A1PLUS //
՚ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՙ
[19:13] 11 Նոյեմբերի, 2008 [
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=66010 ]
Քաղբանտարկյալների հայտարարությունը
՚Իր եւ իր հովանավորյալների ապօրինությունների վերաբերյալ մամուլում ամենօրյա հրապարակումների նկատմամբ աչք փակող հանցավոր ռեժիմը, Սարգիս Հացպանյանի հարցազրույցը դիտարկելով որպես հայտարարություն, հապճեպ հարուցված քրեական գործի կասկածելի շտապողականությամբ ՚հանգել էՙ այնպիսի եզրակացության, որի արդյունքում հնարավորություն է ձեռք բերել քրեական պատասխանատվության եւ կալանքի ենթարկել հարցազրույցի հեղինակին: Ամենեւին չտիրապետելով Հացպանյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, քրեական գործի մանրամասներին, միեւնույն է, ավելի քան վստահ ենք, որ Հացպանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շտապողականությունը եւ հատկապես որպես պատիժ կիրառված խափանման միջոց կալանքն ուղղակի առնչություն ունեն նրա քաղաքական հայացքների հետ:
Սա վտանգավոր նախադեպ է այն առումով, որ ընդդիմության որեւէ ներկայացուցիչ իր իսկ պաշտպանվածությունից դրդված` կխուսափի պետության եւ հանրության համար վտանգ պարունակող իրեն հայտնի որեւէ տեղեկության հրապարակումից:
Սարգիս Հացպանյանին համարում ենք քաղբանտարկյալ` մաղթելով նրան պահպանել իր առողջությունն ու անկոտրում կամքը: Հաղթանակը մոտ էՙ,-ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են`
Գագիկ Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը, Շանթ Հարությունյան, Սուրեն Սիրունյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Տիգրան Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանը, Վարդան Ղավալբանունցը, Քրիստափոր Էլազյանը, Տիգրան Մելքոնյանը, Լեւոն Խաչատրյանը, Հովհաննես Հարությունյանը, Աշոտ Զաքարյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Վարդան Մալխասյանը, Դավիթ Մաթեւոսյանը:
Էջանիշներ