իմ հեռախոսագիծը րոպեավճար չի, էդ դեպքում xternet, կամ մյուս հեռախոսահամարներով մտնել;ով րոպեավճար գանձվու ա?
Գևոր (21.07.2009)
Եսոր պարապությունից մտոլ եմ,չգիտեմ որտեղից հիշա,ու ինչ հայտնաբերեցի`ամբողջովին փոխվելա
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
tikopx (26.04.2010)
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
tikopx (26.04.2010)
tikopx (27.04.2010)
Freenet.am-ը վերաբացվեց անաղմուկ, առանց բարձրագոչ հայտարարությունների. այնքան անաղմուկ, որ մենք ընդամենը մի քանի օր առաջ միամիտ (շատ միամիտ) տեսանք նոր Armenian Freenet-ը` նոր դիզայնով ու թարմացված ֆունկցիոնալությամբ: Շատերը մեր կարդացողներից երևի նույնիսկ չհիշեն, թե ինչ դեր ուներ Freenet-ը հայկական ինտերնետի համար, երբ տասնյակ փորձերից հետո վերջապես լսվում էր բաղձալի խշշոցը ու մենք բացում էինք Yahoo-ն:Վերաբացվել է նորացված Freenet.am-ը
Freenet-ը, որ հանդիսացել է Հայկական առաջին անվճար Emaill սերվիսը, հոսթինգը (մինչև հիմա կան այդ էջերը freenet.am/~ինչորբան), այժմ ևս շարունակում է իր գործը UNDP-ի աջակցությամբ ու ISOC-ի ջանքերով, առաջարկելով.
Նոր օգտագործողները արդեն կարող են գրանցվել:
Հին օգտագործողներին անհրաժեշտ է վերագրանցվել և թարմացնել անձնական տեղեկությունները: Վերագրանցում չանցած օգտագործողների տվյալները կնջնջվեն համակարգից պորտալի բացումից մեկ տարի անց:
Պորտալում անհատական կայքեր ստեղծած օգտագործողներին կառաջարկվի նոր՝ ավելի անվտանգ տարբերակ: Մանրամասները կարող եք գտնել Freenet.am-ի ՀՏՀ (հաճախ տրվող հարցեր) բաժնում:
Կրկին գործում է “Իմ Freenet” (My Freenet) բաժինը՝ նոր տարբերակով, որտեղ կարող են անհատական կայքեր գրանցել որ միայն նոր օգտագոծողները, այլև նրանք, ովքեր գրանցված են պորտալում, բայց չունեն անհատական կայքեր:
Freenet.am-ում գրանցված յուրաքանչյուր օգտագործողին այժմ տրամադրվում է 50Մբ ծավալով տվյալներ պահելու հնարավորություն՝ ներառյալ էլեկտրոնային փոստը և անհատական վեբ կայքը:
Ադմինիստրացիան խոստանում է ավելի քիչ spam էլեկտրոնային փոստը-ում:
Հիշեցնենք, որ Freenet.am ստեղծվել է 1997թ. Հայաստանում UNDP-ի “Internet Project”-ի շրջանակներում: Նախագծի նպատակն էր աջակցել Հայաստանի ինտերնետի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Պորտալը տրամադրում է հետևյալ ծառայությունները.
Ազատ էլեկտրոնային փոստ (e-mail service)
Ազատ վեբ-կայքերի տեղադրում (web hosting)
Ազատ հեռախոսագծային միացում (dial-up access)
Freenet.am-ը ազատ ծառայություններ է տրամադրում անհատներին, ուսումնական, գիտահետազոտական, պետական և այլ հիմնարկություններին, որոնք շահ չեն հետապնդում:
Աղբյուր՝ Freenet.am
Հղում
Հայկական Ազատ Ցանցը (Freenet.am) տրամադրում է ԱԶԱՏ (ԱՆՎՃԱՐ) ինտերնետային ծառայություններ Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ազգային տեղեկատվական ենթակառույցների զարգացմանը նպաստելու համար: Freenet.am-ը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝ ԱԶԱՏ էլեկտրոնային փոստի ծառայություն (E-mail service), ԱԶԱՏ վեբ կայքերի տեղադրման ծառայություն (Webhosting service) և ԱԶԱՏ հեռախոսագծային միացման ծառայություն (Dial-up access service)՝ ազգային WWW ռեսուրսների մատչելիությամբ պրոկսի (proxy) սերվերի միջոցով:
Անվճար ինետ (Դանդաղ ու մենակ հայկական կայքերն են գործում)
Վեբ հոստինգ 100 մբ
Էլ-փոստ
Սկզբի համար լավա (Freenet.am-ը ստեղծվեց 1997թ.)
freenet.am
Վերջին խմբագրող՝ movsal08: 31.03.2012, 22:24:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ