...իսկ դու ինձ մի նայիր այդպես, երևի ես էլ քո սև ու սպիտակ աշխարհում նույնքան անգույն եմ, որքան անգույն է արյունոտ այս թաշկինակը, որով ցանկանում էի զսպել արյան հոսքը… իսկ հիմա դու ես լիզում այդ վերքը, իմ միակ բարեկամ, ու ես պետք է քեզ թողնեի այստեղ մենակ, սոված կմնայիր, ախր
…Ինձ դեռ անհրաժեշտ է երջանկություն բաժանել այս արյան փաթեթավորմամբ, որը հիմա ինչ-որ անհասկանելի լեզվի անհասկանելի տառեր է գրում իմ ձեռքին:
արյուն, որը տալիս է երջանկություն, այդ դեպքում ինչո՞ւ չի տալիս ինձ այդ երջանկությունը, երբ նայում եմ նրա աչքերին, իսկ ո՞ւր են աչքերը… իմ միակ բարեկամի աչքերը, որ պատուհան են դեպի անգույն աշխարհ, որտեղ ամեն ինչ այնքան պարզ է, որտեղ գույներ չկան:
Դե արի քեզ հաց տամ, սոված կլինես
Էջանիշներ