User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Միֆերը վնասակար են առողջության համար

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միֆերը վնասակար են առողջության համար

    "...Անկախության ձեռք բերման պահին մենք ունեինք գրեթե հիմնովին քայքայված տնտեսություն, աղետի գոտու ավերակներ, շուրջ 300000 փախստականներ Ադրբեջանից, դրան գումարած՝ լիովին շրջափակում: Ահա ինչպիսի պայմաններում ծնվեց մեր ազատ-անկախ Հայաստանը..."
    Սա այս Ակումբի անդամներից մեկի ստորագրությունն է:

    Իսկ այս թեմայում դուք կարող եք կարդալ թե ինչպես է բացահայտվում դաշնակցական միֆերի տակ թաղված դառը իրականությունը:

    http://www.akumb.am/showthread.php?t=32934&page=2


    Ինչն է միավորում այս ամենին: Այն որ դրանք քաղաքական միֆեր են իրականության հետ կապ չունեցող:
    20-րդ դարի սկզբին Հայ ժողովուրդը կրեց ահարկու պարտություն: Ահռելի նյութական ու մարդկային կորուստներ ունեցավ: Եվ որպեսզի ժամանակի քաղաքական լիդերները քողարկեին իրենց կատարած կոպտագույն սխալները նրանք ստեղծեցին ՄԻՖԵՐ:
    Մինչ այսօր էլ մենք ապրում ենք այդ միֆերի շրջանակում և երբ մեկը փորձում է պարզել իրականությունը ապա պարզվում է որ դա սասանում է կայունության պետականության հիմքերը:

    Միֆերի հիմնական իմաստը այն է որ անցյալը ներկայացվի անայլընտրանքային : Եվ ցույց տրվի որ օբյեկտիվ պատճառները ահավոր էին ու քաղաքական վերնախավը այն հերոսաբար հաղթահարեց: Ու ունեցավ ինչ որ արդյունք:
    Դաշնակները օրինակ հպարտանում են որ կերտեցին անկախություն 1918-ին:
    ՀՀՇ-ն էլ հիմնականում հպարտանում է Ղարաբաղյան հաղթանակով:

    Եվ այդ հերոսական անցյալի քողի տակ թաքցվում է այն ահավոր սխալները որոնց արդյունքում Դաշնակները կորցրին Նախիջևանը, Ղարսը, Արցախը...
    Իսկ ՀՀՇ-ականների ստեղծած միֆերի քողի տակ քողարկվում է այն սարսափելի իրականությունը որ Հայկական պետականությունը դրվեց այնպիսի ահավոր սխալ հիմքերի վրա որ այն չուղղելու դեպքում մենք կարող է կորցնենք ոչ միայն Ղարաբաղյան հաղթանակը այլ նաև բուն Հայաստանի պետականությունը:

    Օրինակ վերլուծենք հատ հատ այդ ստորագրությունը:
    Անկախության ձեռք բերման պահին մենք ունեինք գրեթե հիմնովին քայքայված տնտեսություն
    Անկախության ձեռք բերման պահին մենք չունեինք լիովին քայքայված տնտեսություն: Տնտեսությունը քայքայվեծ 1992-1994-ին, և ամենաֆունդեմնտալ հարվածը եղավ 1993-ի աշնանը, ֆինանսական կոլապսի տեսքով որի մասին ես գրել եմ:

    աղետի գոտու ավերակներ
    Երկրաշարժը եղել է 1988-ի դեկտեմբերին: Ներկայիս Գյումրիի 80 տոկոսը կառուցվել է 1989-1991 թվականներին սովետական ռեսուրսներով: 1992-ից մինչև 2000 համարյա թե ոչինչ չի կառուցվել, իսկ 2002-ից սկսած կառուցվել է Լինսի ու Սփյուռքի միջոցներով:

    շուրջ 300000 փախստականներ Ադրբեջանից


    Այո ճիշտ է, բայց նաև Հայաստանից էլ գնացել են ադրբեջանցիներ: Մոտ 180.000

    դրան գումարած՝ լիովին շրջափակում:


    Լրիվ շրջափակում կոչվածը կա նաև հիմա: Ոչ մի բան չի փոխվել, դեռ ընդհակառակը մինչև 1993-ը բաց էր Թուրքիայի հետ երկաթգիծը: Այսինքն շրջափակումը մինչև 1993-ը մի քիչ ավելի մեղմ էր քան հիմա:


    Հիմա հարգելի հայրենակիցներ: Ես ուզում եմ ձեզ հարց տալ: Արդյոք այսպիսի Բազայի վրա եք դուք ուզում կառուցել Հայկական պետականությունը:
    Ես բնավ մտադիր չեմ հրեշավորել ու Դաշնակներին ու ՀՀՇ-ին:
    Նրանք գործում էին ըստ իրենց ժամանակի եղած գիտելիքների ու գաղափարական աքսիոմների հիման վրա:

    Բայց սխալները նրա համար են որ մարդը ընդունի դրանք այլ ոչ թե զոմբիի պես մինչև վերջ պնդի: Կարդալով Բագրատյանի վերջին ելույթը ես հասկացա որ ոմանք ոչ մի բան էլ այդպես էլ չեն հասկացել ու պատրաստ են մինչև վերջ պնդել իրենց սխալները , այսպես ասենք սխալ սխալ մինչև վերջ , մինչև մեր բոլորի գերեզման.:

    Եկեք չկերտենք միֆեր, եկեք փնտրենք իրականությունը:
    Ի դեպ ես համարում եմ որ ԼՏՊ-ի հրեշացումը դա նույնպիսի միֆակերտման տեսակ էր: Ես հիշում եմ ոնց էին այդ կերպարը ժամանակին ստեղծում: Ժամանակ լինի կդնեմ Աշոտ Մանուչարյանի միտինգից հատված: Դուք կապշեք թե դա ինչքան նման է այն հրեշացման գործընթացին որը արվում է հիմա ասենք ՍՍ-ի նկատմամբ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միֆերը վնասակար են առողջության համար

    էէէէէէ, Մարդուկ, պարզ չի, որ քաղաքականություն ա?, ՓիաՌ կա, բան կա... իմիջ կա
    ինչի ես կարծում, որ մենք էդ ամեն ինչը չենք հասկանում? էս արդեն երևի 1000000-րդ անգամն ա, որ գրում եմ, որ մենք չենք անձնավորում քաղաքականությունը, պայքարը մեր համար չի ասոցիացվում Լևոնի անձի հետ. ՊԱՅՔԱՐԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Ա
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միֆերը վնասակար են առողջության համար

    Մարդուկ, դու չթարգեցի՞ր 90-ականներով տառապելու քո խասիաթը: Ես քեզ էն թեմայում մի բան եմ ասում, դու գալիս ստեղ թեմա ես բացում ու սկսում ես 90-ականների մասին տառապանքները: Հլը մի կողմ դիր Լևոնին, քաղաքի կենտրոնում տասը հոգու գնդակահարել են, ի՞նչ ես էսքան ժամանակ արել, որ բացահայտվի, ի՞նչ ես պատրաստվում անել, թե՞ քեզ չի հետաքրքրում էս ամեն ինչը, դու զբաղված ես 90-ականները վերլուծելով, դրանց մեջ տառասխալներ փնտրելով: Երկրիդ համար կռված, արյուն թափած, մի քանի անգամ մահ տեսած տղեքը բանտերում են, երկրից վտարվում են, հալածվում են, ի՞նչ ես մտածում էս ամենի մասին, թե՞ ժամանակ չունես, հլը չես հասցրել էս թվերը վերլուծես, դու հլը 90-ականներով ես զբաղված: Երկիրդ շրջափակման մեջ ա էսօրվա դրությամբ, հարևան պետությունները մի քանի օր իրար վրա կրակեցին, մենք ստեղ բենզին չունեցանք, մնացինք շվարած, ի՞նչ ես մտածում էս ամենի մասին, մի հատ քո էդ հանճարեղ ձևերով վերլուծի, աչքերներս բացվի, իմանանք ինչ անենք, իմանանք ոնց Լևոնին հանենք կախաղան, թե ինչի են հիմա Սասունին բանտում պահում, Հացպանյանին վտարում երկրից, գնանք Լևոնից պահանջենք էս հարցերի պատասխանը: Մարդուկ, ներկան վերլուծի մեկ-մեկ էլ, ապեր, թեչէ տենց կարողա սաղ կյանքդ անցյալով ապրես` հիշենք, հիշենք մինչև վերջ:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 12.10.2008, 13:33:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միֆերը վնասակար են առողջության համար

    Սա այս Ակումբի անդամներից մեկի ստորագրությունն է:
    իսկ եթե սկսես բոլորիս ստորագրությունները վերլուծել? ասենք գոնե իմը
    կարող ա վերլուծաբան ես, խաբար չենք

    Կուկը /ոչ թե Քուկը/ լավ ասեց` հիշենք, հիշենք մինչև վերջ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ առողջության վերաբերյալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 19.12.2013, 13:01
  2. Օգտակար է առողջության համար
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 03.07.2013, 00:16
  3. Սեփական առողջության պահպանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2011, 05:27
  4. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա
    Հեղինակ՝ Adam, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 08.09.2008, 07:00
  5. Վնասակար է...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.06.2007, 11:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •