Վերջերս մի քանի ֆիզիկոս թեորաբանների կարծիքն էի նայում գրավիտրոնների համար: Պարզվում է, որ իրենք էլ են Dvgray -ի կարծիքը հաստատում: Գրավիտացիան ահավոր թույլ ուժ է համեմատած մնացած բոլոր ուշերի: Օրինակ մի կտոր մագինսը շատ ու շատ ավելի մագնիսական ուժ ունի, քան գրավիտացիոն: Հույննը կարելի է ասել հիմնարար մնացած ուժերի մասին: Բայց գրավիտացիան ահավոր թույլ է: Նորմալ գրավիտացիոն ուժ ունենալու համար մարմինը բավականին մեծ զանգված պետք է ունենա:
Գիտնականները տեսականորեն չէն բացառում այն տարբերակը, որ գրավիտացիան ոչ թե մեր տարածության մեջ է, այլ զուգահեռ տարածությունից է մեր մոտ գալիս: Դրան տանում է նաև զանգված ունեցող մարմնի կողմից տարածություն-ժամանակի ճկումը: Այսինքն զանգված ունեցող մարմինը ճկում է տարածություն-ժամանաը, որտեղից էլ գրավիտացիան թափանցում է մեր տարածություն-ժամանակ: Այնպես որ գրավիտրոնները գուցե և մեր տարածությունում չեն ու դրա համար էլ մինչև հիմա չեն գտնվել:
Էջանիշներ