"...Անկախության ձեռք բերման պահին մենք ունեինք գրեթե հիմնովին քայքայված տնտեսություն, աղետի գոտու ավերակներ, շուրջ 300000 փախստականներ Ադրբեջանից, դրան գումարած՝ լիովին շրջափակում: Ահա ինչպիսի պայմաններում ծնվեց մեր ազատ-անկախ Հայաստանը..."
Սա այս Ակումբի անդամներից մեկի ստորագրությունն է:

Իսկ այս թեմայում դուք կարող եք կարդալ թե ինչպես է բացահայտվում դաշնակցական միֆերի տակ թաղված դառը իրականությունը:

http://www.akumb.am/showthread.php?t=32934&page=2


Ինչն է միավորում այս ամենին: Այն որ դրանք քաղաքական միֆեր են իրականության հետ կապ չունեցող:
20-րդ դարի սկզբին Հայ ժողովուրդը կրեց ահարկու պարտություն: Ահռելի նյութական ու մարդկային կորուստներ ունեցավ: Եվ որպեսզի ժամանակի քաղաքական լիդերները քողարկեին իրենց կատարած կոպտագույն սխալները նրանք ստեղծեցին ՄԻՖԵՐ:
Մինչ այսօր էլ մենք ապրում ենք այդ միֆերի շրջանակում և երբ մեկը փորձում է պարզել իրականությունը ապա պարզվում է որ դա սասանում է կայունության պետականության հիմքերը:

Միֆերի հիմնական իմաստը այն է որ անցյալը ներկայացվի անայլընտրանքային : Եվ ցույց տրվի որ օբյեկտիվ պատճառները ահավոր էին ու քաղաքական վերնախավը այն հերոսաբար հաղթահարեց: Ու ունեցավ ինչ որ արդյունք:
Դաշնակները օրինակ հպարտանում են որ կերտեցին անկախություն 1918-ին:
ՀՀՇ-ն էլ հիմնականում հպարտանում է Ղարաբաղյան հաղթանակով:

Եվ այդ հերոսական անցյալի քողի տակ թաքցվում է այն ահավոր սխալները որոնց արդյունքում Դաշնակները կորցրին Նախիջևանը, Ղարսը, Արցախը...
Իսկ ՀՀՇ-ականների ստեղծած միֆերի քողի տակ քողարկվում է այն սարսափելի իրականությունը որ Հայկական պետականությունը դրվեց այնպիսի ահավոր սխալ հիմքերի վրա որ այն չուղղելու դեպքում մենք կարող է կորցնենք ոչ միայն Ղարաբաղյան հաղթանակը այլ նաև բուն Հայաստանի պետականությունը:

Օրինակ վերլուծենք հատ հատ այդ ստորագրությունը:
Անկախության ձեռք բերման պահին մենք ունեինք գրեթե հիմնովին քայքայված տնտեսություն
Անկախության ձեռք բերման պահին մենք չունեինք լիովին քայքայված տնտեսություն: Տնտեսությունը քայքայվեծ 1992-1994-ին, և ամենաֆունդեմնտալ հարվածը եղավ 1993-ի աշնանը, ֆինանսական կոլապսի տեսքով որի մասին ես գրել եմ:

աղետի գոտու ավերակներ
Երկրաշարժը եղել է 1988-ի դեկտեմբերին: Ներկայիս Գյումրիի 80 տոկոսը կառուցվել է 1989-1991 թվականներին սովետական ռեսուրսներով: 1992-ից մինչև 2000 համարյա թե ոչինչ չի կառուցվել, իսկ 2002-ից սկսած կառուցվել է Լինսի ու Սփյուռքի միջոցներով:

շուրջ 300000 փախստականներ Ադրբեջանից


Այո ճիշտ է, բայց նաև Հայաստանից էլ գնացել են ադրբեջանցիներ: Մոտ 180.000

դրան գումարած՝ լիովին շրջափակում:


Լրիվ շրջափակում կոչվածը կա նաև հիմա: Ոչ մի բան չի փոխվել, դեռ ընդհակառակը մինչև 1993-ը բաց էր Թուրքիայի հետ երկաթգիծը: Այսինքն շրջափակումը մինչև 1993-ը մի քիչ ավելի մեղմ էր քան հիմա:


Հիմա հարգելի հայրենակիցներ: Ես ուզում եմ ձեզ հարց տալ: Արդյոք այսպիսի Բազայի վրա եք դուք ուզում կառուցել Հայկական պետականությունը:
Ես բնավ մտադիր չեմ հրեշավորել ու Դաշնակներին ու ՀՀՇ-ին:
Նրանք գործում էին ըստ իրենց ժամանակի եղած գիտելիքների ու գաղափարական աքսիոմների հիման վրա:

Բայց սխալները նրա համար են որ մարդը ընդունի դրանք այլ ոչ թե զոմբիի պես մինչև վերջ պնդի: Կարդալով Բագրատյանի վերջին ելույթը ես հասկացա որ ոմանք ոչ մի բան էլ այդպես էլ չեն հասկացել ու պատրաստ են մինչև վերջ պնդել իրենց սխալները , այսպես ասենք սխալ սխալ մինչև վերջ , մինչև մեր բոլորի գերեզման.:

Եկեք չկերտենք միֆեր, եկեք փնտրենք իրականությունը:
Ի դեպ ես համարում եմ որ ԼՏՊ-ի հրեշացումը դա նույնպիսի միֆակերտման տեսակ էր: Ես հիշում եմ ոնց էին այդ կերպարը ժամանակին ստեղծում: Ժամանակ լինի կդնեմ Աշոտ Մանուչարյանի միտինգից հատված: Դուք կապշեք թե դա ինչքան նման է այն հրեշացման գործընթացին որը արվում է հիմա ասենք ՍՍ-ի նկատմամբ: