ես պռոստը չեմ ջոգում ինչ կապ ունի Հայաստանում առաջինը ովա եղել, ասենք եթե մեկը ստեղ Առմանի ֆիռմա բացի մի տառի տարբերությամբ հետո Առմանին պաշտոնական խանութը բացի, առաջին բացողը ինչ որ առավելությունա ունենալու?![]()
ես պռոստը չեմ ջոգում ինչ կապ ունի Հայաստանում առաջինը ովա եղել, ասենք եթե մեկը ստեղ Առմանի ֆիռմա բացի մի տառի տարբերությամբ հետո Առմանին պաշտոնական խանութը բացի, առաջին բացողը ինչ որ առավելությունա ունենալու?![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Վահան ջան հարցը էնա որ նորմալ երկրում նայում են ֆրմայի անունը իրանց լեզվով եթե նույննա ոնցոր մեր մոտ երկուսնել հայերեն Բիլայնա ուրեմն 2ին չեն թողում տենց բրենդ գրանցի, բայց դե մենք ֆորպոստում ենք ապրում ոնց «մեծ ախպերը» ասի տենցա պտի լինի: Ինչ օրենք ինչ բան:
Ներսես ջան ստեղ ինձ թվումա ռուսկան Բիլայնը ճիշտա դատը կարա շահի, որտև ինչքան գիտեմ համընդհանուր ճանաչում ստացած ֆիրմաները առավելություններ ունեն անվան հետ կապված, հեսա կփորձեմ օրենքով ճշտեմ, կգրեմ մի բան գտնեմ
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Քեզ տեղեկատուում կասեին, որ նման ընկերություն չկա, հետո դու երեւի էդ գովազդատուին դատի կտայիր, որ սուտ բաներ են խոսում։ Մի խոսքով երկար պատմություն ա։
Ամեն դեպքում ԱրմենՏելը այն ժամանակ կարող էր Bi Line-ին դատի տալ ապատեղեկատվության եւ հակագովազդի համար։
Անձամբ ինձ վրա այդ հակագովազդը ազդել էր, քանի որ դրանից հետո ավելի աչքիցս ընկավ Արմենտելը։ Ես տենց էլ մտածեցի, որ դա ռուսական Beeline-ն է այդ հայտարարությունը տվել։ Չէի պատկերացնում, որ ԱրմենՏելն էլ կարող է լինել զոհի կարգավիճակում, ինձ թվում էր, որ ԱրմենՏելի բաժանորդներն են միակ զոհերը։
Հ.Գ. Ես չեմ ուրախանում, եթե սմայլիկս քեզ դուր չեկավ, ապա կներես։![]()
Օրենքում պիտի որ չլինի, բայց հարահայտը 1. շատ փող է ունենում, 2. շատ փողով ավելի լավ փաստաբաններ է վարձում, 3. գումարած՝ թանկ PR-է անում:
DIXIcarpe noctem
հեսա գտա, ճիշտ էի հիշում
եթե ռուսականը մինչև մեր մոտինը եղելա ռուսաստանում ուրեմն ստեղ Bi-Line–ի անունը անօրինական են գրանցելՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 7. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը
Որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չէ այն անվանումը, որը`
ա) համընկնում է Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցված որևէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային և սպասարկման նշանի հրապարակային օգտագործման հետևանքով որևէ բնագավառում հասարակությանը հայտնի կամ համընդհանուր ճանաչում ստացած օտարերկրյա որևէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցման գործողություն ունեցող որևէ ապրանքային կամ սպասարկման նշանի, ապրանքի ծագման տեղանվան, կամ շփոթելու աստիճան նման են դրանց և վերաբերում են գործունեության նույն ոլորտին.
.....
հանրահայտը մեծ կապ ունի ոնց կարա չլինի օրենքում, ապրանքային նշանի ու ֆիրմային անվան նման կարևոր բաները ևս պետքա պաշտպանվեն
դրան մի աչքով նայելուցա էլի լինում որ abidas–ներ ու guci–ներ են տարածվում աշխարհով մեկ![]()
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 10.10.2008, 19:31:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Հայկօ ջան ուշադիր կարդա, չգիտես էս մեր օրենքները երկու կիլոմետրանոց նախադասություններ են ամեն բառն էլ կարևորա, նախադասության վերջում գրածա՝ կամ շփոթելու աստիճան նման են դրանց և վերաբերում են գործունեության նույն ոլորտին.
տակ շտո ժող ջան ես անգամ վերևներից ասածա տարբերակը չի
էլեկտրոնային տարբերակով բոլոր օրենքները հասանել են arlis.am կայքումՌեալիստ ջան, օրեսգրքեր ունե՞ս էլէկտրոնային տարբերակով:![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Նայի Վահան ջան: Հենց նոր երկու ընկերությունների կայքերով ուսումնասիրություն արեցի: Այսպիսով ՝
Հայկական Բի Լայնը գրանցվելա 96-ին: Ռուսական Բի լայնը (ի դեպ ռուսերեն գրվում է հենց «Би Лайн») 96ին ուներ ընդամենը 50000 բաժանորդ: Համաշխարհային ճամանչման մասին խոսելը անիմաստ է: Հայաստանում օրինական գրանցվում է «Բի լայն»ը: Անցնում է տարիներ ու ռուսականը չակերտներով համաշխարհային ճանաչում է ստանում: (Գուգլում Beeline որոնեք առաջին էջի վրա Ռուսականը չկա, նենց որ համաշխարհային մակարդակով մի եսիմինչ ֆիրմա չի): Ու հետո գալիսա հայաստան ուզումա գրանցվի, հենց վերևը բերած հոդվածով իրան չպիտի գրանցեին:Սխա՞լ եմ ասում, Վահան ջան:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ