Ժո՛ղ, էս երևույթը մի ուրիշ ֆորումից եմ թխել: Այնտեղ արդեն մի քանի տարի է, ինչ գործում է, և շատ լավ է անցնում: Մասնակցելուց առաջ ծանոթացեք կանոններին.
1. Գրանցվելու համար այս թեմայում գրեք անուն-ազգանուն
2. Գրանցումը տևելու է 10-14 օր, էդ կորոշենք
3. Ես պատահական անուններ կընտրեմ, զույգեր կկազմեմ, կտեղեկացնեմ այդ անձանց թե՛ պմ-ով, թե՛ այս թեմայում
4. Զույգերը պմ-ով/մեյլով կփոխանակվեն հասցեներով (թեմայում չգրեք ձեր սեփական ապահովության համար)
5. Ուղարկեք գեղեցիկ բացիկներ, ինչպիսիք կցանկանայիք ինքներդ ստանալ:
6. Ստանալիս և ուղարկելիս անպայման տեղեկացրեք ձեր զույգին և ինձ (թեմայում և/կամ պմ-ով)

Հայաստանի փոստը երկրի ներսում հրաշալի, իսկ դրսում՝ բավական նորմալ աշխատում է, փորձած բան եմ ասում: Հուսով եմ՝ հասկացաք, որ խոսքը իսկական, ոչ թե էլեկտրոնային բացիկների մասին է:

Այս ամիս անում ենք փորձնական:
Գրանցվելու ժամանակը 11.10.08 - 21.10.08
Զույգերի անունները կհայտնեմ 22.10.08-ին:
Բացիկները պետք է ուղարկվեն մինչև 01.11.08: