User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Գույներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #17
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գույներ

    Մի տեղ գտա որոշեցի գրեմ թե ինչպիսին եք դուք եթե ձեզ դուր է գալիս կամ դուր չի գալիս այս կամ այն գույնը: Չնայած ես ինքս էլ շատ բաների հետ համաձայն չեմ հետո էլ հակասական պահեր կան բայց այնուամենայնիվ փորձեք:
    Կանաչ
    Դուր է գալիս - Ամենաբնական գույնն է, դրա համար սովորաբար այս մարդիկ հավասարակշռված են և վստահ բնավորությամբ: Նրանք հոգատար ծնողներ են, ոչ անտարբեր հարևաններ, բարի, առատաձեռն: Դուք կարողանում եք գրավել ուրիշների ուշադրությունը և հաջողակ եք: խելացի եք և հեշտությամբ եք ընկալում նոր մտքեր, հակառակ կողմից դուք դժվար ռիսկի դիմեք փորձել ինչ - որ նոր բան, այնտեղ որտեղ կարելի է գնալ արդեն փորձված ճանապարհով: Այս մարդիկ սովորաբար ախորժակի պակաս չեն զգում:
    Դուր չի գալիս - Ում դուր չի գալիս կանաչը,, դժվար թե կարող ենք անվանել շփվող կամ ընկերասեր: Խմբի մեջ մարդկանց կողմից ձեր ճանաչումը ավելի շատ կնպաստի, որ դուք ավելի հեռանաք խմբից: Ձեզ դուր չի գալիս ապրել, գործել այնպես ինչպես մարդկանց մեծ մասը: Խնջույքները և նույնիսկ հյուր գնալը ձեր համար չէ:

    Մոխրագույն
    Դուր է գալիս - Այս մարդիկ ավելի նեյտրալ են բոլորից, իրենց նեյտրալ կյանքի վերաբերմունքով: Նրանք կարծես թե փորձում են պաշտպանվել խելագար աշխարհից, իրենց նեյտրալությամբ: Եթե սա ձեր գույնն է, դուք գնահատում եք պաշտպանված, ուշադիր, հավասարակշռված կյանքի բնույթը: ձեր համար կարևոր է պահպանել «status quo» ն
    Դուք հաճախ գնում եք կոմպրոմիսների, պրակտիկ եք ու հանգիստ, և չեք սիրում ուշադրություն գրավել, վստահելի եք:
    Դուր չի գալիս - Չսիրել մոխրագույն նշանակում է չսիրել նեյտրալություն: Դուք կամ այս կողմից եք կամ այն: Առօրեկանությունը ձեր համար շատ ձանձրալի է: Դուք ձգտում եք ավելի լի ու հագեցած կյանքի, որը ձեզ ստիպում է փոխել հետաքրքրությունները, ճաշակը:

    Շագանակագույն
    Դուր է գալիս - Ասոցացվում է հուսալիության և ամրության հետ: Այն մարդկիկ ովքեր անտարբեր չեն այս գույնի նկատմամբ ունեն հարթ բնավորթյուն, պարտքի զգացողություն և կարող են լինել անհամբեր, ու խոսալ շատ արագ: Նրանք ուշադիր են փողի նկատմամբ, գնահատում են հւոմորը, հեշտությունը, հարմարավետությունը, հարմոնիկան, ընտանեկան օջախը: Այսպիսի մարդիկ սովորաբար ինչ որ բան նախաձեռնելուց առաջ շատ երկար կշռադատում են, միաժամանակ դուք կարող եք նաև փորձել չընդունել իրերը այնպես ինչպես իրականում են: Դուք լավ ընկեր եք և ծնող, որովհետև ինքներդ զգում եք վստահելիության և սեփականության ուժեղ զգացում:
    Դուր չի գալիս - Դուք շատ ուժեղ երևակայություն ունեք դրա համար հաճախ երազում եք անհնարին բաների մասին: Ամենը, ինչ նոր է ձեզ դուր է գալիս, դուք սրամիտ, առատաձեռն եք և ձեզ դժվար է պահել մի վայրում, դուք անընդհատ փորձում եք հետաքրքիր դարձնել առօրյա կյանքը:

    Վարդագույն
    Դուր է գալիս – փափկեցված կարմիրը, այն համախմբում է կիրքը և մաքրությունը: այն ասոցացվում է ռոմանտիկայի, թարմության, նրբության հետ: վարդագույն սիրողները հետաքրքրվում են շրջակա աշխարհով, բայց չեն մտնում կյանքի շրջապտույտի մեջ, այն մեծ ոգևորությամբ, որոնք անում են կարմիր գույն սիրողները: նրանց տխրեցնում է ցասումը և բռնությունը իր ցանկացած դրսևորմամբ:
    Մի ժամանակ վարդագույնը դա միայն կանացի գույն էր համարվում, իսկ հիմա տղամարդիկ չեն ամաչում այն հարմարավետությունից որ տալիս է վարդագույնը: Վարդագույն սիրողները տաղանդավոր են և ճառագայթում են մեղմ վստահություն, ջերմություն և սովորաբար մնում են անբուժելի ռոմանտիկներ, ընկերասեր են, շփվողմ բայց ամենաթաքնված ու սիրելի զգացումները պահում են իրենց մեջ:
    Դուր չի գալիս – նուրբ փափուկ զգացումները չեն առանձնանում ուժեղ զգացմունքայնությամբ, դրա համար շատ մարդիկ վարդագույնի նկատմամբ անտարբեր են: Եթե ձեզ դուր չի գալիս վարդագույնը նշանակում է դուք փնտրում եք վառ տպավորություններ, իսկ այդ գույնը ձեզ համար շատ հանգիստ է: Կամ էլ ընդհակառակը:

    Սև
    Դուր է գալիս - այս գույնը շատ քչերն են համարում սիրելի, գուցե հենց նրա համար որ իրականում սևը դա գույն չէ, այլ ավելի շատ գույնի բացակայությունը: եթե ձեզ դուր է գալիս սևը, հնարավոր է դուք առանձնանաք հակասական բնավորությամբ`լինել ավանդական, լուրջ, կամ լինել հպարտ, վստահ, անլուրջ, հաճախ նաև մեծամիտ:
    Հնարավոր է ձեզ համարում են առեղծվածային և ձգող անհատ, խելքը, տաղանդը, ինքնավստահությունը շատ կարևոր են ձեզ համար:
    Դուր չի գալիս - Սևը կարող է ասոցացվել կատարյալ հակառակման հետ: այն կարող է խորհրդանշել մահը և սուգը: այն մշտական գաղտնի է, սև անցք: հնարավոր է դուք փոքր ժամանակ վախեցել եք մթից, սակայն դրա մասին մոռացել եք ու զգում եք որոշակի անհարմարավետություն երբ նայում եք սև գույնին: ընդհանուր առմամբ, սևը կարող է լինել նաև չափից դուրս ծանր և մուգ ձեր համար: ձեզ ավելի դուր են գալիս անկեղծ և անմիջական մարդիկ:

    Կապտականաչ
    Դուր է գալիս - Այս երանգի մեջ ընդգրկված են կանաչի ու կապույտի որոշ հատկանիշներ, բայց կան նաև որոշակի ընկալման առանձնահատկություններ: եթե սա ձեր գույնն է դուք զգուշավոր եք, /հնարավոր է նաև սնահավատ մի փոքր/, շատ մաքրասեր: զգայունակ եք, բայց որոշ դեպքերում զրկված եք պարզությունից և բնականությունից, մի քիչ ինքնավստահ և առանձնանում եք հարթ բնավորությամբ և մշտական հետաքրքրություններով:դուք օգնում եք ուրիշներին և սեփական գործերն էլ կատարում եք շատ լավ: դուք հագնվում եք այնպես, որ գրավեք ուրիշների ուշադրությունը և զարմացնեք շրջապատող մարդկանց, հաճախ առաջացնում եք նախանձ:
    Դուր չի գալիս - դուք սիրում եք հաճախ ամեն բանից կտրվել և ուշադրություն չդարձնել մանրուքներին

    Կապույտ
    Դուր է գալիս – կապույտը հանգստության ու խաղաղասիրության գույնն է: Սա ամենաշատ սիրվող գույներից է: Այն մարդկանց որոնց ավելի շատ դուր է գալիս երկնագույնի երանգները, սովորաբար սառն են և ինքնավստահ /կամ նրանք ցանկանում են այդպես երևան/, միևնույն ժամանակ նրանք կարող են լինել շուտ խոցելի: նրանք վստահում են և զգում են վստահության կարիք: զգացմունքային են և զգում են ուրիշների կարիքը, ամուր կապերի ընդունակ են այսպիսի մարդիկ շատ դժվար են տանում ցանկացած հիասթափություն և դավաճանություն: նրանք թեև մեծ խմբերից չեն խուսափում սակայն այնուամենայնիվ գերադասում են լինել ընկերների նեղ շրջապատում:
    Այսպիսի մարդիկ ձգտում են հարմոնիայի, հանգստության, համբերության: նրանք վստահելի են և ինչ որ բան անելուց առաջ կրկնակի մտածում են: Այսպիսի մարդիկ պետք է զգուշավոր լինեն և չպահանջեն մարդկանցից ավելին:
    Դուր չի գալիս - կապույտին չսիրելը նշանակում է անհանգստություն, առօրյա միօրիանկությունից դուրս մղվելու ցանկություն: հնարավոր է դուք ցանկանում եք փոխել աշխատանքը, կամ էլ փոխել ամբողջ կյանքը նոր տպավորությունների համար: դուք երևի հոգնել եք նրանից որ ինչ որ մեկը միշտ ձեր վրա է իր հույսը դնում, բայց խիղճը ձեզ չի թողնում ասել դա նրան: դուք կցանկանաիք լինել հարուստ և հայտնի, որովհետև դա թույլ է տալիս հիանալ կյանքով առանց երկար չարչարանքների:
    Ավելի մուգ կապույտ գույնը կարող է ասոցացվել թախիծի և մելանխոլիայի հետ, իսկ երկնագույնը ավելի ձանձրույթի հետ:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (30.11.2009), snow (30.11.2009), Yevuk (14.02.2010), Լուսաբեր (30.11.2009), Շինարար (30.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 29
    Վերջինը: 13.04.2010, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •