//ժող, բայց զգու՞մ եք ինչ դաժան ու տխուր պատմություն է...

դրանից հետո մայրս մահացավ...բայց ոչ թե հորս մահանալու դարդից, այլ սիրեկանի "դանակից" ...դե էն ժամանակ , հորս կենդանության ժամանակ էլի, թաքուն էին հանդիպում, իսկ նման հանդիպումները միշտ էլ հետաքրքիր են, քանի որ էքստրեմալ են, նամանավանդ իմ հոր նման կռիսի կնոջ ու սիրեկանի համար... հորս մեռնելուց հետո արդեն ճանապարհը բացվել էր, մայրս 9 - րդ երկնքում էր, բայց սիրեկանը ՝ մեր թաղի Վղոն, արդեն հետաքրքրությունը կորցրել էր, քանի որ թաղ էր եկել մի նոր "կուկլկա" ՝ 41 տարեկան շուշա - տիկին, անունը ՝ Վարսենիկ...ամուսինը մահացել էր, ինքն էլ բախտագուշակութկամբ էր զբաղվում, բայց ավելի լավ մոտը ստացվում էր տղամարդկանց բախտը գուշակելը...
մի խոսքով, նոր շուշա-տիկինի հայտնվելը մորս գործերին խփեց, մի անգամ էլ սիրելին նրան ասեց, որ "յան տա"...սա էլ չդիմացավ ու միանգամից Կիևյան գնաց...իհարկե խոհանոցային դանակը սիրելիի փորը մխրճելուց հետո...դե դրան էլ չդիմացավ սիրտը ու ... գնաց ... ինձ թողնելով անտեր ու տիրական ... չնայած մինչև այդ էլ էի ըստ էության այդ կարգավիճակում ...