Ես մի փոքր դժվար հարց ունեմ հավանականության տեսությունից:
4 պատահական միմիանցից տարբեր թվեր գրված են 4 թղթերի վրա և շրջած դրված են սեղանին: Պետք է գտնել նրանցից պատահականորեն ամենամեծ թիվը ընտրելու հավանականությունը:
Լուծում 1
Քանի որ 4 թվերից մեկն է ամենամեծը ապա այն ընտրելու հավանականությունը 1/4 է:
Լուծում 2
Պատահական ընտրում ենք մի թիվ: Որպեսզի այն լինի ամենամեծը, ապա մնացած 3 թվերն էլ պետք է լինեն այդ թվից փոքր: Յուրաքանչյուրի փոքր լինելու հավանականությունը հավասար է 1/2: Հետեվաբար հավանականությունը որ 3 թվերն էլ կլինեն ընտրված թվից փոքր հավասար է 1/2 * 1/2 * 1/2 հավասար է 1/8:
Ի՞նչն է սխալ: