Վերաբացվել է նորացված Freenet.am-ը
Freenet.am-ը վերաբացվեց անաղմուկ, առանց բարձրագոչ հայտարարությունների. այնքան անաղմուկ, որ մենք ընդամենը մի քանի օր առաջ միամիտ (շատ միամիտ) տեսանք նոր Armenian Freenet-ը` նոր դիզայնով ու թարմացված ֆունկցիոնալությամբ: Շատերը մեր կարդացողներից երևի նույնիսկ չհիշեն, թե ինչ դեր ուներ Freenet-ը հայկական ինտերնետի համար, երբ տասնյակ փորձերից հետո վերջապես լսվում էր բաղձալի խշշոցը ու մենք բացում էինք Yahoo-ն:

Freenet-ը, որ հանդիսացել է Հայկական առաջին անվճար Emaill սերվիսը, հոսթինգը (մինչև հիմա կան այդ էջերը freenet.am/~ինչորբան), այժմ ևս շարունակում է իր գործը UNDP-ի աջակցությամբ ու ISOC-ի ջանքերով, առաջարկելով.

Նոր օգտագործողները արդեն կարող են գրանցվել:
Հին օգտագործողներին անհրաժեշտ է վերագրանցվել և թարմացնել անձնական տեղեկությունները: Վերագրանցում չանցած օգտագործողների տվյալները կնջնջվեն համակարգից պորտալի բացումից մեկ տարի անց:
Պորտալում անհատական կայքեր ստեղծած օգտագործողներին կառաջարկվի նոր՝ ավելի անվտանգ տարբերակ: Մանրամասները կարող եք գտնել Freenet.am-ի ՀՏՀ (հաճախ տրվող հարցեր) բաժնում:
Կրկին գործում է “Իմ Freenet” (My Freenet) բաժինը՝ նոր տարբերակով, որտեղ կարող են անհատական կայքեր գրանցել որ միայն նոր օգտագոծողները, այլև նրանք, ովքեր գրանցված են պորտալում, բայց չունեն անհատական կայքեր:
Freenet.am-ում գրանցված յուրաքանչյուր օգտագործողին այժմ տրամադրվում է 50Մբ ծավալով տվյալներ պահելու հնարավորություն՝ ներառյալ էլեկտրոնային փոստը և անհատական վեբ կայքը:
Ադմինիստրացիան խոստանում է ավելի քիչ spam էլեկտրոնային փոստը-ում:
Հիշեցնենք, որ Freenet.am ստեղծվել է 1997թ. Հայաստանում UNDP-ի “Internet Project”-ի շրջանակներում: Նախագծի նպատակն էր աջակցել Հայաստանի ինտերնետի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Պորտալը տրամադրում է հետևյալ ծառայությունները.

Ազատ էլեկտրոնային փոստ (e-mail service)
Ազատ վեբ-կայքերի տեղադրում (web hosting)
Ազատ հեռախոսագծային միացում (dial-up access)
Freenet.am-ը ազատ ծառայություններ է տրամադրում անհատներին, ուսումնական, գիտահետազոտական, պետական և այլ հիմնարկություններին, որոնք շահ չեն հետապնդում:

Աղբյուր՝ Freenet.am

Հղում