ժող ով կարա ես խնդիրը լուծի՞իսկականից վռազ ա
նետված են չորս մետաղադրամ.Գտնել հավանականությունը որ հանդես կգա երկու զինանշան
զինանշանը կա մեր հայկական կոպեկների հետևը
հուսով եմ լուծողներ կգտնվեն.
ժող ով կարա ես խնդիրը լուծի՞իսկականից վռազ ա
նետված են չորս մետաղադրամ.Գտնել հավանականությունը որ հանդես կգա երկու զինանշան
զինանշանը կա մեր հայկական կոպեկների հետևը
հուսով եմ լուծողներ կգտնվեն.
Ես ժամանակավորապես կամ էլ մշտապես այլևս ակումբի անդամ չեմ եթե հարցեր կան icq իս համարը նույնն ա.պմ խնդրում եմ չգրել
http://www.genocide1915.net
1/2 ՞ ես ահավոր վատ եմ սովորել էտ առարկան, ինձ կներեք եթե սխալ լինի:
Նշանակենք զինանշան հայտնվելու իրադարձությունը Զ, գիր հայտնվելունը՝ Գ։ Յուրաքանչյուրի ելքի հավանականությունը հավասար է (համենայն դեպս, հակառակը չես նշել)։
Հնարավոր ելքերն են՝
ԶԶԶԶ,
ԶԶԶԳ, ԶԶԳԶ, ԶԳԶԶ, ԳԶԶԶ,
ԶԶԳԳ, ԶԳԳԶ, ԳԳԶԶ, ԳԶԳԶ, ԶԳԶԳ, ԳԶԶԳ,
ԳԳԳԶ, ԳԳԶԳ, ԳԶԳԳ, ԶԳԳԳ,
ԳԳԳԳ
Քանակը՝ 16։ Բարենպաստ դեպքերի քանակը (3-րդ տող)՝ 6։
Հավանականությունը՝ 6/16=3/8։
Բացի այսպիսի բոլոր դեպքերի դուրսգրումով հաշվարկից, կարող ենք այսպես էլ հաշվել.
Յուրաքանչյուր մետաղադրամի հետ կարող է կատարվել Զ կամ Գ ելքերից միայն մեկը։ 4 հատը գցելիս՝ ելքերի քանակը 2^4=16 (2-ի 4 աստիճան)։
Բարենպաստ դեպքերում երկու հատը պետք է Զ լինեն, երկուսը՝ Գ։ Ընտրենք այն երկուսը, որոնք պիտի Զ լինեն, կա ընտրության 6 հնարավորություն (զուգորդություն 4-ից 2-ական)։ Մնացածները միարժեքորեն պետք է Գ լինեն։ Ուրեմն, բարենպաստ դեպքերի քանակը՝ 6։ Այստեղից, ըստ հավանականության դասական սահմանման, 2 հատ Զ լինելու հավանականությունը՝ 6/16=3/8:
Հինգից մեկ: 20%: ars25, չի նշվում, թե կոնկրետ ո՛ր մետաղադրամները պետք է Զ լինեն: Ուրեմն հնարավոր է 5 տարբերակ՝ ԳԳԳԳ, ԳԶԶԶ, ԳԳԶԶ, ԳԶԶԶ, ԶԶԶԶ: Էս՝ իմ հումանիտար խելքով :
DIXIcarpe noctem
Ես ահավոր խաբել եմ, աա դե սովորեիր էլի Աննա ջան
Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
Օգտվիր Փոխարկիչ ծրագրից
Հայկ ջան, «հումանիտար» մոտեցումդ էլ է կիրառելի Մենակ մի փոքր ուղղումով՝ քո ասած դեպքերը հավասարահավանական չեն (1/5 չի յուրաքանչյուրը)։ Եթե ճիշտ հավանականությւոնները հաշվենք, կստացվի նորից 3/8 (բայց դ արհեստական բարդացում կլինի)։
Ավելացվել է 1 րոպե անց
Ինձ թվում է՝ ճիշտ երկու։ Առնվազն երկուսի դեպքում «առնվազն» բառը սովորաբար հատուկ նշում են։
Վերջին խմբագրող՝ ars83: 09.10.2008, 19:01: Պատճառ: Գրառման ավելացում
Հասկացա՝ ինչ ես ասում : Այսինքն՝ ավելի հավանական է, որ, ասենք, ԳԶԶԶ կընկնի, քան թե՝ ԶԶԶԶ: Ու ըստ այդմ...
Մի հատ պուճուր օֆֆտօպ.
Հավանականության տեսությունն՝ ըստ տղամարդու և կնոջ.
Հարց. Ինչքա՞ն է հավանականությունը, որ դուրս կգաք փողոց ու դինոզավր կտեսնեք:
Տղամարդ: 0.00000000000000000001%:
Կին: 50%: Կամ կտեսնեմ, կամ չեմ տեսնի: :
Հիմա, ըստ այս տրամաբանության, ցանկացած բանի հավանականությունը 50% է. կամ կլինի, կամ չի լինի:
DIXIcarpe noctem
Մոդերատորական։ Թեմայից դուրս գրառումը ջնջված է։
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 09.10.2008, 19:15:
Մոդերատորական։ Թեմայից դուրս գրառումը ջնջված է։
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 09.10.2008, 19:15:
DIXIcarpe noctem
Լավն էր, իհարկե, բայց անսովոր բան չէր։ Իրականում, երկուսն էլ ճիշտ են
Որ գլուխդ շատ չտանեմ, կա երկու վիճակագրական մոտեցում քվանտային ֆիզիկայում, մեկը՝ Մաքսվել–Բոլցմանի, մյուսը՝ Բոզե–Անշթայնի, որոնք համապատասխանում են այստեղի «տղամարդու» ու «կնոջ» տրամաբանությանը։ Երկուսն էլ բնության մեջ ի հայտ են գալիս։
Բայց կոնկրետ այս խնդիրը հավտեսի դասական խնդիր է, ու այստեղ միշտ ենթադրվում է, որ մետաղադրամները համաչափ են, ծանրության կենտրոնը՝ իր տեղում, մետաղադրամը չի կարող կանգնել կողքի վրա, և այլն, և այլն։ Պարզեցված, արհեստական դեպք է, հավտեսի հիմնական գաղափարները ցուցադրելու համար։
Հ.Գ. Վայ, արդեն Ուրվականն եկե՞լ է։ Հեսա բոլոր թեմայից դուրս գրառումները կմորթի ինքը տենցա՝ խիստ ու լուրջ մարդա
Ուրվական ջան, գոնե տեսնելուց միանգամից մի ջնջի, էլի, մի քանի ժամ սպասի։ Ախր մարդու գրածի մեջ ճշմարտություն կար (վերը բացատրել եմ)։
Վերջին խմբագրող՝ ars83: 09.10.2008, 19:25:
Лучше Гор могут быть только Горы.
Էս տեսության մեջ ինչ-որ բան կար՝ հիմնված տարրական մասնիկների քաոսային, կամայական շարժման վրա... Թե՞ չէ : Այսինքն՝ երկու բացարձակ իրար նման մետաղադրամ չեն կարող լինել, ասենք...
DIXIcarpe noctem
Лучше Гор могут быть только Горы.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ