User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում են

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում են

    Այսօր դեռ շարունակում են հալածյալներ մնալ ընդդիմադիր քաղաքական գործիչները, այդ թվում մի շարք ազատամարտիկներ: Պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունը կրող նախկին ինքնակոչ, ոչընտիր նախագահը մարտի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի պիտի 10 տարով զրկվի ՀՀ-ում կացության իրավունքից:

    Հացպանյանն իմանալով, որ իր նկատմամբ հետապնդում կա, գտնվում էր ընդհատակում և երեկ նոր վերադարձել է հայրենիք: Ուշագրավ է, որ օդանավայականում նրան թույլատրել էին լքել ՀՀ-ն, ապա վերադառնալուց թույլատրել մտնել երկիր: Սակայն տուն հասնելուն պես ոստիկանները շրջապատել են նրա տունը և ասում են, որ պիտի վտարեն ազատամարտիկին:
    Ուշագրավ է, որ Հացպանյանին և նրա ընտանիքին մինչև այսօր չէին տեղեկացրել այդ կարգադրության մասին:

    Տրամաբանական հարցեր են առաջանում, թե ինչու՞ շարժման մարման մասին բամբասանքներ տարածող իշխանիկները շարունակում են քաղաքական հետապնդումները, եթե իրենք իսկապես կարծում են, որ ընդդիմությունն իրեն սպառել է:

    Հաջորդ տրամաբանական հարցն այն է, թե մեր ազգի անտարբեր հատվածը դեռ որքան պիտի շարունակի իր անտարբերությունը, մինչև որ հերթը իրե՞ն հասնի: Այդ օրն այնքան էլ հեռու չի, որովհետև եթե հերոսներին, ազատամարտիկներին են փորձում հալածել, ձեզ կհալածեն ու կհալածեն:

    Դեպքի մասին նյութեր կարդացեք օրինակ Ա1+-ում.
    http://a1plus.am/amu/?page=issue&iid=64898
    http://a1plus.am/amu/?page=issue&iid=64904
    http://a1plus.am/amu/?page=issue&iid=64908

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈ՞ՒՆ

    [18:25] 09 Հոկտեմբերի, 2008

    Ֆրանսիայի քաղաքացի, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը հարց է տալիս, այդ ինչպես է եղել, որ երբ ինքը օգոստոսի 21-ին ՚Զվարթնոցՙ օդանավակայանից մեկնել է Եվրոպա, իսկ հոկտեմբերի 7-ին վերադարձել Երեւան, իրեն ոչ ոք չի ասել, թե իր հայաստանյան կեցության փաստաթղթում անճշտություն կա:

    Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ՚Ա1+ՙ-ին ասաց, որ այստեղ եղել է համապատասխան մարմինների անփութությունը: Հացպանյանն ունեցել է ՀՀ ժամանակավոր կեցության անձնագիր, որը մարտի 10-ին Ռոբերտ Քոչարյանը անվավեր է ճանաչել:

    ՚Ինքը վերադարձել է Ֆրանսիա, հետո եկել է Հայաստան, բայց առանց վիզայի, եւ կեցության վկայականն էլ անվավեր է ճանաչված եղել, փաստորեն նա անօրինական է Հայաստան մուտք գործել: Իրավունք ունեն արտաքսել, բայց կա ուրիշ խնդիր, եթե նա իր խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխաներ, որոնք օրինական են բնակվում Հայաստանում, նրան արտաքսել չի կարելիՙ,- ասաց Արմեն Հարությունյանը:

    Նրան Կենտրոնի ոստիկանապետը ասել է, որ եթե Հացպանյանը չի բացում դուռը, նրանք դիմելու են դատարան, որպեսզի դատարանը թույլ տա մտնել բնակարան:

    Քանի որ Հացպանյանը Ֆրանսիայի քաղաքացի է, ՚Ա1+ՙ-ը խնդրի առնչությամբ փորձեց պարզաբանումներ ստանալ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից: Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ժակի Շարոտտին դեսպանատան լրատվական բաժնի աշխատակից Սոնա Մաշինյանի միջոցով փոխանցեց, թե ավելի լավ է այս հարցով դիմենք Հայաստանի իշխանություններին, քանի որ իրենք ավելի լավատեղյակ են դրան:

    Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերից Սարգիս Հացպանյանի բնակարանը շրջափակված է ոստիկանների կողմից, եւ նրան ցանկանում են վտարել Հայաստանից: Մարտի 1-ից ընդհատակում գտնվող Սարգիս Հացպանյանն համարում է, որ իրեն ցանկանում են Հայաստանից արտաքսել իր քաղաքական հայացքների համար:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    Ամեն չորրոդը, թեկուզ, որ Հացպանյան Սաքոյի պես քաղաքացի լիներ է~...
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    սենց բաներ հա? Սեֆիլյանից անցում կատարեցին Հացպանյանին
    Չուկ ջան, ճիշտ հարց ես բարձրացրել, որ եթե ընդդիմությունը իրեն սպառել է, ապա ինչու է իշխանությունը շարունակում հետապնդումները? Պատասխանը բոլորս գիտենք. շարժման նոր ալիք է սպասվում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    Իսկ ամենաաբսուրդային այս պատմության մեջ այն է, որ մի քանի օր առաջ բացել են սփյուռքի նախարարություն:

  6. #6
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    Այսպիսի մի օրենք կա. Օդանավակայանը համարվում է միջազգային տարածք… Այդ իսկ պատճառով էլ ոստիկանները չեն կարողացել նրան օդանավակայանում ձերբակալել։ Եվ պետք է գովել այն, որ չեն ձերբակալել բոլորի առջեւ, որն էլ իր հերթին վախ կստեղծեր քաղաքացիներիր մոտ։ Կարող էր կարծիքներ առաջանար որ այդ մարդը տեռորիստ է… Շատ ճիշտ են վարվել։

  7. #7
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Նախ օդնավակյանի անցագրային մասից այն կողմ է համարվում նեյտրալ տարածք, հետո կարել էր օդանավակայնի դրսում ձերբակալել:
    ԲԱՅՑ հարցը սա ՉԻ հաս-կա-նում ես??
    Քո նմանների պատճառովա , որ էս որկիրը էս օրինա հասել:
    Այս մարդը ի տարբերություն քո նմանների մասնակցելա Արցախյան պատերազմին, իր ՄԵԾ լուման ունի նրա ազատագրման մեջ ու որպես երկրի ապագայով ՄՏԱՀՈԳ մարդ կանգնել է այնտեղ, որտեղ պիտի կանգներ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ…

    Մոդերատորական: Գրառումը խմբագրվել է վիրավորանք պարունակելու պատճառով:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 10.10.2008, 11:31:

  8. #8
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    Սա հենց այն պահն է, որ ժողովուրդը ասում էր` օդի-ջրի պես համաներում է պետք: Որպիսի ՍՍ-ն ռեալ ապացուցեր, որ ներկայումս ինքն է "տնօրինում" երկրում: Բայց, արի ու տես, որ ...
    Life is too short...

  9. #9
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ օդնավակյանի անցագրային մասից այն կողմ է համարվում նեյտրալ տարածք, հետո կարել էր օդանավակայնի դրսում ձերբակալել:
    ԲԱՅՑ հարցը սա ՉԻ հաս-կա-նում ես??
    Քո նմանների պատճառովա , որ էս որկիրը էս օրինա հասել:
    Այս մարդը ի տարբերություն քո նմանների մասնակցելա Արցախյան պատերազմին, իր ՄԵԾ լուման ունի նրա ազատագրման մեջ ու որպես երկրի ապագայով ՄՏԱՀՈԳ մարդ կանգնել է այնտեղ, որտեղ պիտի կանգներ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ…

    Մոդերատորական: Գրառումը խմբագրվել է վիրավորանք պարունակելու պատճառով:
    Մենք չգիտենք ազատամարտիկների իրական հերոսությունների մասին։ Սակայն ժամանակները ցույց տվեցին որ ազատամարտիկները այդքան էլ «մաքուր» չեին, ինչպես որ ներկայացվում էին հանրությանը։ Մոռացե՞լ եք գեներալ Մանվել Գրիգորյանի չարագործություններ, մոռացե՞լ եք սպարապետ Վազգեն Սարգսյանի չարագործությունները, մոռացե՞լ եք Շմայսին, մոռացե՞լ եք Ճանջին, Ճտին եւ այլոց. Երեւի թե այո՝ մոռացել եք…

    Իսկ ինձ նման մարդիկ Հայաստանում այնքան շատ են, որ հազար ու մեկ հատ «մաքուր» ազատամարտիկից էլ ավել նամուս ունեն, ու երբ տեսնում են որ երկիրն օրեց օր գնում է վերելք, գլուխները ջայլամի պես չեն մցնում գետինն ու ասում,–վա՜յ տեսա՜ք, Սերժ Սարգսյանի տղեն ինչ արեց,–առանց իմանալու որ Սերժ Սարգսյանը տղա չունի։
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 10.10.2008, 11:50:

  10. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    Հակոբ, շնորհակալությունդ մարդկային կերպարդ մեզ ամբողջովին ներկայացնելու համար, խիստ ցանկալի է մարդու հետ խոսելիս իմանալ նրա իրական արժեքը

    Մի բան հստակ գիտեմ, իմ հայրենիքը քո հայրենիքը չի, դու արժանի չես դրան

    Բայց առավել լուրջ բաներից խոսեմ, ժամանակս ափսոս է: Ստորև ներկայացնում եմ ՀԱԿ հայտարարությունը.

    ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ԲՌՆԻ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    Հայաստանում, Սփյուռքում եւ Լեռնային Ղարաբաղում քաջ հայտնի Սարգիս Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից է, որը 1988թ. Ղարաբաղյան Շարժման առաջին իսկ օրերից իրեն մինչեւ վերջ նվիրեց Ղարաբաղյան շարժմանը։

    Նա Ղարաբաղյան պատերազմի հերոս է, առաջին իսկ օրից մինչեւ վերջ ազատագրական պայքարի մասնակից եւ Ղարաբաղին ամենաբազմազան օգնությունների կազմակերպիչ։ Այդ մասին շատ լավ գիտեն ե՛ւ Ռ. Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը։ Այդ ամենը, սակայն, նրանց համար ի չիք դարձավ, երբ պարզվեց, որ Սարգիս Հացպանյանը վերջին նախագահական ընտրությունների առիթով ծավալված համաժողովրդական շարժման կողմնակիցն է։ Մարտի 1-ի սպանդից հետո, Ազատության հրապարակում իր մի քանի ելույթների համար, հետապնդումների ենթարկվեց նաեւ ի Սարգիս Հացպանյանը։ Վերջին օրերին, երբ նա վերադարձել է իր բնակարան, ոստիկանությունը շրջափակել է այն՝ հանձնարարություն ունենալով նրան բռնի արտաքսել Հայաստանից։

    Իր կատարած բազմաթիվ հանցանքների պատճառով սեփական ժողովրդից սարսափած վարչախումբը որպես գոյատեւման հիմնական միջոց շարունակում է ապավինել ապօրինությունների, մասնավորապես քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։ Հենց այդ սերսափն է նրան ստիպում անազատության մեջ պահել բազմաթիվ քաղբանտարկյալների, իսկ Համաժողովրդական շարժման տասնյակ առաջամարտիկների, քաղաքական գործիչների նկատմամբ չդադարեցնել հալածանքները։ Սարգիս Հացպանյանին Հայաստանից արտաքսելու վարչախմբի որոշումը ոչ միայն անհիմն է ու անբարոյական, այլեւ կոպտորեն խախտում է ՀՀ մի շարք օրենքներ։ Մենք դատապարտում ենք այն եւ պահանջում անհապաղ դադարեցնել Արցախի հերոսներից մեկի նկատմամբ հալածանքն ու բռնությունները։

    ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #11
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք չգիտենք ազատամարտիկների իրական հերոսությունների մասին։ Սակայն ժամանակները ցույց տվեցին որ ազատամարտիկները այդքան էլ «մաքուր» չեին, ինչպես որ ներկայացվում էին հանրությանը։ Մոռացե՞լ եք գեներալ Մանվել Գրիգորյանի չարագործություններ, մոռացե՞լ եք սպարապետ Վազգեն Սարգսյանի չարագործությունները, մոռացե՞լ եք Շմայսին, մոռացե՞լ եք Ճանջին, Ճտին եւ այլոց. Երեւի թե այո՝ մոռացել եք…
    ես էլի եմ կրկնում, ստեղ խոսվումա ՍԱՐԳԻՍ Հացպանյանի մասին ու ոչ թե Մանվել, Շմայս ու չգիդեմ էլ ում:
    Ստեղ հարցա առաջանում ինչի՞ համար նստի, այլախոհության՞:
    Արդեն քո նման միմոսների շատ ենք լսել, այդ տիպի "մարդկանց" որպես կանոն օգտագործում են մի անգամ ու գցում աղբամանը:

    .
    Վերջին խմբագրող՝ Norton: 10.10.2008, 11:52:

  12. #12
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակոբ, շնորհակալությունդ մարդկային կերպարդ մեզ ամբողջովին ներկայացնելու համար, խիստ ցանկալի է մարդու հետ խոսելիս իմանալ նրա իրական արժեքը

    Մի բան հստակ գիտեմ իմ հայրենիքը քո հայրենիքը չի, դու արժանի չես դրան

    Բայց առավել լուրջ բաներից խոսեմ, ժամանակս ափսոս է: Ստորև ներկայացնում եմ ՀԱԿ հայտարարությունը.
    Ես էլ հաստատ գիտեմ, իմ հայրենիքը քո հայրենիքը չի, դու՝ Արտակ, արժանի չես դրան։

  13. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ հաստատ գիտեմ, իմ հայրենիքը քո հայրենիքը չի, դու՝ Արտակ, արժանի չես դրան։
    Արտահայտվեցի՞ր պրծար:
    Մոդերատորական. հաջորդ անիմաստ կամ թեմայից դուրս կամ անհանդուրժող կամ տափակ կամ ագրեսիվ կամ անմարդկային գրառումդ կջնջվի տուգանային միավորով

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #14
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    ես էլի եմ կրկնում, ստեղ խոսվումա ՍԱՐԳԻՍ Հացպանյանի մասին ու ոչ թե Մանվել, Շմայս ու չգիդեմ էլ ում:
    Ստեղ հարցա առաջանում ինչի՞ համար նստի, այլախոհության՞:
    Արդեն քո նման միմոսների շատ ենք լսել, այդ տիպի "մարդկանց" որպես կանոն օգտագործում են մի անգամ ու գցում աղբամանը:

    .
    Եթե շատ բան չգիտես, մեծ մեծ մի խոսիր. Իմ ասածը վերաբերվում է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ, որոնցից մեկն է Հացպանյանը։

  15. #15
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատամարտիկին ցանկանում են վտարել երկրից. քաղաքական հետապնդումները շարունակվում ե

    խայտառակություն
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե այդքան վատ է, ուրեմն պետք է գնալ երկրից
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 01.12.2010, 14:42
  2. Անձնագրի ուղարկում մի երկրից մյուսը
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 19.05.2010, 13:11
  3. Գրառումներ: 189
    Վերջինը: 29.04.2010, 16:51
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •