User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Երբ վիրավորված ենք...

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երբ վիրավորված ենք...

    Ինչպե՞ս եք արձագանքում բացահայտ կամ թաքնված վիրավորանքին։
    Կան մարդիկ, ովքեր լռում են, ծանր տանում, բայց ոչինչ չեն անում կամ գուցե պարզապես խզում են բոլոր կապերը վիրավորողի հետ։ Կան այնպիսիք, որ վիրավորողին «արժանի հակահարված են տալիս»՝ արտահայտելով ողջ վրդովմունքը։ Գուցե ոմանք սպասում են հարմար պահի՝ վրեժ լուծելու համար, իսկ ոմանք էլ ուղղակի պարզ, մարդկային զրույց են վարում վիրավորողի հետ՝ պարզելու համար պատճառները։ Հնարավոր է՝ այլ տարբերակներ էլ կան։
    Իսկ դուք ինչպե՞ս եք արձագանքում վիրավորանքին։ Եվ ի՞նչ եք անում, երբ վիրավորված եք։ Ձեր բնավորությո՞ւնն է ավելի շատ դեր խաղում նման դեպքերում, թե՞ կոնկրետ իրավիճակի բնույթը։

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ վիրավորված ենք...

    Նայած: Վախտը գիտի ու մեկէլ վիրավորողի անձը: Ասենք եթե մի բնականից աննորմալ կանգնում ու հայոյում է, ապա աշխատում եմ յանի տամ :

    Իսկ հիմա ասեմ նորմալ դեպքերի մասին: Պատանի տարիքում շատերի նման առանց վիրավորելու կռիվ էի ման գալի: Իսկ որ վիրավորող լինել, ապա պատերազմ կլիներ :
    Հիմա հաճախ եթե խելքս դեռ գոնե մի տոկոս աշխատում է, ապա ասում եմ ինձ /էտ մի տոկոսի հաշվին / սդելայ պաուզո, սկուշայ տվիկս
    Դարձել եմ մարդասեր ու մարդկանց կարեկցող: Սկսել եմ հասկանալ իրենց հոգեվիճակները ու հարգել իրենց սխալվելու իրավունքը: Հետո, մի տասը րոպե, մեկ ժամ… հետո, դիմացիս որպես կանոն ինքն էլ հասկանում է որ տաքացած է եղել ու ավել պակաս խոսացել է: Իսկ դա արդեն ինձ հերիք է: Ինձ ներողություն և ֆլան ֆստան պետք չէ: կարևոր, որ մարդու աչքերի մեջ տեսնեմ այդ զղճումը: Դրանց հետո արագ ամեն ինչ մոռանում եմ

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ վիրավորված ենք...

    Իսկ դուք ինչպե՞ս եք արձագանքում վիրավորանքին։ Եվ ի՞նչ եք անում, երբ վիրավորված եք։ Ձեր բնավորությո՞ւնն է ավելի շատ դեր խաղում նման դեպքերում, թե՞ կոնկրետ իրավիճակի բնույթը։
    Իմ դեպքում հիմնականում բնավորությունս է դեր խաղում, քանի որ կան բաներ, որոնք, անկախ իրավիճակից, չեմ անի, բայց, իհարկե, որոշ բաներ կախված են նաև կոնկրետ իրավիճակից։
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս եք արձագանքում բացահայտ կամ թաքնված վիրավորանքին
    Կան մարդիկ, ովքեր լռում են, ծանր տանում, բայց ոչինչ չեն անում կամ գուցե պարզապես խզում են բոլոր կապերը վիրավորողի հետ։
    Կապեր խզելուց կիլոմետրերով հեռու եմ. չեմ հիշում, որ երբևէ որևէ մեկի հետ կտրուկ կապերս խզած լինեմ... Կամ էլ գուցե ինձ դեռ այնպես չեն վիրավորել, որ այդ քայլին դիմեմ, չգիտեմ։ Բայց դե չեմ կարծում, թե պատճառը դա է։
    Կան այնպիսիք, որ վիրավորողին «արժանի հակահարված են տալիս»՝ արտահայտելով ողջ վրդովմունքը։
    Արժանի հակահարվածը կարող է տարբեր ձևերով արտահայտվել։ Օրինակ, ես կարող եմ արժանի հակահարված տալ, բայց առանց դիմացինի վրա հարձակվելու ու առանց նույնիսկ խայթելու, ուղղակի, այսպես ասած, քաղաքավարի «տեղը դնելով»։ Ժամանակին շատ եմ խայթել՝ վիրավորանքին ի պատասխան, բայց որոշ ժամանակ անց զգացել եմ, որ դրա հետևանքները հեչ լավ չեն. փորձը ցույց է տվել, որ խայթելով ոչ միայն ինքդ չես հանգստանում, այլև նորից բորբոքում ես դիմացինի կատաղությունը, ինչպես նաև խայթելու ախորժակդ գնալով ավելի ու ավելի է բացվում։ Ես գիտեմ դրա համը և դրա գայթակղությանը դիմանալու դժվարությունը, երբ այն արդեն քեզ կուլ է տալիս ամբողջությամբ, ու կարծես կախվածության մեջ ես ընկնում. մինչև դոզադ չստանաս, չես հանգստանա։ Բայց, փառք Աստծո, ինձ համար դա, կարելի է ասել, արդեն անցած էտապ է, որին, հուսով եմ, երբևէ չեմ վերադառնա։
    Գուցե ոմանք սպասում են հարմար պահի՝ վրեժ լուծելու համար, իսկ ոմանք էլ ուղղակի պարզ, մարդկային զրույց են վարում վիրավորողի հետ՝ պարզելու համար պատճառները։ Հնարավոր է՝ այլ տարբերակներ էլ կան։
    Վրեժ լուծելն էլ հաստատ բացարձակապես իմը չի։ Նույնիսկ եթե կատաղության պահին նման ցանկություն առաջանում է, հիմնականում հաջողությամբ ոչնչացնում եմ այդ ցանկությունը ու հետագայում, որպես կանոն, ինձնից գոհ եմ մնում դրա համար։
    Եթե վիրավորանքը բացահայտ է, ու պատճառն էլ ինձ համար անհասկանալի, ապա կփորձեմ զրույց վարել տվյալ մարդու հետ ու պարզել պատճառները։ Եթե վիրավորանքը բացահայտ չէ, այլ թաքնված, կամ եթե պատճառը ենթադրում եմ, ու այն ինձ համար հիմնավոր չէ, ապա կաշխատեմ անտեսել, մինչև տվյալ մարդը մինչև վերջ լիցքաթափվի ու հանգստանա։
    Իսկ եթե պատճառը գիտեմ ու համարում եմ, որ ես ինքս մեղավոր եմ եղել, որ դրան արժանացել եմ, ապա էլի կխոսեմ տվյալ մարդու հետ ու կփորձեմ ամեն ինչ պարզաբանել։
    Բայց ընդհանուր առմամբ նախկինում պարզաբանիչ զրույցների ավելի հակված էի, քան հիմա... Հիմա էդքան ներվ չունեմ... Միայն խիստ մտերիմ ու հարազատ մարդկանց դեպքում եմ դա կիրառում և/կամ այն դեպքերում, երբ հավանականությունը մեծ է, որ խոսակցությունը փոխըմբռնմամբ կավարտվի։ Հակառակ դեպքում մեծ մասամբ անտեսում եմ ուղղակի, իսկ որոշ ժամանակ անց վիրավորանքը պարզապես անցնում է։ Ինձ մոտ շատ արագ է անցնում։ Լավ է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.10.2008, 04:50:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ վիրավորված ենք...

    ivy -ի խոսքերից
    Ինչպե՞ս եք արձագանքում բացահայտ կամ թաքնված վիրավորանքին։
    Կան մարդիկ, ովքեր լռում են, ծանր տանում, բայց ոչինչ չեն անում կամ գուցե պարզապես խզում են բոլոր կապերը վիրավորողի հետ։ Կան այնպիսիք, որ վիրավորողին «արժանի հակահարված են տալիս»՝ արտահայտելով ողջ վրդովմունքը։ Գուցե ոմանք սպասում են հարմար պահի՝ վրեժ լուծելու համար, իսկ ոմանք էլ ուղղակի պարզ, մարդկային զրույց են վարում վիրավորողի հետ՝ պարզելու համար պատճառները։ Հնարավոր է՝ այլ տարբերակներ էլ կան։
    Իսկ դուք ինչպե՞ս եք արձագանքում վիրավորանքին։ Եվ ի՞նչ եք անում, երբ վիրավորված եք։ Ձեր բնավորությո՞ւնն է ավելի շատ դեր խաղում նման դեպքերում, թե՞ կոնկրետ իրավիճակի բնույթը։
    Մի ժամանակ շատ իմպուլսիվ էի և չէի կարողանում «հակահարված» չտալ:Բայց հիմա ավելի հանգիստ եմ վերաբերվում :Անգամ երբեմն թույլատրում եմ դիմացինիս լիցքաթափվի, որ ինքը լինի վերջինը ասողի դերում: Լինում է, որ հարցը պարզաբանման եմ հասցնում, մանավանդ եթե այդ մարդը ինձ համար խիստ հարազատ է, որովհետև ինքս էլ ցանկանում եմ « տեսնել » իմ սխալը:
    Կապեր չեմ խզում, բայց այն մարդկանց հետ, որոնց թիրախն եմ դառնում հաճախակի, շարժվում եմ « փայտը ձեռքից չգցելու» տարբերակով:

  5. #5
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ վիրավորված ենք...

    Կախված է այն անձից, ով ինձ կարող է վիրավորել /նեղացնել/
    Եթե ինձ օտար մարդ է, չեմ համարում իրեն բարեկամ, ապա ուղղակի կդադարեմ նրա հետ շփվել, առանց որևէ բան բացատրելու...
    Խորին համոզմունք ունեմ, որ եթե մարդը քեզ բարեկամ է, կամ մոտիկ մարդ է, անպայման պետք է քննարկել իրավիճակը, հասկանալ`ինչու է այդպես վարվել, գուցե ես էլ եմ մի բանում մեղավոր գտնվել իր նկատմամբ...

    Կարծում եմ`կան մարդիկ, ովքեր արժանի են բացատրություններ ստանալու, և ում ուղղակի պետք է "շպրտես քո դերը" ու հեռանաս /մեկ է, ոչինչ չեն հասկանա/
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ վիրավորված ենք...

    Դե, կարծում եմ, վիրավորանքին "դիմանալը" կամ պատասխանելը կախված է նրանից, թե ով է վիրավորում: Շատ մարդկանցից ընդհանրապես կարող ենք չնեղանալ, եթե մի թեթև խայթում են կամ փորձում իրենց ցույց տալ՝ քեզ նվաստացնելով: Ինձ համար շատ էական է տվյալ մարդը: Կարծում եմ՝ շատերի համար է էդպես: Օրինակ, հարազատ մարդուց կարող եմ նեղանալ աննշան ու չնչին պատճառով, իսկ ինձ համար ոչ այնքան կարևոր մարդու արածներին՝ ընդհանրապես չարձագանքել կամ էլ արձագանքել այնպես, որ ինքն իրեն ահավոր վատ զգա: Իսկ հարազատից վիրավորվելիս երբեք նրան չեմ նեղացնի, ուղղակի կբացատրեմ, որ չարժե մեկ անգամ ևս նման բան անել: Իսկ թե ոնց եմ ինձ պահում վիավորվելիս, հմմմ, փակվում եմ, էլ հետը խոսել չեմ ցանկանում, որևէ անկապ պատճառ եմ բռնում ու հեռանում, որովհետև գիտեմ ինձ՝ տաքարյուն լինելով, գուցե նեղացած պահին մի այնպիսի բան ասեմ կամ անեմ, որ հետո խիստ փոշմանեմ դրա համար, այդ պատճառով էլ նախընտրում եմ որոշ ժամանակ "ձեռք չտալ", մինչև գլուխս կսառի ու կկարողանամ մարդավարի բացատրել ու բացատրվել:

  7. #7
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ վիրավորված ենք...

    Կախված մարդուց՝ կարող եմ թքել իրա վրա, թքած ունենալ իրա վրա, կամ ուղղակի բան չասել, բայց էդ դեպքում ահավոր մեջս նեղվում եմ... Լիքը ձևեր կան, բայց սովորաբար առաջինը ավելի շատ եմ կիրառում:
    Лучше Гор могут быть только Горы.

  8. #8
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ վիրավորված ենք...

    Ինչպե՞ս եք արձագանքում բացահայտ կամ թաքնված վիրավորանքին։
    Մտածում եմ, որ ճիշտ է ոչ թե միանգամից ու կտրուկ պատասխանելը, այլ մի ա յլ պահի ու մի այլ առիթով ` այսպես ասեմ` "գրագետ ձևով" համարժեք պատասխան տալն է,..
    Life is too short...

  9. #9
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    18
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ վիրավորված ենք...

    Սովորաբար լռում եմ եթե վիրավորողին անձամբ ճանաչում եմ և մոտիկ մարդ եմ համարում (հակառակ դեպքում հակահարված եմ տալիս), դե լռելուս նպատակն էլ չափը չանցնելն է, քանզի ինքս շատ էմոցիոնալ եմ ու տաքացած պահին կարող եմ շաաատ ավելին ասել քան պետք, որի համար սովորաբար հետո զղջում եմ , դրա համար էլ լռում եմ ակնկալելով հանգստանալուց հետո քղաքավարի պարզել ինչումն է իմ սխալը ու դիմացինիս հասկացնել, որ ամեն դեպքում նա ևս սխալ է եղել ինձ վիրավորելով, հավատացեք օգնում է

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ վիրավորված ենք...

    Իմ մտերիմներից մեկն ասում է, որ երբ մեկը վիրավորվում է, հենց իր խնդիրն է, ոչ թե վիրավորողի: Ես ինչ-որ չափով համաձայն եմ: Կվերաձևակերպեի այսպես. ավելի շատ վիրավորվողի խնդիրն է: Իրոք, եթե ուշադիր մեր շուրջը նայենք, կտեսնենք, որ լրիվ նույն բանը մեկի համար վիրավորական է, մյուսի համար՝ ոչ: Իհարկե, ինչքան… Ոնց ասեմ… Ինչքան կոպտացնում-ճոխացնում ես ասելիքդ, էնքան մեծ է լինում հավանականությունը, որ դիմացինդ կվիրավորվի:

    Իմ սեփական փորձից ասեմ, որ ես ստաժավոր վիրավորող եմ: Առաջ շատ էի տառապում դրանից, հիմա՝ չէ: Մտածում եմ, որ ավելի շատ վիրավորվողի խնդիրն է: Երբ մարդն իրեն որոշակի ձևով գնահատում է, դրանից ցածր վերաբերմունքը վիրավորական է դառնում:

    Իսկ երբ ինձ են վիրավորում… Կախված է նրանից, թե ով է վիրավորողը: Եթե դասախոս է կամ այնպիսի մեկը, որ չեմ կարող պատասխանել, պարզապես լռում եմ՝ փորձելով զսպել արցունքներս: Եթե զգում եմ, որ դիմացինն ինձ վիրավորելու գերնպատակ ունի, չեմ վիրավորվում, մտքիս մեջ ծիծաղում եմ: Հաճախ ավելի դաժան պատասխան եմ տալիս կամ էլ այն պատրաստում մտքիս մեջ, որ երբ հարմար պահ լինի, անպայման երեսին շպրտեմ… Մեկ-մեկ էլ ներում եմ, մտածում՝ էս մարդը չի հասկանում, թե ինչ է ասում:

  11. #11
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ վիրավորված ենք...

    Ամենից առաջ կախված է նրանից, թո վիրավորողն ով է ու ինչպես եմ տրամադրված այդ մարդու հանդեպ: Դեր են խաղում երկուսն էլ ` բնավորությունն էլ իրավիճակն էլ: Չեմ հիշում,որ ինչ-որ մեկի մտքով անցներ բացահայտ վիրավորել:
    Վերջին խմբագրող՝ ministr: 09.10.2008, 20:45:

  12. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ վիրավորված ենք...

    Նայած իրավիճակ։ Եթե վիրավորել են իրար սխալ հասկանալու, թյուրըմբռնման արդյունքում, փորձում եմ հանգիստ, պարզ զրուցել ու հարթել, անցնում գնում է։
    Եթե մտերիմ մարդ է վիրավորողը, ընկերս ու վիրավորանքը բացահայտ չի եղել, ապա սովորաբար ոչինչ էլ չեմ անում, ինքս ինձ մեջ վիրավորվում եմ ու չգիտես ինչու ամեն կերպ նենց եմ անում, որ չնկատվի։ Գիտեմ որ հիմար բնավորություն է, բայց դե տենց եմ։ Երբեք չես իմանա ինձ վիրավորել ես, թե չէ։ Հետո անցնում գնում է։

    Իսկ եթե վիրավորանքը բացահայտ է եղել, երբեմն նույն ձևով պատասխանում եմ ու հետո փոշմանում։ Բայց սովորաբար ձգտում եմ ինձ զսպել ու անմիջապես չպատասխանել, քանի որ անմիջապես պատասխանելու դեպքում շատ էմոցիոնալ է ստացվում։ Եթե կարողանում եմ զսպել, ապա հետո սովորաբար որևէ ձևով պատասխանելու ցանկությունը կորում է։
    Իսկ եթե ինձ համար անկապ մարդ է ու անտեղի վիրավորել է, ապա կա՛մ պատասխանում եմ, կա՛մ ավելի հաճախ ուղղակի էլ չեմ շփվում հետը։ Թող ինքը մտածի, որ կորցրեց ինձ։

    Իսկ ընդհանրապես, ցանկացած դեպքում, աշխատում եմ վիրավորանքը մեջս երկար չպահել։ Ծանր բեռ է։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 10.10.2008, 11:47:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Վիրավորված ճանապարհը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.11.2013, 23:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •