Բաց Մանուշակագույն
Դուր է գալիս - Այսպիսի մարդկանց դուր է գալիս երբ նրանց համարում են յուրօրինակ և ուրիշներից տարբեր, նրանք հնարամիտ են, սակայն նուրբ մտքով շատ քիչ են առանձնանում: Այս մարդիկ ձգտում են կատարելիության , նրանց է պատկանում կյանքի մասին այն երևակայությունը թե բոլոր սև կյանքի կողմերը կարելի է պարզապես անտեսել: այսպիսի մարդկանց համար մարդու արտաքին տեսքը և առաջին տպավորությունը մեծ նշանակություն ունի: արիստոկրատիզմը և գերզգայունակությունը ասոցացվում են այս գույնի հետ, այնպես ինչպես ռոմանտիկան, նոստալժին և նրբազգացողությունը: քանի որ այս գույնը մոտ է մանուշակագույնին ապա այս գույնը սիրողները հաճախ ունենում են ստեղծագործական գլխուղեղի կառույց և մեծ հաճույքով օգնում են ստեղծագործող տաղանդավոր մարդկանց:
Դուր չի գալիս - կյանքի նկատմամբ ձեր վերաբերոմունք ավելի շատ գործնական է դուք չեք սիրում երբ ձեր զրուցակիցը շեղվում է կամ սիրաշահում է:, որովհետև դուք ինքներդ սիրում եք լինել կտրուկ: դուք չեք սիրում նոստալժիական տրամադրությունը, որովհետև ապրում եք իրականությամբ:
Մանուշակագույն
Դուր է գալիս - Այս գույնը ունի գաղտնության և ինտրիգայի աուրա: այս մադրիկ առեղծվածային են ունեն ստեղծագործող միտք և հեշտությամբ են ընկալում նոր մտքերը: այս գույնը հաճախ դուր է գալիս նկարիչներին և նրանց ովքեր կարծում են, որ առօրյա միօրինակությունից իրենք վեր են: Այս գույնը ունի բաց մանուշակագույնի հատկանիշները միայն ավելի վառ արտահայտված ձևով: Այս մարդկանց դժվար է իրականում ճանաչել, դուք կարող եք լինել թաքնված նույնիսկ այն ժամանակ երբ բացում եք ձեր հոգին, ամենամտերիմ մարդիկ դժվար թե կարողանան ձեզ հասկանալ ամբողջությամբ:
Դուր չի գալիս- Մատերիալիստ եք, արդեն սովոր եք հիմնավորել կյանքի նկատմամբ ձեր հայացքները, գնահատում եք կայունույթունը, սիմետրիան, շփման մեջ բաց եք և չեք սիրում մարդկանց որոնք առանձնանում են մեծամտությամբ, կամ ովքեր կյանքի մասին մակերեսորեն են դատում:
Կարմիր
Դուր է գալիս - Կարմիր գույնի պես, որը գտնվում է ծիածանում ամենավերևում դուք ձգտում եք լինել իրավիճակի տերը: դուք տարբերվում եք ձեր կյանքի հետաքրքրությամբ: հայտնի է որ կարմիր գույնի ազդեցությամբ տեղի է ունենում անոթազարկի հաճախացում, արյան ճնշման բարձրացում և շնչառական շարժումների տեմպի բարձրացում, այն խորհրդանշում է կրակ, ջերմություն, արյուն, նրան հնարավոր չէ անտեսել` ձեզ նույնպես: դուք հաղթող եք, հաջողակ, որոշ դեպքերում ագրեսիվ, մրցակցող, շարժունակ եք, օպտիմիստ, էմոցիոնալ, էքստրովերտ, ձգտում եք զգացողությունների հագեցվածության,: Նրանց համար “ցանկությունը” կարևոր խթան է: Այսպիսի պատկերը ունի նաև իր հակառակ կողմը: Կյանքի այդպիսի վառ տպավորության ձգտումը կարող է տանել ձեզ դեպի խելագարություն: անհանմբերությունը բերում է փոփոխականության և անկայունության: դուք դժվար լինեք օբյեկտիվ, ձեր վարքը առանձնանում է ինքնավստահությամբ և համառությամբ, դուք, եթե լսում եք ինչ որ մեկի խորհուրդը ապա անում եք այն ինչ դուք եք մտածում: դուք չունեք համբերություն: Այնուամենայնիվ աշխարհը առանց ձեզ ձանձրալի կլիներ:
Դուր չի գալիս - Դուք տվյալ պահին չեք ցանկանում ինտենսիվ էմոցիաներ զգալ: հնարավոր է ձեզ վախեցնում է ագրեսիվությունը և ճնշումը, որի հետ կապվցած է կարմիրի ընկալումը: կամ էլ դուք կյանքում փնտրում եք բավարարում և չեք ցանկանում մտնել կյանքի շրջապտույտի մեջ: այն մարդիկ, որոնք դդյուրագրգիռ են, հոգնած, շատ պրոբլեմներով տարված, հաճախ ուշադրություն են դարձնում ավելի սառը գույների վրա` փնտրելով հանգստություն, որը բնական պաշտպանական ռեակցիա է:
Դեղին
Դուր է գալիս - Այս գույնը ընկալվում է որպես լուսավոր ու տաք և ուժեղ ասոցացվում է արեգակի լույսի հետ: այն լի է օպտիմիզմով: այսպիսի մարդիկ յուրօրինակ են, ունեն վառ երևակայություն և լավ գեղագիտական ճաշակ ունեն: լինելով հետաքրքրասեր, նրանք սիրում են ամեն նորը և հետաքրքիրը: այսպիսի մարդիկ սովորաբար վստահելի ընկերներ են, կյանքի նկատմամբ ունեն շատ լուսավոր հայացք:
Սակայն դուք հաճախ էգոիստ եք, և չեք սիրում լինել երկրորդը: դուք կարող եք լինել առատաձեռն, բայց հաճախ չեք վստահում և բոլորին կողքից թվում է թե դուք խուսափում եք ուրիշներից: ուրիշների մտահաղացումների նկատմամբ շատ հաճախ անհամբեր եք, որոնք ձեզ թվում են ավելի վատ հորինված, քան ձեր սեփականը: դուք մտածում եք հասարակության բարօրության համար, բայց ավելի շատ մտածում եք, քան ինչ որ բան ձեռնարկում: կյանքից շատ գոհ եք և երջանիկ:
Դուր չի գալիս - Դուք ռեալիստ եք, պրակտիկ եք օգտապաշտական գերադասություններով և խիստ քննադատաբար եք վերաբերում այն ամնին ինչը չի կիսում ձեր հայացքները: ձեր համար կարևոր է վստահելի արդյունքը, որովհետև դուք գերադասում եք ձեզ պաշտպանել հիասթափություններից:
Նարնջագույն
Դուր է գալիս - Նարնջագույնը իր մեջ ընդգրկում է կարմիրի և դեղինի հատկանիշները: էներգետիկ և ջերմ ինչպես աշնանային տերևը, նարնջագույնը ունի կարմիրին հատուկ ֆիզիկական էներգիան, բայց ավելի քիչ ինտենսիվ ու կրքոտ: այպիսի մարդիկ էներգիայով լի են:
Եթե ձեզ դուր է գալիս նարնջագույնը դուք երևի էքստրովերտ եք` ով գերադասում է կյանքի վառ ձևը և սիրում է անցկացնել ժամանակը ընկերության շրջապատում: սակայն այս մարդիկ անկայուն են, ձեր լավագույն ընկերոջը երևի կանվանեք նրան ում հետ վերջրես եք հանդիպել: սիրո մեջ դուք անկախ եք և պատրաստ եք նոր աշխարհների գրավման:
Դուր չի գալիս - Հնրավոր է շատ վառ գույները ձեր սրտով չէ, ձեզ դուր չի գալիս աղմկոտ երեկույթները, բարձր ծիծաղը, գլուխգովանությունը: դրա համար դուք մարդկանց հետ դժվար եք հարմարվում: եթե դուք գտնում եք ընկեր ապա դա ամբողջ կյանքի համար է:
Սպիտակ (Սպիտակ)
Դուր է գալիս -Այս գույնը խորհրդանշում է մաքրություն: Նրանց ում դուր է գալիս մաքուր սպիտակը ավելի շատ մաքրասեր են, զգույշ, քննադատ և մի փոքր խառնվող: սպիտակը նաև նշանակում անմեղություն, այն նման է մանկության հիշողությանը ու թեթևությանը:
Դուր չի գալիս - դուք անկազմակերպ եք և կարգ ու կանոն այդքան էլ չեք սիրում, բայց ձեզ փնթի չի կարելի անվանել: մի փոքր ասիմետրիկ իրերը ձեզ ավելի են դուր գալիս իդեալական համաչափությունից:
Էջանիշներ