User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Գույներ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գույներ

    Ի՞նչ գույներով եք ձեզ շրջապատում, և որո՞նք են ձեր սիրած գույները։ Խոսքը վերաբերում է ամեն ինչին՝ սկսած հագուստից, ձեր սենյակից, իրերից, վերջացրած նկարելու ժամանակ նախընտրելի գույներից։
    Ու ինչպե՞ս եք մեկնաբանում ձեր գունային նախընտրությունը։

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Իմ ամենասիրած գույնը կապույտն է, հետո՝ դեղինը ապա՝ նարնջագույնը, կարմիրը: Տեսեք, տաք գույներ եմ սիրում, որովհետև սիրում եմ ջերմություն: Հագուստներիցս անպակաս են վերոնշյալ գույները ու դրանց երանգները, շորերիս մեծ մասը կապույտ են: Սենյակ եթե ունենայի, այն կլիներ դեղին, ՎԱՌ դեղին: Մեքենա եթե ունենամ, կուզեմ, որ այն լինի կարմիր, ընկերներս՝ երկնա... օյյյ, կներեք, շեղվեցի
    Կապույտն ու իր երանգները արթնացնում են երազկոտ տրամադրություն, դե գոնե ինձ մոտ, դրա համար էլ երազկոտ եմ ու անջատված:

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Ես բոլոր գույները սիրում եմ, բացի էն անդուր վարդագույններից ու մի տեսակ զզվելի վառ կանաչ կա, դրանից: Դե սևն ու սպիտակը գույներ չեն, դրա համար չեմ ուզում դրանց մասին խոսել: Եթե էդ գույներով հագուստ եմ կրում, մի տեսակ դիսկոմֆորտ եմ զգում (երևի դպրոցն եմ հիշում ): Ի դեպ, կարմիրի համար գժվող քիչ մարդկանցից եմ: Բայց կապույտն էլ եմ սիրում, կանաչն էլ, մանուշակագույնն էլ, շագանակագույնն էլ, դեղինն էլ… Մի խոսքով, բոլորը, բացի նշածներիցս:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Շատ եմ սիրում կարմիրը: Սիրում եմ նրա համար, որ սիրածս 2 ֆուտբոլի թիմերի ֆորմեքը կարմիր գույնի են:
    Սիրում եմ նաև կարմիրի և սևի համադրությունը

  5. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Իմ սիրած գույնն է նարնջագույնը։

    Ի միջի այլոց, StrangeLittleGirl, չգիտեմ ինչքանով հավատալ, բայց իմ գունագիտության դասախոսը ասում էր, որ սեւն ու սպիտակն էլ են գույներ։

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե սևն ու սպիտակը գույներ չեն, դրա համար չեմ ուզում դրանց մասին խոսել: Եթե էդ գույներով հագուստ եմ կրում, մի տեսակ դիսկոմֆորտ եմ զգում (երևի դպրոցն եմ հիշում ):
    Վայ, ինչ հետաքրքիր է, ինձ մոտ էլ են սև ու սպիտակ գույները ճիշտ նույն զգացողություններն ու ասոցիացիաներն առաջացնում։

    Փոքր ժամանակ սիրածս գույնը վարդագույնն էր, էն իսկական վարդի գույնը, էլի, մեղմ, նուրբ երանգի։ Դպրոցի միջին դասարաններից սկսած շատ–շատ եմ սիրում վառ դեղինից (սմայլիկների գույնը ) մինչև նարնջագույն ընկած երանգները, հատկապես ծիրանագույնը։ Ընդհանրապես վառ ու տաք գույներ եմ շատ սիրում՝ դեղին, կարմիր (արյան երանգինը, իսկ բորդոյին մոտ երանգը չեմ սիրում առանձնապես), վառ կապույտ, կանաչի միայն որոշակի երանգներ՝ բնական, իսկ էն զելյոնկայի երանգի կանաչից զզվում եմ՝ ցանկացած տեսքով։ Մեկ էլ դեղնաշագանակագույնն եմ շատ սիրում։ Չեմ սիրում միայն մուգ շագանակագույնը (Սովետի ժամանակ աղջիկների դպրոցական համազգեստներ կային էդ երանգի ), մուգ կապույտը (էլի Սովետի ժամանակ տղաների համազգեստի գույնն էր ), վարդագույնի մի երանգ կա՝ մոռագույնին մոտ, այ դա չեմ սիրում, իսկ վարդի երանգինը սիրում եմ, զըռ փիրուզն էլ չեմ սիրում, մի տեսակ արհեստական գույն է, մոխրագույն էլ չեմ սիրում՝ իր բոլոր երանգներով, ահավոր ձանձրալի գույն է ինձ համար։

    Կրում եմ հիմնականում վառ ու տաք գույների հագուստ, խամրած գույների հագուստ չեմ սիրում, հազվադեպ եմ կրում։ Առանձին սենյակ երբևէ չեմ ունեցել, բայց եթե ունենայի, չեմ կարծում, թե կոնկրետ գույն կգերիշխեր սենյակումս։ Բայց պատերը հաստատ հանգիստ գույնի կլինեին, ասենք, կանաչի կամ (դեղնա)շագանակագույնի մեղմ երանգներ, բայց ոչ վառ։

    Այնուամենայնիվ, երևի ամենաշատը վառ դեղինն եմ սիրում, ու ընդհանուր առմամբ, որ մտածում եմ, իրերիս մեջ երևի քիչ թե շատ գերիշխողը հենց դեղինն է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.10.2008, 20:58:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Շատ- շատ եմ սիրում աշնան դեղնակարմիրը: Երբ նայում եմ այն ծառերին, որոնք կանաչից կերպարանափոխվել են կարմիր ու դեղին գույների, պարզապես հայացքս կտրել չեմ կարողանում: Ինձ թնում է, թե այդ գույներից ինձ մեծ ու հզոր էներգիա է գալիս:
    Եվ կարծում եմ, որ այդ գույնի հագուստը ինձ ջերմություն է հաղորդում: Երևի պատչառը նա է, որ իմ խորհրդանիշը կրակն է: Չեմ սիրում երկնագույնը: Ես դրանից միայն սառնություն ու վանող տրամադրություն եմ ստանում:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  8. #8
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    սիրում եմ մեղմ ու տաք գույները… շատ պայծառ գույներ այնքան էլ չեմ սիրում… ամեն գույնի բաց երանգն է դուրս գալիս. բաց նարնջագույն, երկնագույն, բաց մանուշակագույն, դեղինը… տենց էլի… հա, մեկ էլ կարմիրը ըստ տրամադրության, մեկ սիրում եմ, մեկ տանել չեմ կարողանում…

    երևի ամենաշատը նարնջագույնն ու այ էս կանաչն եմ սիրում…
    Վերջին խմբագրող՝ Երկնային: 11.10.2008, 21:59:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    snow (28.11.2009)

  10. #9
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դպրոցի միջին դասարաններից սկսած շատ–շատ եմ սիրում վառ դեղինից (սմայլիկների գույնը ) մինչև նարնջագույն ընկած երանգները, հատկապես ծիրանագույնը։
    ...
    Այնուամենայնիվ, երևի ամենաշատը վառ դեղինն եմ սիրում, ու ընդհանուր առմամբ, որ մտածում եմ, իրերիս մեջ երևի քիչ թե շատ գերիշխողը հենց դեղինն է։

    Ավատարիս դեղինը ինչպե՞ս է։

  11. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Ավատարիս դեղինը ինչպե՞ս է։
    Ինքն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #11
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Սիրում եմ Կարմիրը.. Սպիտակը, Կապույտը...

    Շորերի մեջ հատկապես շատ եմ սիրում Կարմիրի ու սպիտակի համադրությունը
    Հատկապես աղջիկների վրա

    Դե ես էլ Կարմիր ու կապույտ եմ հիմնականում հագնւմ.. դե դասականը չհաշված
    Loading your personal settings....

  13. #12
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Գույների առումով շատ բծախնդիր եմ :Որպես գույն շատ եմ սիրում երկնքի գույնի, բնության գույնը,վարդագույնը :Սենյակս բաց կապույտ է, ինչպես նաև հագուստիս 50%, մյուս մասը սպիտակ ու ու ու չեմ հիշում : Ինչ անհետաքրքիր մարդ եմ չէ՞ Կարմիր գույնը սիրում եմ միայն կրակի տեսքով: Կանաչը միայն բնության: Կարմրականաչադեղնանարնջագույն հագուստ երբեք չէի հագնի
    Սիրում եմ քամու գույնը
    Чеширский КотЭ

  14. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Պաշտում եմ կարմիրը, կարմիրը իմ համար արյան, կյանքի, ջերմության գույնն է

    Հիմնականում հագնում եմ կարմիր ու հետը ինչ գույն պատահի, հագուստներիս մոտ կեսը կարմիր է

    Կարմիր գույնից բացի սիրում եմ նարնջագույն, կանաչ, մուգ կապույտ, մոխրագույն և սև:
    I may be paranoid but no android!

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (28.11.2009)

  16. #14
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Գույներ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ գույներով եք ձեզ շրջապատում, և որո՞նք են ձեր սիրած գույները։ Խոսքը վերաբերում է ամեն ինչին՝ սկսած հագուստից, ձեր սենյակից, իրերից, վերջացրած նկարելու ժամանակ նախընտրելի գույներից։
    Ու ինչպե՞ս եք մեկնաբանում ձեր գունային նախընտրությունը։
    Եթե գույներից խոսք գնաց, ապա նախ շնորհակալություն թեման բացելու մտահղացման համար,
    Ինձ շրջապատում են ծիածանի բոլոր գույները, առավելապես բաց երկնքի տակ, բնության մեջ, անձրևի ժամանակ, երբ բոլոր գույները "թարմությամբ են շնչում",
    Սիրում եմ երբ ինձ շրջապատում են մանր, դաշտային ծաղիկների բազում գույները, մասնավորապես կարմիրը, գազարագույնը, նարնջագույնը, մանուշակագույնը, դեղինը իհարկե կանաչը և ...
    Այդ գույները նախնտրում եմ, քանի որ նրանց ներկայությամբ ինձ ազատ եմ զգում, կարող եմ վազվզել գունագեղ ծաղկապատ տարածության մեջ, երազելով որ հիմա ուր որ է կթռչեմ վերևները և այդպես առաջ, առաջ մինչև վերջ ...
    Հագուստի առումով ինձ սազում է սպիտակը և սևը ինչպես շատերին կսազեր ...
    Վերջին խմբագրող՝ Narinfinity: 12.10.2008, 02:35:

  17. #15
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Ես հիմնականում ոչ թե կոնկրետ գույնն եմ սիրում, այլ նրա երանգները:Շատ սիրում եմ կարմիր և երկնագույն:Բոլոր գույների մեջ ինչ-որ շարմ գտնում եմ, բացի կանաչից ու մոխրագույնից:Սիրում եմ սևի համադրությունը մնացած գույների հետ:Իմ մոտ շատ հետաքրքիր երևույթ եմ նկատել - կարամ մի ամբողջ տարի մի երանգի հագուստ կրեմ, իսկ հաջորդ տարին դրա վրա անգամ չնայեմ:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 29
    Վերջինը: 13.04.2010, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •