Կարդացի բոլոր արձագանքները և պիտի ասեմ. հումոր ունենք աշխարհը չունի…
Բայց… բավական հետաքրքրիր ու լուրջ ակունքներ ունի երկար եղունգ ունենալը: Սա ասում եմ որպես սիմվոլիկա ուսումնասիրած մեկը: Ուրեմն, աշխատավոր մահկանացուներից տարբերվելու համար, ֆիզիկական աշխատանք չանող ախպերները եղունգ են պահել ու դրանով իրար ճանաչել: Բանվորը կամ գյուղացին դժվար թե կարողանային եղունգ երկարացնել, իսկ գրպանահատները, գողերը, վաշխառուները և այս կարգի այլ գործարարները հանգիստ կարող էին: Ինչն էլ արել են: Նայած մատի եղունգի, իմացել են իրենց պատկանելությունը համապատասխան խմբին (օրինակ. բութ մատի երկար եղունգ - գրպանահատ, մատնեմատ - վաշխառու): Ճկույթի եղունգը եղել է էլիտայի նշանը ( կարելի է համեմատել օրենքով գողերի հետ), սրանք եղել են գաղափարի կրողները, դատավորները ստրատեգիա մշակողները:
Այս գաղտնանշանները ժամանակին թափանցել են նաև նորաստեղծ մասոնական խմբերի մեջ: Անգամ թանկարժեք մատնոցներ (զարդի տեսքով) են ունեցել իրենց եղունգները պաշտպանելու համար: Ա.Ս.Պուշկինը իր ձախ ձեռքի (չաշխատող ձեռքը) ճկույթին կրել է ոսկե մատոց, որը պահպանել է բավական երկար եղունգը - գափարական լիդերի նշանը …
Էջանիշներ