User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Խառը պատմություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երկրի բնակիչ milkyway-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    հերանցս տուն
    Տարիք
    42
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Խառը պատմություն

    էս 3 բառի միտքը շատ դուրս եկավ ,բայց եկեք փորձենք պարբերություններով մի բան գրել (10 տողից ոչ ավել) : Եթե մի բան ստացվի կդառնա պատմվածք, եթե չստացվի ,ուրեմն չի ստացվի:

    Ուշադրություն, հստակեցնում ենք "խաղի" կանոնները: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գրել միայն մեկ պարբերություն (10 տողից ոչ ավել), որից հետո նորից գրելու իրավունք կստանա, եթե նրանից հետո պարբերություններ են գրել առնվազն 3 (երեք) մասնակից: Պատմվածքը պարտավոր է ավարտել տասներորդ մասնակիցը, այնպես որ ուշադիր եղեք հաշվարկներում: Դուք չեք կարող պատմվածքը ավարտին հասցնել, եթե ասենք իններորդ մասնակիցն եք, և չեք կարող կիսատ թողնել, եթե տասներորդ մասնակիցն եք:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.06.2006, 02:26:
    "'Пить, так пить' - сказал котенок и пошел топиться"

  2. #2
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խառը պատմություն

    Փողոց ա: Որ փողոցն ա չգիտեմ, բայց կողքը մոստ կա, մոստի ներքևը մարդ՝ մեռած:
    Ես եմ բրդել: 5 վայրկյանում տեղ հասավ: Տղա էր, թե աղջիկ չգիտեմ: Հետևից եմ բրդել, անունը չեմ հարցրել: (Հիմա ոմանք կասեն եդ տրամաբանորեն սխալ ա, բայց ես մեղք չունեմ. հետևից չէր զգացվում, ձենով էլ չէի կարա տարբերեի): Չգիտեմ խի եմ բրդել, ցանկություն կար, դուրս չեկավ էդ մարդը: Հետևից սեռը չէր զգացվում, բայց որ փոքր ժամանակ կենդանիների ա տանջել զագցվում էր: Հա հետո ի՞նչ, ես էլ եմ տանջել, ուրեմն ի՞նձ էլ պիտի գցեն: Չէ սպասի, սենց չեղավ, պարզվում ա սխալ բան եմ արել ու հըլը մի բան էլ վկաներ եմ թողել: Մլիցեքը հեսա կգան, վերջս հեսա կգա:
    -Պիտի վկաներին էլ գցես , - ներքին ձենս ասեց:
    ՈՒ սկսում եմ գցել, հեվից մլիցեքի միգալկեքի ձենն ա գալիս, իսկ ես վկաներից եմ պրծնում, ո'չ սեռն ա հետաքրքրում ինձ, ո'չ տարիքը, ո'չ էլ անունը: Մլիցեքն էկան...
    Վերջին խմբագրող՝ Մասսագետ: 12.06.2006, 02:05:

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Խառը պատմություն

    ... Բանից պարզվեց, որ մլիցեք չէին, այլ գժանոցի աշխատողները։ Նրանք էկէլ էին իրանց գժին՝ ինձ տանելու։ Ինձ ինչպես միշտ թվում էր, թե մարդ եմ սպանում ու շարունակում եմ սպանել։ Իրականում դա միայն իմ հալուցինացիաներն էին։ Փոքրուց այդպես եմ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ 17 անգամ գլխի վրա 7-րդ հարկից ընկնելը և 27 անգամ հաստ գրքերով գլխիս հարվածները չէին կարող անհետևանք մնալ… Գժանոցի բժիշկները վաղուց էին ուզում ինձ քնացնել, սակայն կար մեկը, ով դեմ էր դրան։ Իմ եղբայրը։ Նա էնքանա սիրում ինձ, էնքան անքուն գիշերներ ա անցկացրել իմ անկողնու կողքին, որ հիմա ցավում էր… ցավում էր, որ էդ ամենը իզուր պիտի լինի և նրան կզրկեն իր ամենասիրած կենդանի փափուկ խաղալիքից…
    Գժանոցի աշխատակիցները շատ արագ կատարեցին իրենց գործը…
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 12.06.2006, 02:37:

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Խառը պատմություն

    ...Հետևից կամաց մոտեցան երկու հոգի և ձեռներս ոլորելով մեջքիս մոտ կապեցին: Մյուս երկուսը սկսեցին զսպաշապիկ հագցնել: Զսպաշապիկը հագցնելուց ձեռքիս կապերը թուլացրին ու հանկարծ ես ամեն ինչ հասկացա...
    Պատահական չի, որ ես միշտ իմ երևակայության մեջ մարդ եմ սպանում, դա պարզապես չի կարող պատահականություն լինել: Դա պարզապես երկնքից հուշում է ինձ համար, այդպես ինձ ցույց են տալիս, թե ինչի համար եմ ծնվել: Չէ որ բոլոր մարդիկ լույս աշխարհ են գալիս ունենալով հստակ նպատակ: Իմ նպատակը աշխարհը սպիտակ խալաթավորներից փրկելն է, ու պատահական չի, որ սրանք ինձ հիմա զսպաշիկ են հագցնում: Օգտվելով առիթից, որ այդ պահին ձեռքիս կապերը թուլացրել են իսկ զսպաշապիկը դեռ չեն կոճկել ես ամբողջ ուժերս լարեցի ու թափ տալով ազատվեցի բոլոր կապանքներից: Առաջին զոհս այս էծի մորուքով սպիտակ խալաթավորն է. վազեցի ու հրեցի նրան, բայց ուժերս սխալ էի հաշվել, մենք կամուրջից իրար գրկախառնված ցած էինք ընկնում: Ժամանակը կանգ էր առել ու ես վայելում է այդ ներքև թռչելը, հստակ գիտակցելով, որ աշխարհը մաքրելու եմ սպիտակ խալաթ չարիքից...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #5
    Երկրի բնակիչ milkyway-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    հերանցս տուն
    Տարիք
    42
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խառը պատմություն

    Ու մենք ցբխվում ենք գետին: Առաջին հայացքից բան էլ չի եղել ,մարդ էլ չի մեռել: Նայում եմ խալաթավորի դեմքին, չեմ ջոկում տղայա թե աղջիկ, բայ դե էդ կանցնի,18-րդ անգամ ընկնելուցա: Բայց ոնց որ նույն տիպն ա ,ում համար միլիցեքը սկզբից հավքին տարան, չէ կներեք գժանոցից էին ու միլիցա չէին: Ու ես էլ գիժ եմ, որտեւ <կղկղանքի> մեջ լինելուց զզվել եմ, ուզում եմ գժության մեջ ինձ տեսնեմ մի քիչ: Գիտեք չէ ասում են սիրուց եմ գժվել, բայց էդ սուտ ա,որտեւ ես իրան էլ եմ սպանել: Էս խալաթավորը երեկ պատմեց ,որ դաժան մանկություն ա պատճառը:Տատս՝ ոսկի կնիկ, ակարդյոնի դաստատու էր անչափահասների գաղութում: Պապուս մասին ոչ լսել եմ ոչ տեսել: Ու տենց չտեսնված պապուց տատս ունեցել էր հորս:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.06.2006, 20:28:
    "'Пить, так пить' - сказал котенок и пошел топиться"

  6. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խառը պատմություն

    Իմ գժվելու հիմնական պատճառը երևի շրջապատող անարդարություններն էին. դպրոցում միշտ ճնշում էին,որովհետև լավ չէի հագնվում,հերս հարբեցող էր,մերս էլ սաղ օրը տունը չէր,մենակ իրիկվա կողմ էի մի կես ժամ տեսնում,են էլ սաղ ընթացքում վրես էռ գոռում.խի՞ էս սոված,խի՞ ա աչքիդ տակը կապտած,խի՞ ա շորդ ճղված... ո՞վ ըլներ իմ տեղը,որ չգժվեր,հա իմիջիայլոց ուզում եմ պատմել իմ 1-ին վայրէջքի մասին. մեր դասարանի տղեքը որոշել էին ինձ հերթական անգամ ծեծել,բայց որպեսզի հետաքրքիր լիներ,էդ անգամը որոշեցին ոչ թե զուգարանում ծեծել,այլ հենց դասարանում՝աղջիկների ներկայությամբ։Մեր դասարանը 3-րդ հարկում էր։ Լաաավ ծեծեցին, ու երբ որ արդեն ցավին չէի դիմանում,ստիպված որոշեցի հակահարված տալ ուժեղ մրցակցին։ Գլխով Միշիկի փորին խփեցի,էսի տեղն ու տեղը վրես փռվավ,ես էլ մի կերպ սրա տակից դուրս գալով տեսա Գայուշի հայացքը իմ վրա։Նենց էր նայում տնաշենը,ոնց որ ծեծված շան նայեր... Էդ նվաստացնող հայացքին էլ չդիմացա՝հարձակվեցի էս Գայուշի վրա ու սկսեցի աջ ու ձախ սրան խբել...Էդ պահին էլ ջոգեցի,որ աթոռը գլխիս ա գալիս... ուրիշ հնար չունեի,ստիպված լուսամուտից թռա,որ հարվածից խուսափեմ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խառը - մառը Չիլի
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 146
    Վերջինը: 25.03.2022, 00:09
  2. Մի երգի պատմություն ...
    Հեղինակ՝ insider, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 17.07.2014, 14:23
  3. 30 պատմություն
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 21.06.2013, 00:05
  4. Մի ստեղծագործության պատմություն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.07.2008, 21:29
  5. Պատմություն
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 02.07.2007, 15:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •