One_Way_Ticket-ի խոսքերից
Փորձեմ բացատրել հանրամատչելի լեզվով: Նախ որոշակիության համար ենթանդրենք, որ սկզբում Դուք ընտրել եք համար 1 դուռը, հետո խաղավարը բացել է համար 2 դուռը: Կա 2 դեպք` մեքենան կամ առաջին դռան հետևում է, կամ երրորդ: Առաջին դեպքում խաղավարը հնարավորություն ուներ բացելու թե երկորոդ, թե երրորդ դուռը (հավասար հավանականությամբ): Այսինքն, այն, որ նա կընտրեր հենց երկորոդ դուռը, ուներ 50% հավանականություն: Մինչդեռ երկրորդ դեպքում նա ընտրության հնարավորություն չուներ, ստիպված էր բացել երկրորդ դուռը (այսինքն, երկորոդ դուռն ընտրելու հավանականությունը 100% է): Այսինքն, եթե նա բացել է երկորոդ դուռը, ապա երկրորդ դեպքի հավանականությունը 2 անգամ մեծ է: Լուծելով ոչ բարդ հավասարում՝ կստանանք, որ առաջին դռան ճիշտ լինելու հավանականությունը ~33.3% է, իսկ երրորդ դռանը՝ ~66.6% (և ոչ թե 50%, ինչպես պնդում է Ներսեսը):
Էջանիշներ