Եթե խնդիրը ասում է, որ պետք է գտնել "գոնե երկու հատը", ապա պատասխանը 1/4 ՝, իսկ եթե "ճիշտ երկու հատը", ապա՝ 1/16:
Երևի
Եթե խնդիրը ասում է, որ պետք է գտնել "գոնե երկու հատը", ապա պատասխանը 1/4 ՝, իսկ եթե "ճիշտ երկու հատը", ապա՝ 1/16:
Երևի
Կանացի տրամաբանություն
Մի տղամարդու հացնում են որքա՞ն կլինի այն բանի հավանականությունը, որ տանից դուրս գալով կտեսնես փիղ:
Պատասղան.- մոտավորապես 1/1000000
Նույն հարցը տալիս են կնոջ:
Պատասղան.- 1/2 կամ կտեսնեմ կամ չեմ տեսնի:
VisTolog (16.04.2010), Yellow Raven (10.11.2009), Դատարկություն (10.11.2009)
Ժողովուրդ ջան, մի խնդիր առաջարկեմ.
"Պատահականորեն վերցրած երկու դրական թվերից յուրաքանչյուրը չի գերազանցում 2-ը: Գտնել հավանականությունը, որ նրանց արտադրյալը մեծ չէ 0.5-ից, իսկ քանորդը մեծ չէ 1-ից:"
Ոնց որ (ln8 + 1) / 16 ա:
շնորհակալ եմ, իսկ ոնց ա ստացվու՞մ
Դիտարկում ենք կոորդինատային հարթության վրա բոլոր այն կետերի բազմությունը, որոնց համար 0 < x <= 2; 0 < y <= 2 ((0,0)-ից (2,2) քառակուսին): xy <= 0.5 պայմանին բավարարող կետերի բազմությունը y = 0.5/x ֆունկցիայի գրաֆիկից ներքև ընկած մասն ա: Հաշվում ենք այդ մասի մակերեսը ֆունկցիայի ինտեգրալի միջոցով ու բաժանում ենք 4-ի (քառակուսու մակերեսին): Իսկ քանորդի մեկից ոչ մեծ լինելու հավանականությունը ակնհայտ է, որ 0.5 է ( x/y <= 1 ==> x <= y): Մնում է բազմապատկել այդ երկու հավանականությունները:
Սա էլ նկար:
Հ.Գ Թեմայի հետ կապված անեկդոտ հիշեցի:
Ուրեմն մեկը մորեխ ա բռնում, դնում ա գետնին ու ասում՝ «Մորեխ թռի՛»: Մորեխը թռնում ա, ու էսպես մի քանի անգամ ասում ա, էն էլ խելոք թռվռում ա: Հետո բռնում ոտքերը պոկում ա, էլի դնում գետնին ու՝ «Մորեխ թռի՛»: Էս անգամ արդեն ինչքան ասում ա, չի թռնում: Ու սա ասում ա, որ «Այստեղից եկանք եզրակացության, որ մորեխը լսում ա ոտքերով»:
Վերջին խմբագրող՝ matlev: 16.04.2010, 16:39:
*e}|{uka* (10.05.2010)
Սխալ լուծում չի: Ես հենց տենց էլ մոտս գծել էի: Նույն բանի երկրաչափական ու հանրահաշվական բացատրություններն են:
Ծրագրավորման լեզվի ամենակարևոր մասը նրա անունն է: Լեզուն հաջողություն չի ունենա առանց լավ անվանման: Ես վերջերս մի շատ լավ անուն եմ հորինել և հիմա փնտրում եմ հարմար լեզու:
Դոնալդ Է. Կնուտ
Փաստորեն նույն բանը չի : Շփոթել էի այն դեպքի հետ, երբ 2 պատահույթները իրարից անկախ են:
matlev (16.04.2010)
Մերսի պատասխաների համար.,
մի խնդիր էլ ասեմ...
"Քառակուսու a կողմով շախմատի անվերջ խաղատախտակի վրա պատահականորեն նետվում է 2r+a տրամագիծ ունեցող մետաղադրամը :
Գտնել հավանականությունը, որ
ա) մետաղադրամը ամբողջությամբ կգտնվի մեկ քառակուսու ներսում
բ) մետաղադրամը կհատի քառակուսու մեկից ոչ շատ կողմերի:"
այս խնդրին լուծում կարող եմ տամ, եթե տրամագիծը լինի 2r, ու ոչ թե 2r+a: Խնդիրը իմ կարծիքով սխալ է, ինչպես կարող ես քառակուսու կողմից մեծ տրամագիծ ունեցող մետաղադրամը գցել այդ քառակուսու մեջ, ընդ վորում, որ այն ամբողջությամբ ընկած լինի այդ քառակուսու մեջ?: Ամեն դեպքում կհատի քառակուսին: Տրամագիծը պետք է լինի 2r!!!!!!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ