Ինչպես գիտեք Bi Line ընկերությունը դատական գործ էր բացել Beeline ընկերություն դեմ, այն պատճառով, որ Beeline անվանումը համահունչ է Bi Line-ին։
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի։
Իմ կարծիքը ես կգրեմ ավելի ուշ։
ինչ եղել էր եղել վերջացելա: Արդյունք՝ ոչ մի բան էլ չեղավ, ու Բիլայնը գրանցեց իր ապրանքանիշը Հայաստանում ու Արմենտելը դառավ Բիլայն: Վերջ: Քննարկելու ու կարծիքի բան չկա այստեղ:
Բայց ես հակառակ տարբերակն եմ լսել մոտ երկու ամիս առաջ, այսինքն` Beeline-ն է դիմել դատարան ընդդեմ Bi Line, որպեսզի վերջինս փոխի ընկերության անունը, բայց Bi Line-ի տնօրենն ասել է, որ Հ.Հ.-ում իր ընկերությունն է առաջինը ստեղծվել, հետևաբար` ինքը չի պատրաստվում փոխել անունը և համոզված էր, որ դատարանը իր դեմ որոշում չի կարող իրականացնել, դա ապօրինություն կլինի դատարանի կողմից:
Մոտավորապես այսպես է եղել, «Ազատություն»-ով եմ լսել:
Վերջին խմբագրող՝ Kuk: 10.10.2008, 17:49:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Իսկ Bi Line-ը դիմե՞լ է այլ դատարան, բացի Հայաստանի դաըարաններից։ Իմ կարծիքով եթե դիմած լիներ, ապա կհաղթեր, քանի որ բոլոր իրավունքները նրանց կոմն են։
Beeline ընկերությունը ունի միայն մի հակակշիռ։ Այն է, որ դեռ մինչեւ ArmenTel-ի Beeline դառնալը, Bi Line-ը ռադիոյով հակագովազդում էր Beeline-ին։
Ես ինքս եմ լսել, եթե հիշում եք ԱրմենՏելը Ռուսաստանում էժան ռոումինգ էր սկսել տրամադրել, ու գովազդու էր «Եթե գնում եք ռուսաստան, ընտե՛ք Բիլայն»։ Իսկ Bi Line-ը ռադիոյով հաղորդում էր «Բիլայն ընկերությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանում, Արմենտել ընկերության բաժանորդներին ոչ մի ծառայություն չի տրամադրում»։
Իսկ Արմենտելի Բիլայն դառնալուց հետո էլ լսել եմ «Բիլայն ընկերությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում չի մատուցում բջջային կապի ծառայություններ։»։
Վստահ եմ, որ եթե չլինեին այս հակագովազդները, ապա միջազգային որեւէ դատարան դիմելով Bi Line-ը կհաղթի։
Ավելացվել է 1 րոպե անց
Դա նույնպես ճիշտ է, բայց առաջինը Bi Line-նն է դատի տվել «ՎիմպելԿոմ»-ին։
Ոչ մի հակագովազդ էլ չկա դրա մեջ:
Միգուցե իրավական տեսանկյունից չկա (չնայած իմ կարծիքով կա), բայց մեկ է դրա նպատակը հենց հակագովազդն է։ Եթե Bi Line ընկերությունը դա արած չլիներ, ապա ես երկու ձեռքով կողմ կլինեի նրա հաղթանակին։
Կարծում եմ չարժե պայքարել զարտուղի ճանապարհներով, եթե կա դատարան, ընդ որում ոչ միայն Հայկական։
զարտուղին որնա՞: որ ինձ էլ զանգեն զզվցնեն կարողա ես ել տենց գովազդ տամ:
ասենք ես շատ հանգիստ կարող եմ ռադիոով հայտարարեմ որ մեր տան հեռախոսի համարում ԱԼՄն չի գտնվում, որտև էնքան են զզվցրել ել դու սուս: Հիմա ինչ դու ինձ կասես որ ես ԱԼՄին հակագովազդ եմ անում հա՞:
Ինձ են զանգում զզվցնում համարնա նման ինչա: Դեռ չեմ տվել բայց կարողա տամհիմա ինչ ես ասում գալու ես ասես որ ԱԼՄին հակագովազդ եմ անում, հա՞:
Ես եմ զանգում եմ տեղեկատու ասում եմ բիլայնի համարը տվեք տալիս են Bi Lineի համարը ես էլ զանգում եմ: Գյուղացի ձուկ բռնող տղա եմ ինչ իմանամ 2 հատ բիլան կա:
Դե ասում եմ գյուղացի ձուկ բռնող տղա եմ, լսում եմ ««Եթե գնում եք ռուսաստան, ընտե՛ք Բիլայն»։ Ձկանս գործը լավ չի գնում, ուզում եմ գնամ ռուսաստան խոպան, զանգում եմ բիլայն
հա բա ինչ պիտի անեի քո կարծիքո՞վ:
ես քեզ պարզ օրինակ եմ բերում ոնցա լինում: Քո վրա չեմ բերում իմ վրա եմ բերում, որ չնեղվես պահի տակ: ի՞նչ կար ուրախանալու:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ