Armatura, այստեղ երկու տարբեր հասկացություններ խառնեցիր: Ակումբը, այսինքն այս ֆորումը, ընդհանրապես կազմակերպություն չէ և շահույթ չհետապնդող նախագիծ է: Բայց երբ ես խոսում էի շահի մասին, ապա բնավ նկատի չունեի շահույթը: Թեմայից շատ չշեղվենք, եթե կցանկանաս, որևէ այլ, համապատասխան թեմայում հարցը կարող ենք մանրամասն քննել, բայց կարճ ասեմ, որ ես ֆորումը պատկերացնում եմ վայր, որտեղ մարդիկ գալիս են շահ ստանալու համար, իսկ այդ շահը կլինի գիտելիքի քաղումը, էմոցիան, նոր ծանոթությունը, ինքնահաստատումը թե այլ բան, արդեն էական չէ: Անձամբ ես նույն կերպ չէի հասկանա առաջարկված թեմայի շահը, եթե գրադարանում նստած լինեինք ընկերներով ու նրանցից մեկը առաջարկեր կազմել այդպիսի գրքերի ցուցակ: Ես զարմացած կասեի. «Բայց ինչի՞դ ա պետք»: Ճիշտ նույն կերպ, ինչպես զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ֆիլմի վերջին տիտրերում ամեն անգամ հայկական ազգանուն են փնտրում: Բայց նախ ես ընդամենը իմ դիրքորոշումը հայտնեցի թեմայի մասին (ինչը ֆորումային տրամաբանությունն է) և երկրորդ՝ ինձ բավարարեց քո բացատրությունը, թեև ես դրա հետ այնքան էլ համաձայն չեմ:
Անկեղծ ասած այնքան էլ հերոս չի, ես երևի թե պարզապես շտապեցի
Երկրորդ գրքում՝ «Հարրի Փոթերն ու գաղտնի սենյակը» մի այսպիսի հիշատակում կա: Երբ Հարրիենք գնում են պրոֆեսոր Լոկոնսի մոտ ու պահանջում, որ նա իրենց օգնի ու պարզում են, որ վերջինս սրիկա է, այդ Լոկոնս կոչեցյալը սկսում է հպարտանալ, թե ինչպես է սեփականցրել այլ կախարդների քաջագործությունները՝ նրանց հիշողությունը վերացնելով ու իր վրա վերցնելով արվածը: Այստեղ ինքը հպարտ ասում է մոտավորապես հետևյալը. «Ախր հասկացեք վերջապես, ո՞վ պիտի կարդար ծեր
հայ կախարդի մասին, թեկուզ և նա մի ամբողջ գյուղ էր փրկել: Ինքն իր զզվելի տեսքով կփչացներ գրքի կազմը: Էլ չասած որ ահավոր անճաշակ էր հագնվում»: Էսքան բան
Էջանիշներ