Գույներ շատ եմ սիրում, մանավանդ դրանց բազմապիսի համադրումներ: Բնության մեջ գույների հարաբերակցությունը առավել նախընտրածներիցս է: Համադրումներն էլ նկարագրում են անձը: Գույների նախընտրությունը կախված է շատ բաներից. բնավորությունից, տարիքից, շրջապատից, հասարակական «նորմերից», մոդայից ...
Գունային համադրությունը հագուստի դեպքում պետք է ներդաշնակվի անձին իր մտքում: Դրա համար էլ կոնկրետ կյանքի շրջաններում էապես տարբերվում են սիրելի գույների ցանկերը:
Ընդհանրապես սևը որպես գույնի բացակայություն եմ ընկալում, իսկ սպիտակը բոլոր գույների առկայություն՝ հանրագումար:
Էս պահին իմ հագուստի համար գերադասում եմ բաց ու վառ գույները, բացառում եմ սևը. ինչքան էլ հայելու մեջ սև հագուստով նայում եմ, չեմ ընկալում, ինձ չի սազում: Ուրիշների վրա նորմալ եմ գնահատում: Չնայած՝ ձմռան գալը միայն էս սև զգեստապահարանների բացվելու համար եմ ատում:
Վարդագույն ու երկնագույն եմ սիրում, հիմնականում ոչ կուրացուցիչ պայծառությամբ:
Պահարանս նոր բացեցի. բոլոր գույների հագուստ էլ ունեմ (բացի սևից, շագանակագույնից), ամեն օրվա տրամադրությամբ էլ ընտրում եմ: Վերջերս դեղնանարնջագույնն ու կանաչը գերակշռում են: Սպիտակ ու սև համադրության մեջ ինձ վատ եմ զգում, մի տեսակ անհամ ճաշ ուտելու պես: Մուգ գույներն էլ իմ ընկալումով ինձ չեն սազում:
Նկարելիս կամ նկար գունավորելիս անխտիր օգտագործում եմ բոլոր գույներս, հնարավոր խառնումներով: Էլի սևը բացառում եմ, չնայած երբ համեմատում եմ այլ նկարների հետ, զգում եմ սևի պակասը, բայց իմ ձեռքով չեմ կարողանում իմ նկարում տեղը գտնել:Նկարս ավարտուն եմ տեսնում միայն բոլոր գույների առկայությամբ, հնարավորինս լուսավոր:
P5200088a1.JPG H.JPG
Նկատել եմ, որ հաճախ գեղանկարներում էլ գույներն ավելի եմ կարևորում, քան հմտությունը կամ թեման: Ահա իմ սիրելի համադրության օրինակներից.
Ayvazovski.jpg a.jpg b.jpg
Սա էլ աշնանային գունահամադրումս.
Սենյակում գունային ընտրությունը աչքերի համար հանգիստ ու պարզն եմ ընտրում, թեկուզ հին ու իրար էլ չսազող: Կանաչ սենյակ, շատ թափանցիկ կանաչ: Հնարավորինս լուսավոր, քիչ նախշերով ու կանաչային վարագույր: Բաց մոխրագույն ծածկոց, նույն գույնի սեղան, համակարգիչ: Մարմնագույն բարձ, դինամիկներ, կահույքն էլ ավանդական: Բաց շագանակագույն գրապահարան:
Շպարիս մեջ էլ, շատերը նկատած կլինեն, չեմ կարողանում սև ընդգծումներ անել:
Հ.Գ. Մի բան էլ խոստովանեմ. որ իմ առկայությամբ լուսանկար եմ նայում, զարմանում եմ, որ չափազանց բարի տեսք ունեմ:Ու երբեմն էլ նկարի մյուս անդամներին չեմ սազում:
Բայց երևի էդպես ես ինքնաներդաշնակ եմ:
Էջանիշներ