Երեխեք, որևէ մեկդ գիտի, թե ինչպես են գրում ինքնակենսագրությունը?
Էս թեմայում, խնդրում եմ, բացատրեք` ինչը ոնց, որտեղ. ինչի մասին են գրում մեջը... ու սենց լիքը հարցեր?
Երեխեք, որևէ մեկդ գիտի, թե ինչպես են գրում ինքնակենսագրությունը?
Էս թեմայում, խնդրում եմ, բացատրեք` ինչը ոնց, որտեղ. ինչի մասին են գրում մեջը... ու սենց լիքը հարցեր?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Եթե տիրապետում եք անգլերենին, ապա այս կայքը կարող է օգտակար լինելhttp://jobsearch.about.com/od/cvsamples/a/cvformat.htm
հայերեն էլ կփորձեմ գտնել
http://docs.google.com/templates?q=resume էստեղ էլ լիքը տարբերակներ կան
Վերջին խմբագրող՝ impression: 11.10.2008, 20:46:
Շատ ռեզյումեներ եմ տեսել ու գրեթե բոլորի մեջ նույն սխալները կան.
- Կրթությունը, աշխատանքային փորձը և այլնը նշիր քրոնոլոգիական հերթականությամբ, սկսելով ամենավերջին ուսումնական հաստատությունից, կամ աշխատավայրից
- Ռեզյումեում մի գրիր թե որ դպրոցում ես սովորել, դա "մեղմ" ասած, գործատուներին քիչ է հետաքրքրում (ես նույնիսկ ռեզյումե եմ տեսել, որտեղ մանկապարտեզն էր նշված.....)
- Երբեք սխալ տեղեկություններ ռեզյումեում մի գրիր, գործատուն հեշտությամբ կարող է ստուգել քո տված տվյալները
- Չգիտես ինչի հայերը պարտադիր նշում են ամուսնական կարգավիճակը և երեխաների առկայությունը.... կարող ես հանգիստ բաց թողնել այս կետերը
- Անպայման նշիր լեզուների իմացությունը, համակարգչային գիտելիքները և տեխնիկական հմտությունները
- Ու ամենակարևորը` ռեզյումեն պետք է լինի մաքսիմում մեկ էջ
I may be paranoid but no android!
Մի րոպե, ժողովուրդ, Աստղը ռեզյումե՞ է նկատի ունեցել։Բայց ռեզյումեն ու ինքնակենսագրությունը նու՞յնն են որ։ Ինքնակենսագրություն ասելով՝ ես հասկանում եմ լրիվ այլ ֆորմատ. սովորական շարվածքով տեքստ. ասենք. «Ծնվել եմ էսինչ թվականին, Երևանում։ Էսինչ թվականին ավարտել եմ էսինչ դպրոցը... և այլն»։ Իսկ ռեզյումե ասելով՝ հասկանում եմ համապատասխան աղյուսակում տեղավորված առավել համառոտ տեղեկատվություն։
Խայտառակ եղանք.:Աստղն ինձ առանձին հարցրել էր մինչև էդ, ես էլ պատասխանել էի, որ կյանքումս ինքնակենսագրություն գրած չկամ։
բայց եթե խոսքը ռեզյումեի մասին է, ապա ահագին գրել եմ։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մի քիչ էլ ես ավելացնեմ։
Ամեն անցյալ աշխատանքային փորձի մասին նշելիս լավ կլինի գրել ոչ միայն ձեր աշխատանքի անունը, այլև տակը նշել, թե կոնկրետ ինչեր եք արել՝ լինելով այդ աշխատանքի մեջ։ Ասենք՝ գրում եք տնօրենի օգնական, տակը կետիկներով գրեք, թե որոնք էին ձեր պարտականությունները ու կոնկրետ ինչեր եք արել. դա շատ կարևոր է ապագա գործատուի համար։
Կարող եք նշել նաև այն բոլոր կոնֆերանսները, միջոցառումները, մրցումները, որոնք նպաստել են ձեր մասնագիտակ զարգացմանը։ Դրա համար բացի «Կրթություն», «Մասնագիտական աշխատանք», «Գիտելիքներ և ունակություններ» բաժիններից, ռեզյումեում կարող եք ունենալ նաև «Մասնագիտական զարգացում» բաժին, որտեղ էլ կգրեք այդ միջոցառումների մասին։
Ներկայիս ռեզյումեները պահանջում են, որ ձեր մասնագիտական կյանքի իրադարձությունները գրեք հետևյալ հերթականությամբ՝ սկզբում նրանք, որոնք մոտ են ներկային, հետո ավելի հները։ Այսինքն՝ ձեր ռեզյումեի առաջին տողում պիտի լինի ձեր այօրվա աշխատանքը կամ ուսումը։
Ամեն նոր աշխատանքի դիմելիս լավ կլինի նոր ռեզյումե սարքել, ամեն անգամ՝ շեշտելով հենց այն փորձը, որն անհրաժեշտ է տվյալ աշխատանքի համար, և հանելով այն, որը ոչ մի նշանակություն չի կարող ունենալ տվյալ գործատուի համար։
Ինչ վերաբերվում մի էջին, ապա համաձայն չեմ։ Եթե մարդ տասնհինգ տարվա աշխատանքային փորձ ունի տարբեր կազմակերպություններում, մասնակցել է մի շարք գիտաժողովների, մի տասնյակ էլ հոդված է տպել, ապա մի էջում այդ ամենը տեղավորելը պարզապես հնարավոր չէ։ Այնպես որ, գրեք լակոնիկ, բայց մի էջը ստանդարտ մի համարեք. ոչինչ չի լինի, եթե երկրորդ էջն էլ օգտագործեք, իհարկե, իմաստալից ձևով։
Նաև լավ կլինի, եթե ռեզյումեի մեջ լինի ձեր նկարը։
Վերջին խմբագրող՝ ivy: 12.10.2008, 00:47:
Ճիշտն ասած` ես էլ վերջը չհասկացա, թե ինչ գրեցիբայց հավանաբար էշը ցեխից հանեցի
ինքնակենսագրություն էր պետք. ռեզյումեն աշխատանքի ընդունելուց չեն ուզում? ես ձրիակեր եմ![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Օրինակ կարող եմ ներկայացնել իմ ինքնակենսագրականը, որից կարող ես օգտվել
xx/ yy / zzzz թվին ծնվեցի
ժամանակին մուծում էի լույսի, գազի ու ջրի վարձերը
ժամանակին հանձնում էի սպիտակեղենը լվացքի
…
և վե՞րջ![]()
…
երևի վերջ![]()
Վերջին խմբագրող՝ dvgray: 12.10.2008, 04:50:
Այդ կետից կարող է կախված լինել որոշումը` կախված այն բանից, թե ինչ աշխատանքի համար եք դիմում. օրինակ, եթե ակնկալում են, որ դուք պետք է շատ ճամփորդեք, երկար ժամանակով կամ էլ թեկուզ մի քանի օրով բացակայեք քաղաքից, ապա գործատուի համար շատ կարևոր է իմանալ, թե արդյոք դուք ի վիճակի կլինեք դա անել: Խոսքը վերաբերվում է աղջիկներին, ասնեք մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ամուսինը արգելում է գնալ քաղաքից դուրս, երկար աշխատել և այլն: Երբ HR-ում էի աշխատում ու աշխատանքի համար դիմում էր որևէ կին, առաջինն, ինչ նայում էինք ռեզյումեում, հենց այդ կետն էր:![]()
Էրեխեք մագիստրատորայի դիմելու համար ինքնակենսագրություն էր պետք, հույսով-հավատոմ մտա, էն էլ մի գլուխ cv-ներ,
Խաբիք էլի![]()
Մի անգամ ռեզյումե-ի կարդում, ծրագրերի տակ ինչ գրած լիներ լավա? ICQԲնականաբար ընկավ աղբարկղը
![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ