Առաջին ղուշը կարող է ընկնել կամ կենտ անգամ, կամ զույգ անգամ նետելուց հետո (քանի որ փորձերի քանակն անվերջ է, ապա ընդհանրապես ղուշ չընկնելու հավանականությունը 0 է և այն չենք դիտարկում), հետևաբար այդ 2 դեպքերի հավանականությունների գումարը 1 է: Նկատենք որ, առաջին անգամ ղուշ ընկնելու զույգ լինելը համարժեք է նրան, որ առաջին նետման արդյունքը գիր լինի (1/2 հավանականություն) և, մոռանալով առաջին նետման մասին, պահանջենք, որ առաջին ղուշը ընկնի կենտ անգամ նետելուց հետո: Այստեղից ստանում ենք, որ զույգի դեպքի հավանականությունը 2 անգամ փոքր է կենտի դեպքի հավանականությունից (քանի որ "և"-ի դեպքում հավանականությունները բազմապատկվում են): Հետևաբար, ինչպես և նախորդ խնդրում, զույգի դեպքի հավանականությունը ստացվում է 1/3 կամ ~33.3%
(1/2 հավանականություն)
-այս գրածիցդ հետո գրածներդ մի փոքր պարզ գրիր..
..ես գիտեմ ձեր մտքերը.. ձեր սիրտն ավելի գեղեցիկ է, քան գլուխը.. /Ֆ. Դոստոևսկի/
Էջանիշներ