User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կենդական այգին պետք է ...

Քվեարկողներ
28. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Փակել

    6 21.43%
  • Թողնել ինչպես կա

    2 7.14%
  • Պահել միայն այն կենդանիներին որոնց համար կան համապատսխան պայմաններ /տարածք, սնունդ և այլն/

    8 28.57%
  • Այլ տարբերակ

    12 42.86%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Կենդանաբանական այգի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կենդանաբանական այգի

    Կենդանաբանական այգուց մարդկային կյանք` մեկ քայլ

    Անցյալ 2 ամիսները Երեւանի կենդանաբանական այգում եղերական էին. օգոստոսի 29-ին անսպասելիորեն մեռավ Մաշա փիղը: Լաբորատոր քննությունը պարզել էր, որ մահվան պատճառը ներքին թունավորումն է եղել` մեծաքանակ չմարսված սնունդը: Վերջերս մահացել էր կենգուրուն` դարձյալ կոշտ սննդի պատճառով: Գետաձիերի ձագուկի անկման պատճառը շատ փոքր լողավազանն է եղել, որտեղ չի պահպանվել համապատասխան ջերմաստիճանը: Արջի մահվան պատճառը ստամոքսում հայտնաբերված պլաստմասայից գնդակն էր:

    Կենդանիների անկման պատճառը, փաստորեն, սնունդն է, նաեւ` պայմանները: Կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանը չի ժխտում, որ մեր այգին պատրաստ չէ ոչ միայն էկզոտիկ կենդանիներ ունենալուն, այլեւ մյուս կենդանիների համար համապատասխան պայմաններ չունի` վանդակները փոքր են, աղբահանությունը նորմալ չէ: Արջի կուլ տված գնդակի վերաբերյալ չի հավատում, չի ուզում հավատալ, որ միտումնավոր են նետել արջի վանդակի մեջ. «Հավանաբար մի երեխա որոշել էր գնդակ խաղալ արջի հետ»:

    ...1970 թվականին կենդանաբանական այգու մոտ` փողոցում, սպանել էին Վովա փղին: Ասում են` այդ փողոցում հաճախ են վթարներ լինում:

    1974 թվին բերում են մեկ ուրիշ փիղ` Վովա 2-ին: Սա սպանեց Իվանին` իր խնամակալին: Հետո` Բելային` էգին: 1990-ականներին սատկեց Վովա 2-ը: Պատճառը մինչեւ այսօր էլ պարզ չէ, քանի որ տնօրենն ասում էր, որ փղին թունավորել է փոխտնօրենը, իսկ փոխտնօրենը պնդում էր, որ տնօրենն է սովամահ արել փղին:

    Հետո Գրանդին բերեցին: «Շատ սիրուն էր Գրանդիկը, - հիշում է Ղահրամանյանը: Օդաչուներին խնդրել էի, որ երբ հասնեն ամենաբարձր կետին, զգուշացնեն, որպեսզի հետեւեմ Գրանդիկի վարքին: Շատ լավ էր զգում, ախորժակով կերավ մի զամբյուղ միրգը, որ մոսկվացիներն էին դրել մեզ հետ»: Ղահրամանյանը հիշում է նաեւ Մաշայի` մոսկովյան կացարանի պայմանները. փիղն ապրում էր մետաղյա կոնտեյների մեջ, որ չէր մաքրվում կեղտից: Քանի որ ոչինչ անհետեւանք չի անցնում, գուցե անցյալի անհարմարություննե՞րն են եղել պատճառը, գուցե այցելուներից մեկը հին կերակուր է հյուրասիրել` չմտածելով, գուցե չպատկերացնելով հետեւանքները: Մի խոսքով, Մաշա փղի մարսողական օրգանների չգործելու հիմնական պատճառները դեռ պարզ չեն: Ի դեպ, սառնարանում դեռ պահվում են փղի ներքին օրգանները:

    Իհարկե, ցավալի է եւ փղի, եւ արջի, եւ գետաձիու ձագի, եւ կենգուրուի մահը: Ցավալի է, որ մեր կենդանաբանական այգին չի կարողանում համապատասխան պայմաններ ապահովել կենդանիների համար: Ցավալի է, որ Վովա փղին սպանելուց հետո Հայաստան բերված փղերը ողբերգական վախճան են ունենում:

    Բայց առավել ցավալի է, որ կենդանիների համար տնից կերակուր չբերելու, նրանց չկերակրելու խնդրանքը փակցված է այգում, կարծեմ` մի քանի տեղում, բայց մենք երբեք հաշվի չենք առնում «չի կարելի» բովանդակությամբ ցուցանակները:

    Ցավալիից սարսափելիին հասնող փաստեր կան:

    Պարսատիկով բորենու աչքն են վնասել. մեր բորենին միաչքանի է:

    Պոնիի վիզը փուշ կամ մեխ էին մտցրել:

    Կենդանիների վանդակի մեջ վառվող ծխախոտ են նետում, որ, երեւի, տեսնեն` ոնց է վառվում կենդանին. դժվար է հասկանալ:

    Հայրը իր երկու երեխաների ներկայությամբ ճյուղը մտցնում էր գայլի աչքը: Ու երբ Ղահրամանյանը պատահմամբ տեսնում ու կանխում է վայրագությունը, այցելուն վրդովվում է` «Էրեխեք են, բա չզբաղվե՞ն, չուրախանա՞ն»:

    Ու այսպիսի «զբաղմունքներով» ու «ուրախություններով» էլ լցնում ենք մեր երեխաների անհոգ մանկությունը, նրանք էլ, հետագայում, մեր կյանքը: Այնպես որ, կենդանաբանական այգուց անցումը մեր կյանք` ընդամենը մեկ քայլ է` տարածական եւ բովանդակային առումով` նեղ վանդակների, աղբահանության խնդիրներով, «զբաղմունքներով» ու «ուրախություններով»:

    Հ.Գ. Ղահրամանյանն ասաց, որ Սիդնեյում թափառական շներ համարյա չկան: Իսկ եղածներն էլ չեն վախենում մարդուց, կաղկանձելով չեն փախչում կամ գազազում գետնից քար վերցնելու եւ նետելու շարժումներից: Սիդնեյում կենդանիներին չեն ծեծում:
    http://zhamanak.com/article/10321/
    ...

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կենդանաբանական այգի

    Մոդերատորական. հեղինակի խնդրանքով թեմային ավելացվել է հարցում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենդանաբանական այգի

    լրատվամիջոցներով անընդհատ ասում են` ամեն ինչ լավ է, պետությունը հոգում է բոլոր ծախսերը, ոչ մի բանի կարիք չունենք.... բլաաաա
    ուր ա թե? եթե կենդանիները սատկում են, սպանվում են, վիրավորվում են.... նրանց անվտանգությունն էլ ապահովված չի իսկ մեր հասարակությունը տիպիկ արևելյան թերզարգացած հասարակություն ա. երբ ենք դառնալու քաղաքացիական հասարակություն? բոլոր երևույթները փոխկապված են. եթե չհետևենք չի կարելիներին, ուր կհասնենք?

    մի խոսքով, դեմ եմ փակվելուն. նախ թող բոլոր միջոցները նպատակային ծախսվեն, ապահովվեն բոլոր պայմանները կենդանիների համար. հնարավորության դեպքում կրկնակի ճաղեր անցկացնեն. ստացվում ա, որ ոչ թե կենդանիները պիտի վանդակների մեջ լինեն, այլ` մարդիկ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենդանաբանական այգի

    Ինձ թվում է, որ կենդանիները սատկում են ոչ պրոֆեսիոնալների պատճառով: Ինչ է նշանակում արջը գնդակ էր կուլ տվել սատկեց? Բա դուք չեք տեսնում , որ էդ արջի մոտ մի բան էն չի? Չի ուտում, վատա զգում: Ժամանակին որ տեսնեին, հետազոտեին չէր սատկի: Փիղը նույնպես: Ինչ հեքիաթ ասես որ չպատմեց այգու վարիչը: Սկսեց սեռական անհամատեղելիությունից.. բա իմացաք ինչ եղավ.. մեր գրանդիկը նենցա մշակել որ Մաշան ոտերը տնկեց...ուրեմն համատեղելի չէին: Այ քեզ բաաան... հետո կամաց-կամաց տեսան , որ չէ հասարակությունը իմանում ա որ սխալ սննդի պատճառով ա սատկել, սկսեցին շառը գցել նախկին պայմանների վրա: Հա ինչ էդ փիղը դժոխային պայմաններից եկավ ընկավ դրախտային պայմանների մեջ, հլա սեքսուալ մանյակ գրանդիկն էլ կողքին ու ուրախությունից սատկեց?

  5. #5
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենդանաբանական այգի

    հետաքրքիր է ամբողջ 7 այլ տարբերակ է ընտրվել հարցումով,
    կիսվեք ձեր տարբերակներով եթե դժվար չի !
    ...

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենդանաբանական այգի

    Կենդանիների անկման պատճառը, փաստորեն, սնունդն է, նաեւ` պայմանները: Կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանը չի ժխտում, որ մեր այգին պատրաստ չէ ոչ միայն էկզոտիկ կենդանիներ ունենալուն, այլեւ մյուս կենդանիների համար համապատասխան պայմաններ չունի` վանդակները փոքր են, աղբահանությունը նորմալ չէ:
    Այս տարուայ յունիս ամսում այնտեղ էի: Եղանակը զով էր, ու ամեն օր անձրեւում, բայց դա չօգնեց, որ կենդանաբական այգին, ծայրից ծայր գարշահոտեր, բզեզներից ու տարատեսակ բզզացող միջատներից չէինք կարողանում մօտենալ վանդակներին: Վանդակները շրջապատող մետաղէ ցանցերը այնքան խիտ էին որ, դժուարաւ տեսնում էինք կենդանիները, որոնք խղճալի էին ու ոչ բնական պայմաններում: Կարելի է ասել՝ կեղտիքում ապրող ցկեանս բանտարկեալներ էին: Սեւ յովազը կաղում էր:
    Գրեցի գարշահոտի մասին, որ համեմատաբար տանելի էր, բացառութեամբ սողունների գտնուած սենեակները, ուր մնալն անհնար էր, օդի ծայր աստիճան ապականութեան եւ գարշահոտի պատճառով:
    Երանի ուղեցոյց բացատրական քարտէս լինէր, քանզի վերադառնալուց ու շատերի հարցումներից ետք, անդրադարձանք որ այգու ոչ բոլոր բաժիններն ենք այցելել:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրահարների այգի. www.bg.am
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Վեբ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 10.07.2010, 20:29
  2. Բուսաբանական այգի
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.10.2009, 19:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •