Երկար եղունգը լավ բան չի՝ ճկույթին, թե ուրիշ մատներին, տղամարդու վրա, թե կնոջ:
Կտրեք էդ անտերները:
Երկար եղունգը լավ բան չի՝ ճկույթին, թե ուրիշ մատներին, տղամարդու վրա, թե կնոջ:
Կտրեք էդ անտերները:
Մինչև էդ ճկույթը չմտցնի քո ականջը, կամ քո ճաշի մեջ կեղտոտ եղունգով աղ չլցնի, դո՛ւ, հարգելի՛ ընթերցող, ի՞նչ իրավունք ունես նողկալու կամ զզվելու: Քեզ ի՞նչ վնաս էդ մարդու երկար եղունգից: Տենց ա իրան դուր գալիս, կամ պետք ա իրան տենց, պահում ա, քեզ ի՞նչ
Եվ վերջիվերջո մարդ կա ուզում ա եսիմինչագեղձի մերսում անի, փող չունի հատուկ գործիքներ առնի, իսկ եղունգը հո կարա՞ երկարացնի...
Ու գիտե՞ս ինչն ա վատ, Ռուֆուս ախպեր, որ տարբերակների մեջ չես նշել չեզոք, կամ ինձ չի հետաքրքրում ով ինչ ա պահում կամ էդ տիպի տարբերակ: Չասես, որ էդ նույնն ա, ինչ «կարծիք չունեմ»-ը, որտև նույնը չի: Ես ունեմ կարծիք, ու էդ կարծիքը կայանում է նրանում, որ ես դրան կարևորություն չեմ տալիս, դրանից նողկանք չեմ ապրում, ինքս եղունգ չեմ պահում, պահողներին որպես ցածր խավ չեմ վերաբերվում:
Շնորհակալություն
Վերջին խմբագրող՝ John: 27.05.2014, 01:22:
Հոս, էս ինչ ծանր տարարԻ գիտություն քեզ հարցման մեջ կա «Կարծիք չունեմ» տարբերակը, էդ մեկն ինչո՞վ դուրդ չեկավ: Հա, նողկանք եմ ապրում, որովհետև հիգիենիկ չէ, տակը լրիվ կեղտ է հավաքված ու էդ եղունգով ձեռքով ինձ բարևելուց չգիտես էդ եղունգը որտեղներն ա մտցրել ու հետո հավանաբար չի էլ լվացել:
I may be paranoid but no android!
ընդգծված մասի հետ կապված մեջբերում եմ վերևի գրառումից, որ էլի չգրեմ նույնը
Նույն հաջողությամբ կարճ եղունգով էլ ուր ասես կարա մտնի, ինչի ասես ձեռ տա, չլվացվի, ու դու ձեռքով բարևես իրան... էդ հիմք չի նողկանք ապրելու: Եթե քո ծանոթների մեջ տենց մարդիկ են եղել/կան, էդ բոլորովին չի նշանակում, որ բոլոր ճկույթի եղունգ երակարացնողները տակը կեղտ են հավաքում, եսիմուր են մտցնում, չեն լվացվում ու գալես են հատուկ քեզ բարևեն, որ նողկանք ապրես:Ու գիտե՞ս ինչն ա վատ, Ռուֆուս ախպեր, որ տարբերակների մեջ չես նշել չեզոք, կամ ինձ չի հետաքրքրում ով ինչ ա պահում կամ էդ տիպի տարբերակ: Չասես, որ էդ նույնն ա, ինչ «կարծիք չունեմ»-ը, որտև նույնը չի: Ես ունեմ կարծիք, ու էդ կարծիքը կայանում է նրանում, որ ես դրան կարևորություն չեմ տալիս, դրանից նողկանք չեմ ապրում, ինքս եղունգ չեմ պահում, պահողներին որպես ցածր խավ չեմ վերաբերվում:
Էդ անտերը մի՛ ընդհանրացրեք էլի սաղին: Ե՛ս պահում եմ երկար, ճկույթի եղունգ: Իրան ամեն օր հարդարում եմ, ինքը իմ համար ոճ ա, ինձ դուր ա գալիս էդ, դե նողկանք ապրեք: Ավելի աշխույժ... а мне поф..
Ներվայնանում եմ սենց թեմաներից… Ոնց որ հատուկ անեք՝ հեսա սկսելու ենք որոշակի տիպի մարդկանց գրականով ստորացնել, հարց կա՞
Վերջին խմբագրող՝ John: 27.05.2014, 01:35:
CactuSoul (27.05.2014)
Մի գնիր մեդիատռ (guitar pick), պարզապես աճացրա ճկույթի եղունգ![]()
Գտիր ինչ ես դու սիրում, և թող, որ այն սպանի քեզ:
Հիմա որ ճկույթը ձեռքի ամենափոքր, ամենաթույլ ու խեղճ մատն ա, պիտի bullying անե՞ք նրա եղունգին։ Հանդուրժող եղեք մի քիչ։![]()
Նենց ա, որ իմ եղունգները մի քանի միլիմետր երկարում են, սկսում են ահավոր դիսկոմֆորտ առաջացնել, բայց եթե մարդիկ ուզում են, թող աճացնեն, դա օգտագործեն որպես բացիչ, փորիչ, քորիչ, ինձ ի՞նչ։ Չնայած, ինձ թվում ա, որ էդ ճկույթի երկար եղունգը բացի կիրառականից, սենց վեհ իմաստ էլ ա ունեցել գողական աշխարհում։![]()
Ինձ հավասարապես դուր չեն գալիս գլամուռ աղջկերքի գունագեղ ու քյարթու տղամարդկանց ճկույթի երկար եղունգները, բայց որ նայում եմ իմ կրծոտած եղունգներին ու կողքի պոկված մաշկին, էլ դրանք վրաս չեն ազդում:![]()
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 27.05.2014, 02:08:
Ինձ թվում ա՝ մենք էս թեմայից ունեցել ենք: Առնվազն մի հիշարժան գրառում էս թեմայով կա, կարծեմ Հայկօյի հեղինակմամբ:
Որ չալարեմ, երևի կգտնեմ, հա![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Freeman (28.05.2014)
Ամեն ինչ ավելի հեշտ էր, քան կարծում էի: Խնդրեմ. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ռուֆուս (27.05.2014)
Հովսեփի հետ համաձայն եմ, որ չեզոք տարբերակ էլ պիտի լինի, որովհետև կարծիք չունենալն ու չեզոք վերաբերմունք ունենալը լրիվ տարբեր բաներ են։ Ես էլ էդ նույն պատճառով չեմ քվեարկել։ Առաջին գրառումիցս կարող ա տպավորություն լիներ, որ բացասաբար եմ վերաբերվում, բայց իրականում չեզոք եմ վերաբերվում, այսինքն՝ ինչ–որ սարսափելի բան չեմ համարում տղամարդու ճկույթի երկար եղունգը, ոչ էլ դրա հիման վրա դասակարգում եմ մարդկանց (ճկույթի երկար եղունգով ամենատարբեր տիպի մարդկանց եմ հանդիպել), ուղղակի անձամբ ինձ դուր չի գալիս։ Իսկ թե մյուսներն ինչ երկարության եղունգներ ունեն, իմ գործը չի, ու եթե ինձ դուր չի գալիս, էդ իմ խնդիրն ա, ոչ թե իրենց։ Ուրիշ բան, եթե եղունգի տակը կեղտոտ են պահում, ու դա էնքան էլ հիգիենիկ չի նախ և առաջ եղունգի տիրոջ համար, բայց կարելի ա նաև միշտ մաքրել, կամ, ոնց որ Հովսեփն ասեց, առանց երկար եղունգի էլ կարող ա ձեռքը կեղտոտ լինել, չէ՞։
Ժամանակին ես ինքս երկար եղունգներ եմ ունեցել տարիներով։ Հետո չգիտեմ ոնց եղավ, որ կարճացրի, դրանից հետո քիչ–քիչ սկսեցին դուր չգալ երկար եղունգները։ Հիմա մտածում եմ, որ դրանք ոչ հարմար են, ոչ էլ սիրուն։ Հիմա իմ հոժար կամքով հաստատ չեմ երկարացնի։ Նույնիսկ զարմանում եմ, որ ժամանակին ինձ դուր են եկել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
total_abandon (27.05.2014), Ուլուանա (27.05.2014)
Աթեիստ (27.05.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ