Սիրում եմ գրեթե բոլոր գույները, քանի որ նրանցից ամեն մեկն էլ ունեն իրենց ուրույն տեղը և արտահայտում են տարբեր առարկաններ, ցանկություններ, իղձեր, տպավորություններ: Վերջի վերջո ծիածանը գեղեցիկ է թվում պարունակելով բնության բոլոր գույները: Սակայն ես ամենաշատը նախընտրում եմ կանաչ, սպիտակ, կարմիր գույները: Այնուհետև գալիս են դեղինը, սևը, երկնագույնը: Սիրում եմ կանաչը ամենաշատը, քանի որ կանաչը , դեղինը, սպիտակը և երկնագույնը իրենց տարբեր երանգներով հիշեցնում են ինձ բնությունը, արևը, կյանքի սկզբը, խաղաղություն, ծով, մի խոսքով այն ամենը ինչը հիշեցնում է կյանքի մասին: Կարմիրը սիրում եմ, քանի որ կարմիր գրիչով ինձ լիքը հինգեր են դրել դպրոցում, չնայած երկուսներ էլ են դրել բայց հինգերը ավելի լավ եմ հիշում, իսկ սևը հիշեցնում է գիշերը, մթության գեղեցիկ կողմը: Հագուստին վերաբերող գույներ եմ համարում կանաչի տարբեր երանգները, սևը, սպիտակը, երկնագույնի տարբեր երանգները:![]()
Էջանիշներ