Արշակ ժամանակին, երբ ստեղծվեց Ֆրինետը մարդիկ չգիտեին ընդհանրապես ինչ բան է ինտերնետն ու էլ. փոստը, հոստինգն ու սայտը… Այն ժամանակ ֆրինետը շատ լուրջ առաջընթաց ապահովեց հայկական ինտերնետի համար, իսկ հաշվի առնելով, որ համաշխարհային ինտերնետը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէր, ապա արմնետը համարյա նույն մակարդակին հասավ: Սակայն հետագայում ֆրինետը սկսեց խանգարել ու խանգարում է մինչև հիմա: Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը օգտվում է այնդպիսի գիգանտների սերվիսներից ինչպիսիք են Gmail, YouTube, Yahoo, MySpace, Rapidshare, ImageHack և այլն, երբ ամբողջ աշխարհով մեկ ամենաուժեղ զենքը դարձել է ինֆորմացիան և բոլորը ձգտում եմ ժամ առաջ իմանալ, վեբ տեխնոլոգիաներում կատարվող բոլոր փոփոխությունների ու նորարարությունների վերաբերյալ, երբ ամբողջ աշխարհը ակտիվ կերպով լրացնում ու/կամ օգտվում է տարատեսակ վիկիներից ու շատ այլ նորարարություններից, Հայաստանի համակարգչից օգտվողներից շատերը մտնում են ֆրինետ, ստեղծում են անտաղանդ ու անճաշակ կայքեր , մի երկու հատ էլ իրենց կարծիքով «հակ» են անում ու կարծում են, որ իրենք վերջն են ու իրենցից այն կողմ աշխարհ չկա: Բացի դրանից, գրեթե ոչ մի նոռմալ կայք հասանելի չէ ֆրինետից + դրան ֆրինետը մի մեծ գլխացավանք է վեբմաստերների համար: Շատերն են ուզեցել կարգին բան սաքրեն, բայց քանի-որ հայկական օգտագործողների համար է եղել, իսկ նրանց մեծ մասը ֆրինետովա, իսկ հայկական հոստինգը բավականին թանկ հաճույք է, ոչինչ էլ չեն սարքել ու սպասում են լավ ժամանակների, երբ ֆրինետ չի լինի, կամ հոսթինգը կեժանանա:Արշակ-ի խոսքերից
Էջանիշներ