերոսուհու սեռական օրգանների անոմալիան ծննդաբերության ժամանակ, ինչի պատճառով վերջինիս հերմաֆրոդիտիզմը հայտնաբերվում է շատ ուշ: Հատկանշական է որ գրքում Ն. Փիլիպոսյանը բուժած է լինում անձամբ Աթաթուրքին մարսողական տրակտի հիվանդությունից և նույնիսկ ունենում է այդ մասին վկայող պատվավոր վկայական, ինչը սակայն չի խանգարում թուրք ասկյարին սրի քաշել նրա փոքրիկ որդուն (վկայականը ձեռքում) ու ողջ ընտանիքին Զմյուռնյայի մարտական իրադարձությունների թոհուբոհում:

    http://en.wikipedia.org/wiki/Middlesex_(novel)
    Վերջին խմբագրող՝ armatura: 13.10.2008, 04:04:

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Գաղափար չունեմ, թե այս թեմայի իմաստը որն է, ինչ ենք շահելու կամ կորցնելու, իմանալով, որ այսինչ կամ այնինչ գրքում հայ հերոս է հայտնվել, սակայն քանի որ առաջարկը եղել է, ես էլ իմ կողմից մի հատ գիրք ավելացնեմ. Ջոաննա Ռոուլինգ, «Հարրի Փոթեր»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Ինձ թվում է` թեման հետաքրքիր է Արտակ ջան, կարող եմ իմանալ, թե Հարրի Փոթերի մեջ որ հերոսն է հայ?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (12.01.2010), Lion (25.12.2009), Սերխիո (11.01.2010)

  5. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2006
    Հասցե
    Եվրոպա
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղափար չունեմ, թե այս թեմայի իմաստը որն է, ինչ ենք շահելու կամ կորցնելու
    Ինձ թվում էր այս ֆորումն ընդհանրապես շահույթ չհետապնդող կազմակերպություն է, գուցե և սխալվել եմ Ինձ չի թվում թե ֆորումի մնացած թեմաներում ինչ որ կոնկրետ բան ենք շահում, տանում տուն, ուտում կամ էլ օգտագործում տնտեսության մեջ:

    Իսկ թեմայի իմաստը հետևյալն է, մարդկանց աշխարհայացքը իրենցից հեռու աշխարհների ու ազգերի մասին կազմվում է հիմնականում գրքերից ու ֆիլմերից: Առավել հեղինակավոր գրքերը (նշածս գիրքը շահել է Pulitzer Prize 2003թ.) ստեղծում են հանրային կարծիք, ստերեոտիպ: Հետաքրքիր է պատկերացնել, ինչպես ենք մենք պատկերված գրքերում արտասահմանցու աչքերով:

    Ասեմ, ոչ բոլոր գրքերում ենք լավ կողմից բնորոշված. օրինակ` Գոգոլի "Տարաս Բուլբա" վեպում հայերը հրեաներին հավասար չարչիություն են անում կազակների կացարանների շրջակայքում, իսկ, օրինակ, Դյումայի "Կոմս Մոնտե-Քրիստոն" վեպում Հայդեյին գնում են հայ ստրկավաճառի ձեռքից:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (13.01.2010), Hripsimee (24.12.2009), Rhayader (26.12.2009)

  7. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Մեջբերում armatura-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում էր այս ֆորումն ընդհանրապես շահույթ չհետապնդող կազմակերպություն է, գուցե և սխալվել եմ Ինձ չի թվում թե ֆորումի մնացած թեմաներում ինչ որ կոնկրետ բան ենք շահում, տանում տուն, ուտում կամ էլ օգտագործում տնտեսության մեջ:
    Armatura, այստեղ երկու տարբեր հասկացություններ խառնեցիր: Ակումբը, այսինքն այս ֆորումը, ընդհանրապես կազմակերպություն չէ և շահույթ չհետապնդող նախագիծ է: Բայց երբ ես խոսում էի շահի մասին, ապա բնավ նկատի չունեի շահույթը: Թեմայից շատ չշեղվենք, եթե կցանկանաս, որևէ այլ, համապատասխան թեմայում հարցը կարող ենք մանրամասն քննել, բայց կարճ ասեմ, որ ես ֆորումը պատկերացնում եմ վայր, որտեղ մարդիկ գալիս են շահ ստանալու համար, իսկ այդ շահը կլինի գիտելիքի քաղումը, էմոցիան, նոր ծանոթությունը, ինքնահաստատումը թե այլ բան, արդեն էական չէ: Անձամբ ես նույն կերպ չէի հասկանա առաջարկված թեմայի շահը, եթե գրադարանում նստած լինեինք ընկերներով ու նրանցից մեկը առաջարկեր կազմել այդպիսի գրքերի ցուցակ: Ես զարմացած կասեի. «Բայց ինչի՞դ ա պետք»: Ճիշտ նույն կերպ, ինչպես զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ֆիլմի վերջին տիտրերում ամեն անգամ հայկական ազգանուն են փնտրում: Բայց նախ ես ընդամենը իմ դիրքորոշումը հայտնեցի թեմայի մասին (ինչը ֆորումային տրամաբանությունն է) և երկրորդ՝ ինձ բավարարեց քո բացատրությունը, թեև ես դրա հետ այնքան էլ համաձայն չեմ:

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է` թեման հետաքրքիր է Արտակ ջան, կարող եմ իմանալ, թե Հարրի Փոթերի մեջ որ հերոսն է հայ?
    Անկեղծ ասած այնքան էլ հերոս չի, ես երևի թե պարզապես շտապեցի
    Երկրորդ գրքում՝ «Հարրի Փոթերն ու գաղտնի սենյակը» մի այսպիսի հիշատակում կա: Երբ Հարրիենք գնում են պրոֆեսոր Լոկոնսի մոտ ու պահանջում, որ նա իրենց օգնի ու պարզում են, որ վերջինս սրիկա է, այդ Լոկոնս կոչեցյալը սկսում է հպարտանալ, թե ինչպես է սեփականցրել այլ կախարդների քաջագործությունները՝ նրանց հիշողությունը վերացնելով ու իր վրա վերցնելով արվածը: Այստեղ ինքը հպարտ ասում է մոտավորապես հետևյալը. «Ախր հասկացեք վերջապես, ո՞վ պիտի կարդար ծեր հայ կախարդի մասին, թեկուզ և նա մի ամբողջ գյուղ էր փրկել: Ինքն իր զզվելի տեսքով կփչացներ գրքի կազմը: Էլ չասած որ ահավոր անճաշակ էր հագնվում»: Էսքան բան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (26.12.2009)

  9. #6
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Ստանիսլավ Լեմ
    Սոլյարիս
    Գիբարյան
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (11.01.2010)

  11. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Այզեկ Ազիմով
    Մասնագիտությունը (պատմվածք)
    Թրեվելյան (Trevelyan, կարող է և հայ լինել )

    Ուիլիամ Գիբսոն (20-րդ դարի լավագույն ֆանտաստ գորղներից, կիբեր-պանկի պապան )
    Նեյրոմանտիկը (բազմաթիվ մրցանակներ ստացած շատ հայտնի գործ)
    Թերզիբաշյան

    Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունի» մեջ էլ կարծեմ սկզբում մի հայ գնչու էր հիշատակվում :
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (27.12.2009)

  13. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունի» մեջ էլ կարծեմ սկզբում մի հայ գնչու էր հիշատակվում :
    Հա, ընդամենը երկու բառով հիշատակվում է «հայ գնչուն» ու վերջ:
    Ի դեպ տեսություն կա, որ Մարկեսը Խաչատուր Աբովյանի աշակերտն ա, իբր Աբովյանը որ կորել է, հետո հայտնվել է Կոլումբիայում ու Մարկեսին դաս տվել Իբր «Հարյուր տարվա մենության միջի Մելկիադեսի (ճի՞շտ եմ հիշում անունը) կերպարի հիմքում հենց ինքն է եղել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.12.2009), Rhayader (26.12.2009)

  15. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ընդամենը երկու բառով հիշատակվում է «հայ գնչուն» ու վերջ:
    Ի դեպ տեսություն կա, որ Մարկեսը Խաչատուր Աբովյանի աշակերտն ա, իբր Աբովյանը որ կորել է, հետո հայտնվել է Կոլումբիայում ու Մարկեսին դաս տվել Իբր «Հարյուր տարվա մենության միջի Մելկիադեսի (ճի՞շտ եմ հիշում անունը) կերպարի հիմքում հենց ինքն է եղել
    հա, ես մի էկվադորցուց էլի եմ լսել, որ Աբովյանը Կոլումբիայում է ապրել.... Չնայած ինքը Մարկեսի դպրոցական տարիների մասին ոչ մի բան չէր պատմում

    Իմ ամենասիրած գրքերից մեկը... Շվեդ գրող նոբելյան մրցանակակիր Պեր Լագերկվիստի "Բարրաբաս" գրքի գլխավոր հերոսներից մեկը հայ էր` Սահակ անունով:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 13.10.2008, 20:23:
    I may be paranoid but no android!

  16. #10
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Դյուրենմաթ
    Ծեր տիկնոջ այցը
    Տիկին Ցախանասյանը- ինքը հայ չեր , հանգուցյալ ամուսնու ազգանունն էր

    Կարել Չապեկի մոտ էլ կա "Պատմվածքներ մի գրպանից" շարքում հայ վաճառականների մասին պատմվածքի հերոսը լավ չի արտահայտվում :
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  17. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Հայերի անպատվաբեր հիշատակման մի դեպք էլ ես հիշեցի։ Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյուները» ("The Snows of Kilimanjaro") պատմվածքում մի անէական դիպվածում հիշատակվում էր ինչ–որ "Armenian slut"–ի մասին։ "Slut" բառը նկարագրական թարգմանությամբ նշանակում է պատահական կապերի մեջ մտնող, թափթփված, վատ վարքի տեր կին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #12
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունի» մեջ էլ կարծեմ սկզբում մի հայ գնչու էր հիշատակվում :
    Ահա, կամ պրոթեզը կամ էլ սառույցն էր "սաղացրել" էն մյուս գնչուների վրա:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  19. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Չնայած թե «Կիլիմանջարոյի ձյուներն» եմ կարդացել, թե «100 տարվա մենությունը», բայց ոչ մեկում էլ չեմ կարողացել բռնացնել էդ պահերը: Դե սարսափելի անուշադիր եմ ազգությանս նկատմամբ

    Բայց հիմա բռնացրել եմ հայկականի ու Հայաստանի անունը (հույս ունեմ՝ Armenia քաղաքի մասին չէ) Բրեդբերիի «Խատուտիկի գինի» վեպում: Մի տեղ ասում է՝ old Armenia, մի տեղ էլ Armenian avalanche

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.12.2009), Srtik (08.08.2012)

  21. #14
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Armatura, այստեղ երկու տարբեր հասկացություններ խառնեցիր: Ակումբը, այսինքն այս ֆորումը, ընդհանրապես կազմակերպություն չէ և շահույթ չհետապնդող նախագիծ է: Բայց երբ ես խոսում էի շահի մասին, ապա բնավ նկատի չունեի շահույթը: Թեմայից շատ չշեղվենք, եթե կցանկանաս, որևէ այլ, համապատասխան թեմայում հարցը կարող ենք մանրամասն քննել, բայց կարճ ասեմ, որ ես ֆորումը պատկերացնում եմ վայր, որտեղ մարդիկ գալիս են շահ ստանալու համար, իսկ այդ շահը կլինի գիտելիքի քաղումը, էմոցիան, նոր ծանոթությունը, ինքնահաստատումը թե այլ բան, արդեն էական չէ: Անձամբ ես նույն կերպ չէի հասկանա առաջարկված թեմայի շահը, եթե գրադարանում նստած լինեինք ընկերներով ու նրանցից մեկը առաջարկեր կազմել այդպիսի գրքերի ցուցակ: Ես զարմացած կասեի. «Բայց ինչի՞դ ա պետք»: Ճիշտ նույն կերպ, ինչպես զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ֆիլմի վերջին տիտրերում ամեն անգամ հայկական ազգանուն են փնտրում: Բայց նախ ես ընդամենը իմ դիրքորոշումը հայտնեցի թեմայի մասին (ինչը ֆորումային տրամաբանությունն է) և երկրորդ՝ ինձ բավարարեց քո բացատրությունը, թեև ես դրա հետ այնքան էլ համաձայն չեմ:



    Անկեղծ ասած այնքան էլ հերոս չի, ես երևի թե պարզապես շտապեցի
    Երկրորդ գրքում՝ «Հարրի Փոթերն ու գաղտնի սենյակը» մի այսպիսի հիշատակում կա: Երբ Հարրիենք գնում են պրոֆեսոր Լոկոնսի մոտ ու պահանջում, որ նա իրենց օգնի ու պարզում են, որ վերջինս սրիկա է, այդ Լոկոնս կոչեցյալը սկսում է հպարտանալ, թե ինչպես է սեփականցրել այլ կախարդների քաջագործությունները՝ նրանց հիշողությունը վերացնելով ու իր վրա վերցնելով արվածը: Այստեղ ինքը հպարտ ասում է մոտավորապես հետևյալը. «Ախր հասկացեք վերջապես, ո՞վ պիտի կարդար ծեր հայ կախարդի մասին, թեկուզ և նա մի ամբողջ գյուղ էր փրկել: Ինքն իր զզվելի տեսքով կփչացներ գրքի կազմը: Էլ չասած որ ահավոր անճաշակ էր հագնվում»: Էսքան բան
    Ոնց որ նույնիսկ ասում էր իր <<ահավոր քթով կփչացնի գրքի կազմը>> , որ չալարեմ , մի հատ կստուգեմ

  22. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2009
    Հասցե
    Հին հռովմեական ճամփեքի վրա
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

    Պիեռ Կոռնեյլի «Պոլիկտոս» ողբերգությունը կատարվում է Փոքր Հայքի տարածքում,գլխավոր հերոսը՝ Պոլիկտոսը հայ է, հայեր են նաև Նեարքոսն ու Ստրատոնիկեն:
    «Փարիզի Աստվածամոր տաճարում»» էլ Էսմերալդայի մայրը իր նորածին աղջկա ապագայի մասին խոսելիս երևակայում է, որ իր դուստրը կարող է մի օր Հայաստանի կայսրուհի դառնալ(երևի Հյուգոն չգիտեր, որ Հայաստանում կայսրություն չկա,առավելևս՝ 15րդ դարում):Մի այլ հատվածում էլ պալատական բժիշկը թվում է,թե ինչ միջոցներով կարող է բժշկել արքային ու թվարկման ժամանակ ասոմ է հայկական ... (ինչ-որ խոտաբույս էր,չեմ հիշում անունը)

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (27.12.2009)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արտասահմանյան պարեր
    Հեղինակ՝ Morg, բաժին` Պարարվեստ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.10.2018, 23:20
  2. Հայ մասնակիցներն արտասահմանյան հեռուստաշոուներում
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 09.05.2016, 23:41
  3. Արտասահմանյան պարեր
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.11.2012, 19:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •